Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 օգոստոսի 2020 թվականի N 1372-Ն

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացված տրանսպորտային միջոցը` համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում նշված ավտոմեքենայի' Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը' դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) N 1 հավելվածի 5.5-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ,

«զ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին` 6 ավտոմեքենա,».

2) N 1 հավելվածի 5.5-րդ կետի «ժդ» ենթակետում «6» թիվը փոխարինել «5»

թվով.

i

3) N 2 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

._________________________________________________________________________.

|10.|ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի  |   6    |     1     |     5     |

|   |և  սպորտի նախարարություն            |        |           |           |

._________________________________________________________________________.

 

4) N 2 հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

._________________________________________________________________________.

|15.|ՀՀ քաղաքաշինության կոմիտե           |   6    |     1     |     5     |

._________________________________________________________________________.

 

5) N 2 հավելվածի վերջին տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

._________________________________________________________________________.

|   |Ընդամենը                            |  1833  |    632    |   1201    |

._________________________________________________________________________.

 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի օգոստոսի 20-ի

N 1372-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ

 

._________________________________________________________________________.

|NN |Մակնիշը, |Պետական|Թողարկ-|Ձեռք-   |Սկզբնական|Վերագնա-    |Հաշվեկշռա- |

|ը/կ|Նույնակա-|համարա-|ման    |բերման  |արժեքը   |հատված      |յին        |

|   |նացման   |նիշը   |տարե-  |տարեթիվը|(դրամ)   |արժեքը      |արժեքը     |

|   |համարը   |       |թիվը   |        |         |11.03.2017թ.|15.05.     |

|   |         |       |       |        |         |(դրամ)      |2020թ.     |

|   |         |       |       |        |         |            |(դրամ)     |

|___|_________|_______|_______|________|_________|____________|___________|

|1. |HYUNDAI  |262ԼԼ60|2010թ. |10.02.  |10000000 |5370000     |3662282,6  |

|   |SONATA   |       |       |2011թ.  |         |            |           |

|   |2.0      |       |       |        |         |            |           |

|   |KMHEB41B7|       |       |        |         |            |           |

|   |BA147125 |       |       |        |         |            |           |

._________________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 օգոստոսի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.08.2020
N 1372-Ն
Որոշում