Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 օգոստոսի 2020 թվականի N 1342-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել համապատասխան պետական մարմիններից և ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 25.07.2017 թ. կնքված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Սիսիանի քաղաքային համայնք, Կամոյի փողոց թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 84/0017 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին` սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները` հիմք ընդունելով անշարժ գույքի փաստացի վիճակը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի օգոստոսի 13-ի

N 1342-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Անշարժ գույքի      |Հարկը     |Անշարժ գույքի |Անշարժ  |Անշարժ    |

|   |հասցեն             |          |տնօրինման     |գույքի  |գույքի    |

|   |                   |          |լիազորությունն|մակերեսը|սկզբնական |

|   |                   |          |իրականացնող   |(ք.մ)   |արժեքը    |

|   |                   |          |մարմինը       |        |(ՀՀ դրամ) |

|___|___________________|__________|______________|________|__________|

|1. |Տավուշի մարզ,      |2-րդ      |Տավուշի       |32.60   |   458 400|

|   |քաղաք Իջևան,       |մասնաշենքի|մարզպետարան   |        |          |

|   |Սահմանադրության 1  |3-րդ      |              |        |          |

|___|___________________|__________|______________|________|__________|

|2. |Սյունիքի մարզ,     |2-րդ      |Պետական գույքի|152.95  | 6 311 623|

|   |քաղաք Սիսիան,      |          |կառավարման    |        |          |

|   |Կամոյի 5           |          |կոմիտե        |        |          |

|___|___________________|__________|______________|________|__________|

|3. |Լոռու մարզ, քաղաք  |4-րդ      |Վիճակագրական  |632.85  |41 408 753|

|   |Վանաձոր, Նժդեհի 14 |          |կոմիտե        |        |          |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.08.2020
N 1342-Ա
Որոշում