Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 օգոստոսի 2020 թվականի N 1420-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածում`

i

ա. 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «և որսի նպատակով օգտագործվող լողամիջոցների մուտքի և ելքի տեղամասերը» բառերը,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ և 6-րդ կետերով.

i

«5. Արգելվում է`

1) մինչև 400 գրամ քաշով սիգի արդյունագործական որսը և իրացումը.

2) Սևանա լճում արդյունագործական որսը բոլոր այլ կենդանատեսակների նկատմամբ:

6. Սիգի արդյունագործական որսը կարելի է իրականացնել միայն դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի):».

i

2) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունում «Արգիչի» բառը փոխարինել «Արգիճի» բառով, «Վարդենիկ» բառը` «Վարդենիս» բառով, իսկ «բեղլու» բառը` «բեղաձուկ» բառով.

3) որոշման N 3 հավելվածում`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-ին կետով.

i

«3.1. Լիազոր մարմնի կողմից`

1) հաստատվում են Սևանա լճում արդյունագործական որսի նպատակով օգտագործվող լողամիջոցների մուտքի և ելքի տեղամասերը.

2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված տեղամասերի հաստատումից հետո մեկօրյա ժամկետում դրա վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում է լիազոր մարմնի պաշտոնական կայք էջում (hptt://www. շմն. հայ) և 5 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի իրականացման նպատակով կնքված պայմանագրերով կողմ հանդիսացող կենդանատեսակ օգտագործողներին լիազոր մարմնի կողմից հաստատված մուտքի ելքի տեղամասերի վերաբերյալ:»,

i

բ. 4-րդ կետի 1-ին ենթակետում «համապատասխան տարվա տարեկան ծրագրով» բառերը փոխարինել «լիազոր մարմնի կողմից» բառերով,

i

գ. N 2 ձևի 2.4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.4.12-րդ կետով.

«2.4.12. գործել տարեկան ծրագրով սահմանված արդյունագործական որսի բնութագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 28

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 01 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.08.2020
N 1420-Ն
Որոշում