Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 օգոստոսի 2020 թվականի N 1379-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, ինչպես նաև «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության անվամբ հաշվառված 16.350.00 դրամ սկզբնական և 0 դրամ հաշվեկշռային արժեքով «TOYOTA LC 150 2.7 GAS» («ՏՈՅՈՏԱ») մակնիշի, 06 T 001 AM պետական համարանիշի (թողարկման տարեթիվը` 2012 թվական, նույնացման համարը` JTEBX3FJ40K072504) (այսուհետ` գույք) տրանսպորտային միջոցը որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության սեփականություն:

2. Սահմանել, որ սույն որոշման առաջին կետում նշված տրանսպորտային միջոցն ամրացվում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմին:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը` դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.08.2020
N 1379-Ա
Որոշում