Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 օգոստոսի 2020 թվականի N 1406-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքը (այսուհետ` գույք) և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասերը` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գույքի գնահատված արժեքը` համաձայն հավելվածի.

2) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գները` գնահատված արժեքի 100 տոկոսի չափով` համաձայն հավելվածի.

3) որ աճուրդի հաղթողը (այսուհետ` գնորդ) պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի կադաստրային արժեքները` համաձայն հավելվածի.

4) աճուրդին մասնակցելու նախավճարը` գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում ներառված գույքի նկատմամբ կնքված անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պայմանագրերի լուծումը` շենք, շինությունների ներսում առկա շարժական գույքի տեղափոխման համար սահմանելով երկամսյա ժամկետ.

2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական և www. azdarar. am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.

4) աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նախատեսել, որ գնորդը վճարումները կատարում է աճուրդի արձանագրությունն ստորագրելու օրվանից` մեկամսյա ժամկետում.

5) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երեք աճուրդ` յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 15 տոկոսի չափով.

6) գնորդի կողմից առաջարկված գնի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի արժեքի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Գնորդի կողմից սահմանված ժամկետում վճարումները չկատարվելու դեպքում մուծված նախավճարը չի վերադարձվում, աճուրդը համարվում է չկայացած, և լոտը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ` նույն պայմաններով:

5. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի օգոստոսի 27-ի

N 1406-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ` ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

 

.____________________________________________________________________

|NN|Գույքի |Գույքի |Շենք, |Հողա-   |Գույքի  |Հողի   |Վաճառքի |Գույքի|

|ը/|անվա-  |հասցեն |շինու-|մասի    |գնահատ- |կադաստ-|մեկնար- |գնա-  |

|կ |նումը  |       |թյուն-|մակերեսը|ված     |րային  |կային   |հատման|

|  |       |       |ների  |(քառ.   |արժեքը  |արժեքը |գինը    |ամսա- |

|  |       |       |մակե- |մետր)   |(դրամ)  |(դրամ) |(դրամ)  |թիվը  |

|  |       |       |րեսը  |        |        |       |        |      |

|  |       |       |(քառ. |        |        |       |        |      |

|  |       |       |մետր) |        |        |       |        |      |

|  |       |       |      |        |        |       |        |      |

|__|_______|_______|______|________|________|_______|________|______|

|1.|Ոչ     |քաղ.   |128.0 |51.68   |77679200|3100800|77679200|16.09.|

|  |բնակելի|Երևան, |      |(բաժնա- |        |       |        |2019 թ|

|  |տարածք |Կենտրոն|      |յին մաս)|        |       |        |      |

|  |       |համայնք|      |        |        |       |        |      |

|  |       |Մաշտոցի|      |        |        |       |        |      |

|  |       |պողոտա |      |        |        |       |        |      |

|  |       |N 9    |      |        |        |       |        |      |

|  |       |շենք,  |      |        |        |       |        |      |

|  |       |N 32 ոչ|      |        |        |       |        |      |

|  |       |բնակելի|      |        |        |       |        |      |

|  |       |տարածք |      |        |        |       |        |      |

|__|_______|_______|______|________|________|_______|________|______|

|2.|Ոչ     |քաղ.   |1174.8|518.6   |139 792 |3609526|139 792 |21.10.|

|  |բնակելի|Երևան, |      |(բաժնա  |474     |       |474     |2019 թ|

|  |տարածք |Ազատա- |      |յին մաս)|        |       |        |      |

|  |       |մարտիկ-|      |        |        |       |        |      |

|  |       |ների   |      |        |        |       |        |      |

|  |       |պողոտա |      |        |        |       |        |      |

|  |       |82/2   |      |        |        |       |        |      |

|  |       |շենք,  |      |        |        |       |        |      |

|  |       |1      |      |        |        |       |        |      |

|  |       |շինու- |      |        |        |       |        |      |

|  |       |թյուն  |      |        |        |       |        |      |

.____________________________________________________________________

._____________________________.

|NN|Գույքի |Գույքի|Անհատույց  |

|ը/|անվա-  |արժեքի|օգտագործման|

|կ |նումը  |որոշ- |իրավունքով |

|  |       |ման   |զբաղեցնող  |

|  |       |հետ   |սուբյեկտի  |

|  |       |կապված|անվանումը  |

|  |       |գու-  |           |

|  |       |մարը  |           |

|  |       |(դրամ)|           |

|__|_______|______|___________|

|1.|Ոչ     |30000 |«Գեղագիտու-|

|  |բնակելի|      |թյան ազգա- |

|  |տարածք |      |յին        |

|  |       |      |կենտրոն»   |

|  |       |      |ՊՓԲԸ       |

|  |       |      |           |

|  |       |      |           |

|  |       |      |           |

|  |       |      |           |

|  |       |      |           |

|  |       |      |           |

|__|_______|______|___________|

|2.|Ոչ     |146976|«Շաքարախտով|

|  |բնակելի|      |հիվանդ     |

|  |տարածք |      |երեխաների  |

|  |       |      |ասոցիացիա» |

|  |       |      |ՀԿ         |

|  |       |      |           |

|  |       |      |           |

|  |       |      |           |

|  |       |      |           |

|  |       |      |           |

|  |       |      |           |

._____________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.08.2020
N 1406-Ա
Որոշում