040.0398.140700
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«14» հուլիսի 2000 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
14 հուլիսի 2000 թվականի N 398
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 04 խմբի 03 ենթախմբի «1. Հանրակրթական դպրոցների պահպանում», 04 խմբի 08 ենթախմբի «1. Երևանի պետական համալսարանի պահպանում», «2. Բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների պահպանում» «ՀՀ կրթության և գիտության նախարարություն» տողերով նախատեսված ծախսերը պակասեցնել համապատասխանաբար 8450,0 հազ., 1000,0 հազ. և 4550,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 04 խմբի 09 ենթախմբի «1. Լրացուցիչ կրթության կրթական հիմնարկների պահպանում», «ՀՀ կրթության և գիտության նախարարություն» տողով նախատեսված ծախսերը:
2. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան հաստատել ծախսերի վերաբաշխումն ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 14-ից:
 
Հավելված
ՀՀ կառավարության 2000 թ.
հուլիսի 14-ի N 398 որոշման
 
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական
բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N
1 հավելվածի 04 խմբի 03, 08, 09 ենթախմբերի ծախսերն
ըստ տնտեսագիտական դասակարգման
 
.__________________________________________________________________________.
|NN | Հոդվածների անվանումները         |     Պակասեցում           |Ավելացում|
|ը/կ|                                 |                          |         |
|___|_________________________________|__________________________|_________|
|   |                                 |04.03.01|04.08.01|04.08.02|04.09.01 |
|___|_________________________________|________|________|________|_________|
|1. | Պետական մարմինների, դրանց ենթակա|        |        |        |         |
|   | բյուջետային հիմնարկների         |6159.6  |        |        |         |
|   | աշխատողների աշխատավարձ          |        |        |        |         |
|___|_________________________________|________|________|________|_________|
|2. | Պարտադիր սոցիալական             |1785.5  |        |        |         |
|   | ապահովագրության վճարներ         |        |        |        |         |
|___|_________________________________|________|________|________|_________|
|3. | Էլեկտրաէներգիայի, վառելիքի և    |504.9   |        |        |         |
|   | ջեռուցման ծախսեր                |        |        |        |         |
|___|_________________________________|________|________|________|_________|
|4. | Գրասենյակային ապրանքներ և       |        |500.0   |1550.0  |         |
|   | նյութեր                         |        |        |        |         |
|___|_________________________________|________|________|________|_________|
|5. | Գործուղումներ և  ծառայողական    |        |        |700.0   |         |
|   | ուղևորություններ                |        |        |        |         |
|___|_________________________________|________|________|________|_________|
|6. | Այլ ծախսեր                      |        |250.0   |770.0   |         |
|___|_________________________________|________|________|________|_________|
|7. | Տրանսպորտի վճարներ              |        |        |730.0   |         |
|___|_________________________________|________|________|________|_________|
|8. | Այլ կոմունալ ծախսեր             |        |        |        |         |
|___|_________________________________|________|________|________|_________|
|9. | Այլ ծառայությունների ձեռքբերման |        |250.0   |800.0   |14000.0  |
|   | ծախսեր                          |        |        |        |         |
|___|_________________________________|________|________|________|_________|
|   | Ընդհամենը                       |8450.0  |1000.0  |4550.0  |14000.0  |
.__________________________________________________________________________.