Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԷՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ...

 

 

040.0416.210700

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» հուլիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2000 թվականի N 416

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 1997 թվականի օգոստոսի 28-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված N 8 երաշխավորագրի հիման վրա «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից 7 մլն ԱՄՆ-ի դոլար գումարի չափով ստացված վարկի մարման գործընթացը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` բյուջետային երաշխիքով «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված վարկի գումարը մարելու նպատակով «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք` 7 մլն ԱՄՆ-ի դոլար գումարի չափով, 2 տարի ժամկետով, LIBOR+3 տոկոսադրույքով:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` ապահովել «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային երաշխիքով տրամադրված վարկի դիմաց գոյացած ժամկետանց պարտավորությունների մարումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 21-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.07.2000
N 416
Որոշում