Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՄՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՄՀԵՐ ԳԱՍԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 օգոստոսի 2020 թվականի N 1378-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՄՀԵՐ ԳԱՍԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՄՀԵՐ ԳԱՍԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ՄՀԵՐ ԳԱՍԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի օգոստոսի 20-ի

N 1378-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՄՀԵՐ ԳԱՍԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |ԱՏԳԱԱ-ի   |          Անվանումը           |  Չափի |  Քանակը |  Արժեքը |

|ը/կ|ծածկագիրը |                              |միավորը|         |  (դրամ) |

|___|__________|______________________________|_______|_________|_________|

|1. |   3916   |Միաթել` 1 մմ-ից ավելի լայնական|  կգ   |   375   | 585000  |

|   |          |հատվածքով, ձողիկներ,          |       |         |         |

|   |          |կաղապարաձողեր և  ձևավոր       |       |         |         |

|   |          |պրոֆիլներ` մշակած կամ չմշակած |       |         |         |

|   |          |մակերևույթով,  բայց այլ       |       |         |         |

|   |          |մշակման չենթարկված,           |       |         |         |

|   |          |պլաստմասսայից                 |       |         |         |

|___|__________|______________________________|_______|_________|_________|

|2. |   5603   |Չգործված կտորեղեն` ներծծված   |  կգ   |   500   | 7000000 |

|   |          |կամ չներծծված, պատվածքով կամ  |       |         |         |

|   |          |առանց պատվածքի, երկտակված կամ |       |         |         |

|   |          |չերկտակված. սպիտակ ֆիլտր      |       |         |         |

|___|__________|______________________________|_______|_________|_________|

|3. |   5603   |Չգործված կտորեղեն` ներծծված   |  կգ   |  1000   | 1700000 |

|   |          |կամ չներծծված, պատվածքով կամ  |       |         |         |

|   |          |առանց պատվածքի, երկտակված կամ |       |         |         |

|   |          |չերկտակված. սպիտակ            |       |         |         |

|___|__________|______________________________|_______|_________|_________|

|4. |   5603   |Չգործված կտորեղեն` ներծծված   |  կգ   |  1000   | 1500000 |

|   |          |կամ չներծծված, պատվածքով կամ  |       |         |         |

|   |          |առանց պատվածքի, երկտակված կամ |       |         |         |

|   |          |չերկտակված. կապույտ           |       |         |         |

|___|__________|______________________________|_______|_________|_________|

|5. |   5607   |Թոկեր, պարաններ, ճոպաններ և   |  կգ   |   420   | 1100000 |

|   |          |մետաղաճոպաններ` հյուսված կամ  |       |         |         |

|   |          |չհյուսված, հյուսապատվածքով կամ|       |         |         |

|   |          |առանց հյուսապատվածքի, ներծծված|       |         |         |

|   |          |կամ չներծծված, պատվածքով կամ  |       |         |         |

|   |          |առանց պատվածքի, ռետինե կամ    |       |         |         |

|   |          |պլաստմասսայե թաղանթով կամ     |       |         |         |

|   |          |առանց թաղանթի. սայզալից       |       |         |         |

|   |          |(բուսական թելք) կամ Agave ցեղի|       |         |         |

|   |          |բույսերի այլ մանածագործական   |       |         |         |

|   |          |մանրաթելերից                  |       |         |         |

|_______________________________________________________________|_________|

|                          Ընդամենը`                            |11885000 |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.08.2020
N 1378-Ա
Որոշում