ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 2020 թվականի N 1287-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, 11 130 000 դրամ սկզբնական և 999 281 դրամ հաշվեկշռային արժեքով «VOLKSVAGEN TIGUAN» («ՖՈԼԿՍՎԱԳԵՆ ՏԻԳՈՒԱՆ») մակնիշի, 199 LT 62 պետական համարանիշի (թողարկման տարեթիվը` 2010 թվական, նույնացման համարը` WVGZZZ5NZAW083312) տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը` պետական պահպանության ծառայության կողմից շահագործելու նպատակով:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի` պետական գրանցման (հաշվառման) ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հուլիսի
Երևան