Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի ԹԻՎ ԲԴԽ-3Օ-Ո-72 ՈՐՈՇՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-57-Ո-130

2020թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի ԹԻՎ ԲԴԽ-30-Ո-72 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

i

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի խորհրդանիշի նկարագրությունը և ձևը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-30-Ո-72 որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված 1-ին հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ' համաձայն հավելված 1-ի:

i

2. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «ձևերը» բառը փոխարինել «ձևը» բառով, «հայերեն» բառից հետո լրացնել «, ռուսերեն» բառերը, իսկ 2-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ' համաձայն հավելված 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

2020թ. օգոստոսի 31

ք. Երևան

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

Հավելված 1

Բարձրագույն դատական խորհրդի

2020 թվականի օգոստոսի 31-ի

թիվ ԲԴԽ-57-Ո-130 որոշման

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018թ. օգոստոսի 2-ի

թիվ ԲԴԽ-30-Ո-72 որոշման

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի խորհրդանիշը շրջանաձև է: Շրջանաձև պատկերը խորհրդանշում է հավերժություն և անսահմանություն:

2. Շրջանի ընդհանուր ետնամասը պատկերված է սպիտակ գույնով, ինչը խորհրդանշում է ճշմարտություն, և ուրվագծված է կապույտ գույնով:

3. Շրջանի արտաքին հատվածում շրջանաձև ձևաչափով երեք լեզվով

պատկերված են «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ» «BbICLUI/ll/l CYflEBHblM COBET» «SUPREME JUDICIAL COUNCIL» բառերը:

4. Շրջանի կենտրոնում կապույտ գույնով ուրվագծված է Բարձրագույն դատական խորհրդի նստավայրը, որը պատկերված է երկրաչափական մարմիններով: Քառակուսի պատկերանշանը խորհրդանշում է կայունություն և հավասարակշռություն:

5. Կապույտ գույնը խորհրդանշում է հանգստություն, վստահություն և

հուսալիություն:

6. Մուտքի կիսաշրջանի մեջ պատկերված է կշեռք, որը խորհրդանշում է արդարություն և անաչառություն:

7. Շրջանում ուրվագծված նստավայրի վերևում' կենտրոնական հատվածում, պատկերված է Հայաստանի Հանրապետության դրոշը:»:

 

Հավելված 2

Բարձրագույն դատական խորհրդի

2020 թվականի օգոստոսի 31-ի

թիվ ԲԴԽ-57-Ո-130 որոշման

 

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018թ. օգոստոսի 2-ի

թիվ ԲԴԽ-30-Ո-72 որոշման

 

ՁԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ

 

______________________________

ԻՐՏԵԿ - խորհդանիշի ձևը չի բերվում

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
31.08.2020
N ԲԴԽ-57-Ո-130
Որոշում