Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 օգոստոսի 2020 թվականի N 1307-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող 3 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, հետ վերցնել և սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող պայմանագրի կնքումը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ` սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կնքման գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածի ցանկում ներառված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցները հաշվառումից հանելու և պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի օգոստոսի 6-ի

N 1307-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Մակնիշը     |Նախկին   |Թողարկ- |Նույնացման համարը|Սկզբնա-|Հաշվե- |

|   |            |պետական  |ման     |                 |կան    |կշռային|

|   |            |համարա-  |տարեթիվը|                 |արժեքը |արժեքը |

|   |            |նիշը     |        |                 |(դրամ) |(դրամ) |

|_____________________________________________________________________|

|Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների |

|նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե                       |

|_____________________________________________________________________|

|1. |TOYOTA      |174 BB 01| 2007 թ.|JTNBV58E102061896|6800000|    0  |

|   |COROLLA 1.6 |         |        |                 |       |       |

|   |(Տոյոտա -   |         |        |                 |       |       |

|   |Կորոլլա 1.6)|         |        |                 |       |       |

|___|____________|_________|________|_________________|_______|_______|

|2. |TOYOTA      |150 BB 01|2007 թ. |JTNBV58E402061889|6800000|    0  |

|   |COROLLA 1.6 |         |        |                 |       |       |

|   |(Տոյոտա -   |         |        |                 |       |       |

|   |Կորոլլա 1.6)|         |        |                 |       |       |

|___|____________|_________|________|_________________|_______|_______|

|3. |TOYOTA      |163 BB 01|2007 թ. |JTNBV58E102062451|6800000|    0  |

|   |COROLLA 1.6 |         |        |                 |       |       |

|   |(Տոյոտա -   |         |        |                 |       |       |

|   |Կորոլլա 1.6)|         |        |                 |       |       |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.08.2020
N 1307-Ա
Որոշում