Սեղմել Esc փակելու համար:
2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

030.0633.210700

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 հոդվածի առաջին մասով` որոշում եմ.

1. 2000 թվականի հուլիսի 24-ին ժամը 14.30-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հետևյալ օրակարգով`

ա) «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու և «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (առաջին ընթերցում).

բ) «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում, քվեարկություն).

գ) «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու և «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

դ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացում` «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2000 թվականի հուլիսի 7-ին Վաշինգտոնում ստորագրված «Զարգացման վարկի (Տրանսպորտի ծրագիր)» համաձայնագիրը,

«Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2000 թվականի մայիսի 19-ին Վաշինգտոնում ստորագրված «Զարգացման վարկի (Սոցիալական ներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագիր)» համաձայնագիրը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

21 հուլիսի 2000 թ.

ՆՀ-633

 

 

pin
ՀՀ Նախագահ
21.07.2000
N ՆՀ-633
Հրամանագիր