041.0384.220600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունիսի 2000 թվականի N 384
ԵԱՀԿ-Ի ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
2000 թվականի հուլիսի 25-28-ը ԵԱՀԿ-ի անդամ պետությունների դիտորդների խմբի Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի և խմբի անդամներին (53 մարդ) տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի-ելքի արտոնագիր (անվճար):
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը ապահովել դիմորդների խմբի ընդունումը, սպասարկումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար), ինչպես նաև հյուրերի սպասարկման համար տրամադրել «Իկարուս» մակնիշի երկու ավտոբուս:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` դիտորդների խմբի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը` 6028980 (վեց միլիոն քսանութ հազար ինը հարյուր ութսուն) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների: