ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 օգոստոսի 2020 թվականի N 908-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը`
Հաստատել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. օգոստոսի 7
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2020 թ.
օգոստոսի 7-ի N 908-Ա
որոշման
ԿԱԶՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ
Ն. Մարգարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Վ. Պողոսյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
տեղակալ
Ս. Ղամբարյան - ՀՀ վարչապետի օգնական
Ս. Սիմոնյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի
վարչության պետի տեղակալ
Ս. Հայոցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության գիտության կոմիտեի նախագահ
Ս. Կարաբեկյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի խորհրդական
Ա. Արմենակյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի
գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական
աշխատանքների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Եսայան - Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների
միության նախագահ (համաձայնությամբ)
Վ. Ալեքսանյան - Ինժեներական ասոցիացիայի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Բալդրյան - «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՍՊԸ-ի հիմնադիր նախագահ
(համաձայնությամբ)
Ա. Բաղդասարյան - «Պոլիտեխնիկ» գիտակրթական հիմնադրամի
հոգաբարձուների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Յ. Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս
(համաձայնությամբ)
Հ. Մուսայելյան - «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Բ. Ենգիբարյան - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն
(համաձայնությամբ)
Ա. Սալաթյան - Ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ
(համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Վ. Մելիքյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր ամբիոնի
վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ
գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ
Ա. Հովհաննիսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
ընդերքաբանություն և շրջակա միջավայրի
պահպանություն ամբիոնի վարիչ, տեխնիկական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Կ. Բեգոյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
էլեկտրոնային չափիչ համակարգերի և չափագիտության
ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների
դոկտոր
Ա. Խաչատրյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների
դոկտոր, պրոֆեսոր
Ս. Ավետիսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
ալգորիթմական լեզուներ և ծրագրավորում ամբիոնի
վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Վ. Շահբազյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
Գյումրու մասնաճյուղի տեքստիլ և թեթև
արդյունաբերության արտադրանքի տեխնոլոգիա և դիզայն
ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների
թեկնածու
Ա. Գևորգյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի
փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու,
դոցենտ
Վ. Պետրոսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
էլեկտրոնային չափիչ համակարգերի և չափագիտության
ամբիոնի դասախոս
ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Ջզմեչյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու
էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանողուհի
Ա. Կիրակոսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի
ուսանողուհի
Գ. Սարգսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու
էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանողուհի
Ա. Սիմոնյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու
էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանողուհի
Ն. Թամրազյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի
ուսանող
Ն. Կարախանյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
մեխանիկամեքենաշինության, տրանսպորտային
համակարգերի և դիզայնի ինստիտուտի ուսանողուհի
Ի. Աբովյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
մեխանիկամեքենաշինության, տրանսպորտային
համակարգերի և դիզայնի ինստիտուտի ուսանողուհի
Բ. Մովսիսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների
ինստիտուտի ուսանող