Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 օգոստոսի 2020 թվականի N 1358-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ միջոցառումը` համաձայն N 1 հավելվածի.

2) կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ սույն միջոցառման ֆինանսավորման և իրականացման պատասխանատու մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 19

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի օգոստոսի 13-ի

N 1358-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում Հայաստանի Հանրապետության տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը:

2. Միջոցառման շահառու հանդիսանում են Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում ստացած` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձինք կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերը (այսուհետ նաև` տնտեսավարողներ, տնտեսավարող սուբյեկտներ), որոնք ստեղծվել են մինչև 2020 թվականի մարտի 31-ը և ապահովում են ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը`

1) 2020 թվականի առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որևէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50 տոկոսը վերաբերել է ստորև թվարկված ոլորտներին`

. 55 - Կացության կազմակերպում

. 56 - Հանրային սննդի կազմակերպում

. 79 - Զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ

. 87.1 - Առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ

. Ընդ որում, վերը նշված ոլորտների դասակարգիչները չհայտարարագրած, սակայն 2020 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում փաստացի նշված ոլորտներում գործունեություն իրականացրած տնտեսավարող սուբյեկտները կարող են ընդգրկվել միջոցառման շահառուների ցանկում` հարկային մարմնի տեղեկատվական բազայում արտացոլված տվյալների (հաշվարկային փաստաթղթերի և աշխատողների) ուսումնասիրության արդյունքում: Տվյալ դեպքում` տնտեսավարող սուբյեկտը գրավոր դիմում է ներկայացնում հարկային մարմին և ուսումնասիրության արդյունքներով շահառու համարվելու դեպքում ընդգրկվում է շահառուների ցանկում դիմելու օրվա ամսվանից սկսած.

2) սույն միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում ունեցել է առնվազն 3 աշխատող:

3. Սույն միջոցառման շրջանակում շահառու հանդիսանալու ժամանակահատվածը ներառում է 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ: Դրամաշնորհները տրվում են յուրաքանչյուր ամսվա համար:

4. Ամսական դրամաշնորհի չափը հաշվարկվում է հետևյալ սկզբունքով`

1) եթե ստեղծվել է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ, աջակցության ամսվա ընթացքում տնտեսավարողի աշխատակիցների քանակը կազմում է նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում իր աշխատակիցների քանակի 70% և ավելին, ապա տվյալ ամսվա դրամաշնորհի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով` ԱՉ = ԱՀ*0.33*Ա Գ.

2) եթե ստեղծվել է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ, աջակցության ամսվա ընթացքում տնտեսավարողի աշխատակիցների քանակը կազմում է նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում իր աշխատակիցների քանակի 20%-ից մինչև 70%, ապա տվյալ ամսվա դրամաշնորհի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով` ԱՉ = ԱՀ*0.25*Ա Գ

3) եթե ստեղծվել է 2019 թվականի հունիսի 30-ին հաջորդող ժամանակահատվածում, ապա աջակցության ամսվա դրամաշնորհի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով` ԱՉ = ԱՀ*0.25*Ա Գ:

Սույն կետի կիրառության նպատակով`

ԱՉ-ն` պետության կողմից տրամադրվող աջակցության չափն է,

ԱՀ-ն` տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների համար աջակցության տրամադրման ամսվա հաշվարկված եկամուտների հանրագումարն է,

ԱԳ-ն` աջակցության գործակիցն է: Այն որոշվում է 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված գործունեության տեսակներից տվյալ շահառուի իրացման շրջանառության և նույն եռամսյակի ընթացքում շահառու հանդիսացող տնտեսավարողի` բոլոր գործունեության տեսակներից իրացման շրջանառության հարաբերակցությամբ: Նշված հարաբերակցությունը որոշվում է տնտեսավարողի կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների (ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և (կամ) շրջանառության հարկի) հիման վրա:

Ընդ որում, սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված գործունեության տեսակներից տվյալ շահառուի իրացման շրջանառությունը հաշվարկելիս հանրային սննդի կազմակերպման գործունեության մասով հաշվի չի առնվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով արտացոլված իրացման շրջանառությունը:

(4-րդ կետը փոփ. 03.09.2020 թիվ 1456-Ն / կիրառվում է 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1358-Լ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո /19.08.2020/ ծագած

հարաբերությունների նկատմամբ/, որոշման դրույթները կիրառվում են նաև այն շահառուների նկատմամբ, որոնց 2020 թվականի հուլիս ամսվա համար հաշվարկվող աջակցության գործակիցը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1358-Լ որոշմամբ սահմանված պայմաններով զրո է/ որոշում)

5. Տնտեսավարողը դադարում է համարվել սույն միջոցառման շահառու, եթե`

1) օրենքով սահմանված կարգով 2019 թվականի ընթացքում տնտեսավարողին է վերադարձվել 50 մլն դրամը գերազանցող ավելացված արժեքի հարկի գումար և եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի տվյալների համաձայն` աջակցության ամսվա ընթացքում տնտեսավարողի աշխատողների քանակը եղել է ավելի պակաս, քան 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում իր աշխատակիցների քանակի 50%-ը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգմամբ հայտնաբերվել է հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների կամ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտումների դեպքեր: Ընդ որում, վարչական ակտերը (որոնցում արձանագրված է խախտում).

ա. չվիճարկվելու դեպքում` տնտեսավարող սուբյեկտը դադարում է համարվել միջոցառման շահառու համապատասխան վարչական ակտի կազմման օրն ընդգրկող ամսվանից սկսած: Եթե մինչև տվյալ վարչական ակտի անբողոքարկելի դառնալու օրը տնտեսավարող սուբյեկտին սույն միջոցառման շրջանակներում վճարվել են աջակցության գումարներ, ապա դրանք վարչական ակտի կազմման օրն ընդգրկող աջակցության ամսվանից սկսած ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,

բ. վիճարկվելու դեպքում` տնտեսավարող սուբյեկտը դադարում է համարվել միջոցառման շահառու համապատասխան վարչական ակտի կազմման օրն ընդգրկող ամսվանից սկսած, եթե օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անվավեր չի ճանաչվել վարչական ակտը: Եթե մինչև տվյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը` տնտեսավարող սուբյեկտին սույն միջոցառման շրջանակներում վճարվել են աջակցության գումարներ, ապա դրանք վարչական ակտի կազմման օրն ընդգրկող աջակցության ամսվանից սկսած ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Վիճարկելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը դադարում է միջոցառման շահառու համարվել նաև սեփական դիմումի հիման վրա` դիմումի ներկայացման օրն ընդգրկող ամսվանից սկսած:

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 03.09.2020 թիվ 1456-Ն որոշում)

(5-րդ կետը փոփ. 03.09.2020 թիվ 1456-Ն / կիրառվում է 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1358-Լ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո /19.08.2020/ ծագած

հարաբերությունների նկատմամբ/, որոշման դրույթները կիրառվում են նաև այն շահառուների նկատմամբ, որոնց 2020 թվականի հուլիս ամսվա համար հաշվարկվող աջակցության գործակիցը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1358-Լ որոշմամբ սահմանված պայմաններով զրո է/ որոշում)

5.1. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տնտեսական գործունեության որևէ ոլորտ դադարում է համարվել միջոցառման իմաստով աջակցության ենթակա ոլորտ, եթե աջակցության ամսվան անմիջապես նախորդող ավարտված եռամսյակի ընթացքում բոլոր տնտեսավարող սուբյեկտների (սույն կարգի 1-ին կետի 2-րդ ենթակետի 1-ին պարբերության համաձայն որոշված) համապատասխան ոլորտում արտացոլված իրացման շրջանառությունները (հանրային սննդի կազմակերպման գործունեության մասով հաշվի չի առնվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով արտացոլված իրացման շրջանառությունը) գերազանցել են նախորդ տարվա նույն եռամսյակի` համապատասխան ոլորտի իրացման շրջանառությունների 70%-ը: Ընդ որում`

1) ընդհանուր հարկման ռեժիմում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների 2019 թվականի որևէ եռամսյակի համապատասխան ոլորտի իրացման շրջանառությունը որոշվում է` հիմք ընդունելով շահութահարկի տարեկան հաշվարկում արտացոլված տնտեսական գործունեության ոլորտը և կշիռը.

2) շրջանառության հարկի հարկման ռեժիմում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների 2019 թվականի որևէ եռամսյակի համապատասխան ոլորտի իրացման շրջանառությունը որոշվում է` հիմք ընդունելով շրջանառության հարկի հաշվարկում արտացոլված տնտեսական գործունեության ոլորտը և կշիռը.

3) ընտանեկան ձեռնարկատիրության հարկման ռեժիմում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների 2019 թվականի որևէ եռամսյակի իրացման շրջանառությունը որոշվում է տարեկան հաշվետվությամբ արտացոլված իրացման շրջանառության 1/4-րդի չափով, իսկ համապատասխան ոլորտի իրացման շրջանառությունը` հիմք ընդունելով տվյալ հաշվետվությամբ արտացոլված տնտեսական գործունեության ոլորտը և կշիռը.

4) տնտեսավարող սուբյեկտների 2020 թվականի որևէ եռամսյակի համապատասխան ոլորտի իրացման շրջանառությունը որոշվում է` հիմք ընդունելով համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով և (կամ) շրջանառության հարկի հաշվարկներով արտացոլված տնտեսական գործունեության ոլորտը և կշիռը:

Սույն կետով սահմանված ոլորտային իրացման շրջանառությունների համեմատությունը առաջին անգամ իրականացվում է 2020 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների իրացման շրջանառությունները դիտարկելիս:

(5.1-ին կետը լրաց. 03.09.2020 թիվ 1456-Ն / կիրառվում է 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1358-Լ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո /19.08.2020/ ծագած

հարաբերությունների նկատմամբ/, որոշման դրույթները կիրառվում են նաև այն շահառուների նկատմամբ, որոնց 2020 թվականի հուլիս ամսվա համար հաշվարկվող աջակցության գործակիցը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1358-Լ որոշմամբ սահմանված պայմաններով զրո է/ որոշում)

6. Եռամսյակային իրացման շրջանառությունները որոշվում են` ելնելով հարկային մարմին ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի կամ շրջանառության հարկի հաշվարկների տվյալներով:

Սույն կարգի իմաստով 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներ են համարվում մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկները, իսկ 2020 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներ են համարվում առաջին անգամ ներկայացված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկները:

Սույն կարգի իմաստով` 2019 թվականի շահութահարկի հարկային հաշվարկ և (կամ) ընտանեկան ձեռնարկատիրության հարկման ռեժիմում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների տարեկան հաշվետվություն են համարվում մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկները:

(6-րդ կետը փոփ. 03.09.2020 թիվ 1456-Ն / կիրառվում է 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1358-Լ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո /19.08.2020/ ծագած

հարաբերությունների նկատմամբ/, որոշման դրույթները կիրառվում են նաև այն շահառուների նկատմամբ, որոնց 2020 թվականի հուլիս ամսվա համար հաշվարկվող աջակցության գործակիցը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1358-Լ որոշմամբ սահմանված պայմաններով զրո է/ որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի օգոստոսի 13-ի

N 1358-Լ որոշման

 

ԿԱՐԳ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Օժանդակությունը տրամադրվում է այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք աջակցության ամսվա համար օրենքով սահմանված հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով ունեցել են ոչ պակաս, քան 3 աշխատող:

Աշխատողների թիվը որոշվում է օրենքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված համապատասխան ամիսների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված աշխատողների (այն աշխատողների, որոնց գծով (1.6), (1.7), (1.8), (1.9) սյունակների հանրագումարը մեծ է զրոյից) քանակի հիման վրա (այդ թվում` հաշվի առնելով նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողների թիվը):

2. Տնտեսավարող սուբյեկտների կողմից օրենքով սահմանված կարգով` աջակցության ամսվա համար եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացվելուց հետո, ոչ ուշ, քան այդ հաշվարկը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը, տնտեսավարող սուբյեկտը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իր անձնական էջին ստանում է ծանուցում` միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ, եթե համապատասխանում է սույն միջոցառմամբ սահմանված չափանիշերին:

Սույն միջոցառման իմաստով աշխատողների եկամուտների մեծությունը հաշվարկվում է եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի (1.6), (1.7), (1.8), (1.9) սյունակներում արտացոլված եկամուտների հանրագումարով:

Սույն կարգի իմաստով աջակցության ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև յուրաքանչյուր ամսվան անմիջապես հաջորդող ամսվա վերջին օրացուցային օրը ներառյալ հարկային մարմին ներկայացված վերջին ավարտված հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկը, իսկ 2019 թվականի համապատասխան ամիսների և 2020 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ են համարվում մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ներկայացված հարկային հաշվարկները:

(2-րդ կետը փոփ. 03.09.2020 թիվ 1456-Ն / կիրառվում է 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1358-Լ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո /19.08.2020/ ծագած

հարաբերությունների նկատմամբ/, որոշման դրույթները կիրառվում են նաև այն շահառուների նկատմամբ, որոնց 2020 թվականի հուլիս ամսվա համար հաշվարկվող աջակցության գործակիցը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1358-Լ որոշմամբ սահմանված պայմաններով զրո է/ որոշում)

3. Հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իր անձնական էջին միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ ծանուցում ստանալուց հետո տնտեսավարող սուբյեկտը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում տեղադրված ձևանմուշով էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դիմում` դրամաշնորհ ստանալու համար:

4. Հարկային մարմնի կողմից դիմումներն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ստուգվում են միջոցառման շահառուների ցանկում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանելու հիմքերը, կատարվում է դրամաշնորհի մեծության հաշվարկ, կազմվում է վճարման հանձնարարական և ներկայացվում է գանձապետարան: Վճարման հանձնարարականի ներկայացումը հավաստում է դրամաշնորհի տրամադրման քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման փաստը:

5. Ամսական դրամաշնորհի գումարը շահառուին փոխանցելու նպատակով կոմիտեի կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`

1) շահառուի անվանումը կամ անունը, ազգանունը.

2) շահառուի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

3) շահառուի բանկային հաշվի համարը.

4) ամսական դրամաշնորհի գումարի չափը:

6. Վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ամսական դրամաշնորհը փոխանցվում է շահառուի բանկային հաշվին:

 

Հրապարակման օրը` 19 օգոստոսի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.08.2020
N 1358-Լ
Որոշում