Սեղմել Esc փակելու համար:
ՀՍԿՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՍԿՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

14 օգոստոսի 2020 թ. N 20-Ն

 

ՀՍԿՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Դեղերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հսկվող դեղերի և դեղանյութերի ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. Թորոսյան

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2020 թվականի օգոստոսի 14-ի

N 20-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

ՀՍԿՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ

 

i

1. Դեղանյութեր, որոնք ընդգրկված են ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի (ցանկի)» 1, 3, 4 ցուցակներում և դրանք պարունակող դեղեր, բացառությամբ այն դեղերի, որոնց կազմում առկա է երկու և ավելի դեղանյութ, այդ թվում`

1) Էֆեդրին (ցանկացած աղի ձևով)` մինչև 100մգ,

2) Կոդեին (ցանկացած աղի ձևով)` մինչև 10մգ,

3) Փսևդոէֆեդրին (ցանկացած աղի ձևով)` մինչև 60մգ,

4) Տրամադոլ` մինչև 50մգ,

5) Ֆենոբարբիտալ (ցանկացած աղի ձևով)` մինչև 25մգ:

2. Դեղանյութեր, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման N 4 և N 5 հավելվածներում:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 օգոստոսի 2020 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
14.08.2020
N 20-Ն
Հրաման