Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 օգոստոսի 2020 թվականի N 906-Ա

 

ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2020 թվականի օգոստոսի 12-14-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն` նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելու, անասնահամաճարակային միջոցառումների կազմակերպման, աշխատանքային համագործակցության և փորձի փոխանակման նպատակով:

2. Գեորգի Ավետիսյանի` Արցախի Հանրապետություն գործուղման օրապահիկի և գիշերակացի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշմամբ հաստատված 1213 ծրագրի 11007 «Սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողության իրականացման ծառայություններ» միջոցառման գծով նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

4. Գեորգի Ավետիսյանին գործուղման ընթացքում կփոխարինի Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 7

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.08.2020
N 906-Ա
Որոշում