ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 օգոստոսի 2020 թվականի N 1396-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը տարկետում տալ`
1) Խաչիկ Մարտիկի Ասատրյանին` ծնված 2001 թվականի հուլիսի 4-ին (հաշվառման վայրը` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Նորապատ համայնք, 5-րդ փող., 34 տուն), սովորում է Հայաստանի Հանրապետության Արամավիրի մարզի «Արմավիրի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի 2-րդ կուրսում.
2) Էդգար Արմանի Դանիելյանին` ծնված 2001 թվականի ապրիլի 6-ին (հաշվառման վայրը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Բալահովիտ, Գ. Արշակյան թաղ., 1-ին փող., 2-րդ փակուղի, 3 շենք, 9 բն.), սովորում է Երևանի «Հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի 3-րդ կուրսում.
3) Տիգրան Վարուժանի Ազարյանին` ծնված 2001 թվականի հունիսի 12-ին (հաշվառման վայրը` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, գ. Շնող, 3-րդ փող., 25/1 տուն), սովորում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորաց Վարժարանի 3-րդ դասարանում.
4) Հարություն Վլադիմիրի Կոջիբրոյանին` ծնված 2001 թվականի ապրիլի 15-ին (հաշվառման վայրը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, ք. Գյումրի, Հալաբյան փող., 13 շենք, 60 բն.) սովորում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ֆոտոն վարժարան» ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանում.
5) Նարեկ Սամվելի Վարդանյանին` ծնված 2001 թվականի հուլիսի 20-ին (հաշվառման հասցեն` ք. Երևան, Հարավ-արևմտյան թաղ., Շերամի փող., 5 շենք, 3 բն.), սովորում է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 5-րդ կուրսում:
2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև 2021 թվականի մարտի 1-ը տարկետում տալ`
1) Անդրեյ Տիգրանի Եղիազարյանին` ծնված 2001 թվականի փետրվարի 28-ին (հաշվառման վայրը` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, ք. Մասիս, Նոր թղմ., 32 շենք, 18 բն.), սովորում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորած Վարժարանի 4-րդ դասարանում.
2) Իվան Հակոբի Ադամյանին` ծնված 2001 թվականի հունվարի 11-ին (հաշվառման վայրը` ք. Երևան, Նորագավիթ, Արտաշատի խճղ., 38/5 տուն.), սովորում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորած Վարժարանի 4-րդ դասարանում.
3) Վահագն Դավիթի Մկրտչյանին` ծնված 2001 թվականի ապրիլի 13-ին (հաշվառման վայրը` ք. Երևան, Դ. Անհաղթի փող., 1 շենք, 72 բն.), սովորում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորած Վարժարանի 4-րդ դասարանում:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. օգոստոսի
Երևան