ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 օգոստոսի 2020 թվականի N 1418-Ա
ՌՈՒԲԵՆ ԳԱԳԻԿԻ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 4-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2140-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև ուսումնառության ավարտը` 2020 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տրամադրել Ռուբեն Գագիկի Ոսկանյանին (ծնվ.` 1994 թվականի հունվարի 16-ին, հաշվառման վայրը` քաղ. Աշտարակ, Այգեստան փ, տուն 28, սովորում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ասպիրանտուրայում):
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. օգոստոսի 28
Երևան