040.0412.200700
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հուլիսի 2000 թվականի N 412
2000 ԹՎԱԿԱՆԻՆ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՄԱՀՃԱԿԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2000 թվականին բացառապես անվճար բժշկական օգնություն և ծառայություններ իրականացնող հիվանդանոցային հաստատությունների ցանկն ու մահճակալների թիվը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելով, երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն») 02 ենթախմբի (»Հիվանդանոցային բուժօգնություն») «1. Բուժօգնություն բացառապես անվճար հիվանդանոցներում» տողով նախատեսված գումարի վերաբաշխման վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ավելացած գումարների օգտագործման վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 20-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
հուլիսի 20-ի N 412 որոշմամբ
2000 թվականին բացառապես անվճար բժշկական օգնություն
և ծառայություններ իրականացնող հիվանդանոցային
հաստատությունների ցանկն ու մահճակալների թիվը
.______________________________________________________________________.
| Բացառապես անվճար բժշկական օգնություն և |Մահճակալների թիվը|
| ծառայություններ իրականացնող հիվանդանոցային | |
| հաստատությունների անվանումը | |
|____________________________________________________|_________________|
|Երևանի N 1 համալսարանական հիվանդանոց | 150 |
|____________________________________________________|_________________|
|Երևանի N 1 համալսարանական մանկական հիվանդանոց | 150 |
|____________________________________________________|_________________|
|Շիրակի մարզի Գյումրիի բազմապրոֆիլային հիվանդանոց | 150 |
.______________________________________________________________________.