ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
10 օգոստոսի 2020թ. N 2688-Լ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի 04-Ց ՑՈՒՑՈՒՄՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՆԿԱՏՄԱՄԲ ՊՈԼԻՄԵՐԱԶԱՅԻՆ ՇՂԹԱՅԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՅԻ ՄԵԹՈԴՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԱՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածով հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Առողջապահության նախարարի 2020 թվականի մայիսի 13-ի թիվ 04-Ց ցուցումով սահմանված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություններ) կողմից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով կատարվող լաբորատոր հետազոտության արդյունքի մասին տեղեկանքի (այսուհետ` տեղեկանք) ձևանմուշը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ներկայացնելու համար` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ`
1) տեղեկանքը լրացվում է Կազմակերպությունների անվանմամբ եռալեզու ձևաթղթով և հաստատվում Է Կազմակերպությունների կնիքով:
2) կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով կատարված լաբորատոր հետազոտության արդյունքը դրական կամ բացասական լինելու դեպքում տեղեկանքի համապատասխան դաշտում կատարվում է նշում:
3. Կազմակերպությունների տնօրեններին`
1) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ներկայացնելու համար կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով լաբորատոր հետազոտության ենթարկված անձանց տեղեկանքի տրամադրումը Կազմակերպությունների անվանմամբ եռալեզու ձևաթղթով և հաստատված Կազմակերպությունների կնիքով` համաձայն սույն հրամանի հավելվածի:
4. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին`
1) ապահովել սույն հրամանի տեղադրումն Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին:
Ա. Թորոսյան
Հավելված
Առողջապահության նախարարի
2020թ. օգոստոսի 10-ի
թիվ 2688-Լ հրամանի
ՏԵՂԵԿԱՆՔ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՆԿԱՏՄԱՄԲ ՊՈԼԻՄԵՐԱԶԱՅԻՆ ՇՂԹԱՅԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՅԻ ՄԵԹՈԴՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
ՍՊՌԱՎԿԱ Օ ՌԵԶՈՒԼՏԱՏԵ ՕԲՍԼԵԴՕՎԱՆԻՅԱ ՆԱ ԿՕՌՕՆՕՎԻՌՈՒՍՆՈՒՅՈՒ ԲՕԼԵԶՆ ՊՑՌ ՄԵՏՕԴՕՄ
MEDICAL CERTIFICATE OF TESTING FOR THE PRESENCE OF SARS-COV-2BY PCR METHOD
Սույն տեղեկանքը տրվում է առ այն, որ
Դաննայա սպռավկա վիդանա
This is to certifythat
________________________________________________________
(ԱԱՀ)(ՖԻՕ) (Name, Last name)
Ծնված
Դատա ռօժդենիյա
Born
___________________________________________________________
(ծննդյան օր, ամիս, տարի) (դեն, մեսյաց, գօդ) (day, month, year)
______________________________________________________________
(անձնագիր) (պասպօռտ) (passport) (ՀԾՀ) (նօմ. զնակա օբ. ուսլուգ)
(social services number)
հետազոտվել է SARS-CoV-2 նկատմամբ ՊՇՌ մեթոդով
բիլ (ա) օբսլեդօվան (ա) SARS-CoV-2 մետօդօմ
has been tested for the presence of SARS-CoV-2byPCR method
___________________________________________________________
(հետազոտության օր)(դատա տեստիռօվանիյա) (the day of test)
Արդյունքը հետազոտության օրվա դրությամբ
Ռեզուլտատ նա մօմենտ տեստիռօվանիյա
Status report of infection on the date of the test
SARS-CoV-2
Դրական/Պօլօժիտելնի/Positive:
նշել/Օտմետիտ/tick
Բացասական/Օտռիցատելնի/Negative:
նշել/Օտմետիտ/tick
____________________________________________________________________
(Ա. Ա. ստորագրություն, կնիք) (Ֆ. Ի. պօդպիս, պեչատ) (Signature and seal)
(Տրման ամսաթիվ) (Դատա վիդաչի) (Date of issue)