030.0634.220700
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով արդարադատության խորհրդի 2000 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողներին դասային աստիճաններ շնորհելու մասին» եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ և 95 հոդվածի 5-րդ կետերով, «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածով` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության դատախազության ներքոհիշյալ աշխատողներին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ.
ԱՐՇԱԿՅԱՆ Իվան Վազգենի Արմավիրի մարզի դատախազ
ԴԱՆԻԵԼՅԱՆ Գևորգ Բալաբեկի ՀՀ գլխավոր դատախազության պետական
շահերի պաշտպանության վարչության պետ
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
22 հուլիսի 2000 թ.
ՆՀ-634