040.0400.140700
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հուլիսի 2000 թվականի N 400
ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Արարատի մարզի Արտաշատի քաղաքային համայնքի ավագանու 1999 թվականի հուլիսի 20-ի N 28 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել «Գառնի» մասնաճյուղի` Արտաշատ քաղաքի վարչական շենքը և այն հանձնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնօրինությանը` Արարատի մարզային դատախազությանը տրամադրելու համար:
2. Արտաշատի քաղաքային համայնքի «Բնակարանային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել վարչական շենքը և այն հանձնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության տնօրինությանը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանն ու Արարատի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետ համատեղ ապահովել նշված շենքերի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 14-ից: