ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
13 օգոստոսի 2020թ. N 2764-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ COVID-19 ՎԱՐԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ COVID-19 ԿԱՍԿԱԾՈՎ, ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՎԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշման հավելվածի 22-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1286 որոշման հավելվածի 33-րդ կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային COVID-19 վարակի ընթացքում «Շտապ բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակում կորոնավիրուսային COVID-19 վարակի կասկածով, հաստատված ախտորոշմամբ և արտահիվանդանոցային վարակաբանական հսկողության տակ գտնվող պացիենտների բժշկական օգնության և սպասարկման ընթացակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի հավելվածով ամրագրված դեպքերի փոխհատուցումը» Շտապ բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացնել առողջապահության նախարարի 2020 թվականի հունվարի 15-ի «2020 թվականին բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման, դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների նորմատիվները և միջինացված գները հաստատելու մասին» թիվ 111-Ա հրամանի դրույթներին համապատասխան:
3. «Շտապ բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ղեկավարներին` կորոնավիրուսային COVID-19 վարակի կասկածով, հաստատված ախտորոշմամբ և արտահիվանդանոցային վարակաբանական հսկողության տակ գտնվող պացիենտներին շտապ օգնության ծառայություն իրականացնելիս սահմանված կարգով ապահովել կորոնավիրուսային COVID-19 վարակով պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումները:
4. Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին` սահմանված կարգով ընդունել»Շտապ բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում պետական պատվեր իրականացնող կազմակերպությունների կողմից էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրված սույն հրամանի հավելվածով ամրագրված դեպքերի վերաբերյալ կատարողականը և կազմակերպել փոխհատուցումը:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանին:
6. Սույն հրամանի դրույթները տարածվում են 2020 թվականի մարտի 16-ից ծագած հարաբերությունների վրա:
Ա. Թորոսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
«14» օգոստոս 2020թ.
N 2764-Լ հրամանի
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ COVID-19 ՎԱՐԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ
ՇՐՋԱՆԱԿՈՒՄ COVID-19 ԿԱՍԿԱԾՈՎ, ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ և
ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՎԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ
ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
1. Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 24-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության տրամադրման չափորոշիչը, շտապ բժշկական օգնության կանչի թերթիկի ձևը, իրազեկման թերթիկի ձևը, շտապ բժշկական օգնության դիսպետչերի գործառույթների նկարագիրը հաստատելու մասին» 39-Ն հրամանի N 1 հավելվածի 4-րդ կետի 4-րդ, 5-րդ ենթակետերով սահմանվող բժշկական օգնությունը և սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային COVID-19 վարակի ընթացքում կազմակերպվում և իրականացվում է կորոնավիրուսային COVID-19 վարակի կասկածով, հաստատված ախտորոշմամբ և արտահիվանդանոցային վարակաբանական հսկողության տակ գտնվող պացիենտների համար:
2. Կորոնավիրուսային COVID-19 վարակի կասկածով և հաստատված ախտորոշմամբ պացիենտի տեղափոխումը նրանց գտնվելու վայրից համապատասխան բժշկական կազմակերպություն` իրականացնել ռեանիմացիոն, ընդհանուր գծային բրիգադների և արագ արձագանքման ծառայության միջոցով:
3. Կորոնավիրուսային COVID-19 վարակի հետ կապված արտահիվանդանոցային վարակաբանական հսկողության նպատակով կոնտակտավորներին առողջապահության նախարարության կողմից սահմանված մեկուսացման վայրեր տեղափոխումը կազմակերպել ֆելդշերական բրիգադների միջոցով:
4. Կորոնավիրուսային COVID-19 վարակի ախտորոշմամբ հիվանդանոցային բժշկական օգնությունից և սպասարկումից հետո, տնային պայմաններում արտահիվանդանոցային վարակաբանական հսկողության նպատակով տեղափոխումը իրականացնել ֆելդշերական բրիգադների միջոցով:
5. Ըստ բժշկական ցուցումների արտահիվանդանոցային վարակաբանական հսկողության տակ գտնվող կորոնավիրուսային COVID-19 վարակի ախտորոշմամբ մեղմ ընթացող դեպքերի ժամանակ լաբորատոր-գործիքային հետազոտության նպատակով համապատասխան բժշկական կազմակերպություն պացիենտին տեղափոխելը և ավարտից հետո բնակության վայր վերադարձնելը կազմակերպել ֆելդշերական բրիգադների միջոցով:
6. Հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային COVID-19 վարակի ախտորոշմամբ պացիենտի մահվան ելքի դեպքում, դիակի տեղափոխումը առանձնացված դիահերձարան կազմակերպվում է ֆելդշերական բրիգադների միջոցով:
7. Նեղ մասնագիտական բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով կորոնավիրուսային COVID-19 վարակի ախտորոշմամբ պացիենտների տեղափոխումը հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող մեկ բժշկական կազմակերպությունից մյուսը իրականացնել ռեանիմացիոն, ընդհանուր գծային բրիգադների և արագ արձագանքման ծառայության միջոցով: