ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 օգոստոսի 2020 թվականի N 907-Ա
«ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը`
Հաստատել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. օգոստոսի 7
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2020 թ. օգոստոսի 7-ի
N 907-Ա որոշման
ԿԱԶՄ
«ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ալֆրեդ Քոչարյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ
Քրիստինե Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Սուրեն Թովմասյան - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ
Արմեն Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Նաիրի Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի խորհրդական
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Վլադիմիր Ասատրյան - «Կամուրջշին» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ
(համաձայնությամբ)
Գագիկ Վարդանյան - «Բաղրամյանշին» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ
(համաձայնությամբ)
Սեյրան Արիստակեսյան - «Արտաշատի ԷՑՇ» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Սամվել Վարդանյան - «Եղվարդշին» ԲԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Մկրտիչ Մինասյան - Հայաստանի ճարտարապետների միության նախագահ
(համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Սուրեն Մխիթարյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի
ազգային համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի
ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր
Վարդգես Գրիգորյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի
ազգային համալսարանի շինարարական արտադրության
տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի վարիչ,
տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Կարեն Ռաշիդյանց - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի
ազգային համալսարանի ճարտարապետական նախագծման և
ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչ,
տեխնիկական գիտությունների դոկտոր
Հրանտ Թադևոսյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի
ազգային համալսարանի գծանկարի, գունանկարի և
քանդակի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական նկարիչ
Հակոբ Գյուլզադյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի
ազգային համալսարանի ճանապարհների և կամուրջների
ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների
թեկնածու, դոցենտ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Նոննա Հովհաննիսյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի
ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի ուսանող
Սուսաննա Հակոբյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի
ազգային համալսարանի տնտեսության և էկոլոգիայի
ֆակուլտետի ուսանող
Սուսաննա Հարությունյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի
ազգային համալսարանի կառավարման և
տեխնոլոգիայի ֆակուլտետի ուսանող
Վահան Սիմոնյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի
ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի
ուսանող
Խաչատուր Խաչատրյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի
ազգային համալսարանի քաղաքային տնտեսության և
էկոլոգիայի ֆակուլտետի ուսանող
(հավելվածը փոփ. 16.12.2021 թիվ 1416-Ա որոշում)