Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊՈԼԻՄԵՐԱԶԱՅԻՆ ՇՂԹԱՅ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

24 հուլիս 2020 թվականի N 2428-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊՈԼԻՄԵՐԱԶԱՅԻՆ ՇՂԹԱՅԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՅԻ ՄԵԹՈԴՈՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ, ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԹՎԻ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԸՆԹԱՑԻԿ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԸՆԹԱՑԻԿ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2020 թվականի հուլիսի 16-ի N 2322-Լ հրամանը, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել`

1) Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացման տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի, որակավորման, ինչպես նաև կենսանվտանգության չափորոշիչների և պահանջների պահպանման ընթացիկ գնահատման ենթակա Հայաստանի Հանրապետության առանձին լաբորատորիաների ցանկը` համաձայն հավելված 1-ի:

2) Հայաստանի Հանրապետության առանձին լաբորատորիաներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացման տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի, որակավորման, ինչպես նաև կենսանվտանգության` չափորոշիչների ու պահանջների` պահպանման ընթացիկ գնահատում/այսուհետ` Ընթացիկ գնահատում/իրականացնող մասնագիտական խմբի (այսուհետ` Մասնագիտական խումբ) կազմը` համաձայն հավելված 2-ի:

2. Մասնագիտական խմբին`

1) Ընթացիկ գնահատումն իրականացնել 2020 թվականի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 21-ը` համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 2322-Լ հրամանի:

2) Ընթացիկ գնահատման արդյունքների հիման վրա մինչև 2020 թվականի սեպտեմբերի 04-ը հաշվետվություն ներկայացնել Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին:

3. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին`

1) ապահովել սույն հրամանի տեղադրումը Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին:

 

Արսեն Թորոսյան

 

Հավելված 1

Առողջապահության նախարարի

2020 թվականի հուլիսի 24-ի

N 2428-Լ հրամանի

 

ՑԱՆԿ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊՈԼԻՄԵՐԱԶԱՅԻՆ ՇՂԹԱՅԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՅԻ ՄԵԹՈԴՈՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ, ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԹՎԻ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԸՆԹԱՑԻԿ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|ՀՀ |                           Լաբորատորիա                           |

|___|_________________________________________________________________|

|1. |«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային  |

|   |կազմակերպության ՊՇՌ լաբորատորիա                                  |

|___|_________________________________________________________________|

|2. |«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց փակ բաժնետիրական          |

|   |ընկերության ՊՇՌ լաբորատորիա                                      |

|___|_________________________________________________________________|

|3. |«Նատալի ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության («Աստղիկ»|

|   |բժշկական կենտրոն) ՊՇՌ լաբորատորիա                                |

|___|_________________________________________________________________|

|4. |«Պրոմ-Տեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ՊՇՌ        |

|   |լաբորատորիա                                                      |

|___|_________________________________________________________________|

|5. |«ԳԻՍԱՆԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության («Դավիդյանց   |

|   |Լաբորատորիաներ») ՊՇՌ լաբորատորիա                                 |

|___|_________________________________________________________________|

|6. |«Էկոսենս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ՊՇՌ          |

|   |լաբորատորիա                                                      |

|___|_________________________________________________________________|

|7. |«Նորմեդ» բժշկական կենտրոնի ՊՇՌ լաբորատորիա                       |

|___|_________________________________________________________________|

|8. |«Սիրմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ՊՇՌ           |

|   |լաբորատորիա                                                      |

|___|_________________________________________________________________|

|9. |«Ա.Բ.Մեդ» ախտորոշիչ լաբորատորիայի ՊՇՌ լաբորատորիա                |

|___|_________________________________________________________________|

|10.|«Հիվանդությունների վերահսկման և  կանխարգելման ազգային կենտրոն»   |

|   |պետական ոչ առևտրային  կազմակերպության «Ռեֆերենս լաբորատոր        |

|   |կենտրոն» մասնաճյուղի վիրուսաբանական, մանրէաբանական, հատուկ       |

|   |վտանգավոր վարակների և  կենդանի կուլտուրաների փորձարարական        |

|   |լաբորատորիաներ                                                   |

._____________________________________________________________________.

 

Հավելված 2

Առողջապահության նախարարի

2020 թվականի հուլիսի 24-ի

N 2428-L հրամանի

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊՈԼԻՄԵՐԱԶԱՅԻՆ ՇՂԹԱՅԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՅԻ ՄԵԹՈԴՈՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ, ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԹՎԻ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ` ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ

 

._____________________________________________________________________.

|ՀՀ| Անուն, ազգանուն     |        Կազմակերպություն, պաշտոն            |

|__|_____________________|____________________________________________|

|1.|Լիլիթ Ավետիսյան      |ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և          |

|  |                     |կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի        |

|  |                     |գլխավոր տնօրենի տեղակալ (նախագահ)           |

|__|_____________________|____________________________________________|

|2.| Հասմիկ Հարությունյան|ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող    |

|  |                     |խմբի ղեկավար                                |

|__|_____________________|____________________________________________|

|3.|Էդուարդ Կաբասակալյան |ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի   |

|  |                     |Ազգային ռեֆերենս լաբորատորիայի ղեկավար      |

|__|_____________________|____________________________________________|

|4.|Կարո Փալայան         |ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և          |

|  |                     |կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի        |

|  |                     |ակուստիկայի, ճարտարագիտատեխնիկական և        |

|  |                     |տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի          |

|  |                     |պատասխանատու                                |

|__|_____________________|____________________________________________|

|5.|Աիդա Պետիկյան        |ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և          |

|  |                     |կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի        |

|  |                     |«Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի    |

|  |                     |որակի մենեջեր                               |

|__|_____________________|____________________________________________|

|6.|Էրիկ Հարությունյան   |ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և          |

|  |                     |կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի        |

|  |                     |«Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի    |

|  |                     |կենսանվտանգության և  կենսապահովության       |

|  |                     |մենեջեր                                     |

|__|_____________________|____________________________________________|

|7.|Շուշան Սարգսյան      |ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և          |

|  |                     |կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի        |

|  |                     |«Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի    |

|  |                     |Վիրուսաբանական լաբորատորիայի վարիչ          |

|__|_____________________|____________________________________________|

|8.|Նաիրա Ալեքսանյան     |ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և          |

|  |                     |կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի        |

|  |                     |«Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի    |

|  |                     |Մանրէաբանական լաբորատորիայի վարիչ           |

|__|_____________________|____________________________________________|

|9.|Արմինե Ղազազյան      |ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և          |

|  |                     |կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի        |

|  |                     |«Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի    |

|  |                     |Հատուկ վտանգավոր վարակների և  կենդանի       |

|  |                     |կուլտուրաների փորձարարական լաբորատորիայի    |

|  |                     |վարիչ                                       |

._____________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
24.07.2020
N 2428-Լ
Հրաման