Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 օգոստոսի 2020 թվականի N 1302-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու, ներմուծման կամ արտահանման նպատակով փորձաքննության իրականացման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 202-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.

«3) օտարերկրյա պետություն մեկնող և օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման դեղերի, ինչպես նաև փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով ֆիզիկական անձի անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղերի նկատմամբ:».

i

2. 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին և 14.2-րդ կետերով.

«14.1. Փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով ֆիզիկական անձի անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղեր` առանց հավաստագրի թույլատրվում է ներմուծել տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ «մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ» քանակով: Դեղերը ներմուծելու համար ֆիզիկական անձի և դեղերի վերաբերյալ տվյալները մաքսային մարմնի կողմից հաշվառվում են մաքսային մարմնի միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգում` իրականացնելով ներմուծման պարբերականության հսկողություն: Մինչև մաքսային մարմնի միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգում ֆիզիկական անձի և դեղերի վերաբերյալ տվյալների հաշվառման հնարավորության ներդրումը, այդ տվյալների հաշվառումն իրականացվում է մաքսային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողների կողմից հաշվառման նոր, առանձնացված համակարգում: Սույն կետով սահմանված քանակները գերազանցելու դեպքում անհրաժեշտ է ստանալ լիազոր մարմնի թույլտվությունը և ներմուծման հավաստագիր` սույն կարգի 49-52-րդ կետերի համաձայն:

14.2. Սույն կարգի 14-րդ և 14.1-ին կետերի իմաստով` որպես սպառողական փաթեթ դիտարկվում է դեղի` անհատական փաթեթավորում, որով վերջինս ներկայացվում է մանրածախ վաճառքի:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 6

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 օգոստոսի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.08.2020
N 1302-Ն
Որոշում