040.0402.140700
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հուլիսի 2000 թվականի N 402
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ա» կետին համապատասխան և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների թվի ավելացման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «5. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» տողով նախատեսված գումարը պակասեցնել 3041.4 հազ. դրամով նույն չափով ավելացնելով 11 խմբի 01 ենթախմբի «1. Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» բաժնի «ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարություն» տողով նախատեսված գումարը` այն հաստատելով ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 14-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 2000 թ.
հուլիսի 14-ի N 402 որոշման
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և
քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության
պահպանման ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման
.__________________________________________________________________________.
| Հոդվածի անվանումը | Գումարը |
| |(հազ. դրամ)|
|______________________________________________________________|___________|
| ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ | 3041.4 |
|______________________________________________________________|___________|
| այդ թվում` | |

| ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ | 3041.4 |
|______________________________________________________________|___________|
| այդ թվում` | |
|______________________________________________________________|___________|
| Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների | 1496.1 |
| աշխատողների աշխատավարձ | |
|______________________________________________________________|___________|
| Ընթացիկ տրանսֆերտներ | 418.9 |
|______________________________________________________________|___________|
| այդ թվում` | |
|______________________________________________________________|___________|
|- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 418.9 |
|______________________________________________________________|___________|
| Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր | 1126.4 |
|______________________________________________________________|___________|
| այդ թվում` | |
|______________________________________________________________|___________|
| Ապրանքների ձեռքբերում | 111.5 |
|______________________________________________________________|___________|
| այդ թվում` | |
|______________________________________________________________|___________|
| Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր | 111.5 |
|______________________________________________________________|___________|
| այդ թվում` | |
|______________________________________________________________|___________|
|- գրասենյակային ապրանքներ և նյութեր | 111.5 |
|______________________________________________________________|___________|
| Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ | 57.2 |
|______________________________________________________________|___________|
| Տրանսպորտային ծառայությունների վճար | 676.4 |
|______________________________________________________________|___________|
| Կապի ծառայությունների վճար | 204.9 |
|______________________________________________________________|___________|
| Կոմունալ ծառայությունների վճար | 76.4 |
|______________________________________________________________|___________|
| այդ թվում` | |
|______________________________________________________________|___________|
| Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր | 75.4 |
|______________________________________________________________|___________|
| Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր | 1.0 |