Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՎԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՎԱՆՔԵՐ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ` ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0403.170700

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» հուլիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հուլիսի 2000 թվականի N 403

 

i

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՎԱՆՔԵՐ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ` ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող մի շարք վանքերի և եկեղեցիների պահպանությունն ու հետագա օգտագործումն ապահովելու նպատակով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական սեփականություն հանդիսացող` պատմության և մշակույթի հանրապետական նշանակության հուշարձաններ` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Ս. Էջմիածին, Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե վանքերն ու Ս. Աստվածածին, Ս. Շողակաթ և Երևան քաղաքի Ս. Սարգիս (առաջնորդարանական), Ս. Հովհաննես, Ս. Զորավոր, Ս. Հակոբ (Քանաքեռ), Ս. Կաթողիկե ու Ս. Գևորգ (Նորագավիթ) եկեղեցիները, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ս. Գեղարդավանք, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Խոր Վիրապ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանա վանքերը և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օշական գյուղի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին անհատույց` սեփականության իրավունքով հանձնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետ կնքել նվիրաբերության պայմանագիր:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը` ձեռնարկել համապատասխան միջոցներ մեկամսյա ժամկետում նշված վանքերի և եկեղեցիների նվիրաբերության պայմանագրի` սահմանված կարգով նոտարական վավերացման և պայմանագրի գրանցման համար:

4. Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզպետներին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հետ համատեղ ապահովել անհրաժեշտ հողատարածքների ճշտման և մշտական օգտագործման իրավունքով տրամադրման աշխատանքների կատարումը:

5. Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը` երկամսյա ժամկետում ապահովել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածի «բ» կետով սահմանված պահպանական պարտավորագրերի ստացումը Հայաստանյայց Առաքելական եկեղեցուց:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` նշված վանքերի և եկեղեցիների` սեփականության իրավունքով փոխանցման, հողատարածքների ճշտման և մշտական օգտագործման տրամադրման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը: Պետական գրանցումն իրականացնել անվճար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տնտեսած գումարների հաշվին:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 17-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.07.2000
N 403
Որոշում