Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

3 սեպտեմբերի 2020 թվականի N 26-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2020/2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը' համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2016 թվականի հուլիսի 19-ի N 743-Ն հրամանով հաստատված կանոնները չեն տարածվում 2020/2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելության հարաբերությունների վրա:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2020/2021 ուսումնական տարվա ընդունելության մրցույթի ամփոփումը:

 

    Նախարար                                Ա. Հարությունյան

 

Հավելված

Կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի

2020 թվականի սեպտեմբերի 3-ի

N 26-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորում են Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում (այսուհետ` բուհեր) բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2020/2021 ուսումնական տարվա ընդունելության գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Հեռակա ուսուցում իրականացնող բուհերում ընդունելությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կրթական ծրագրով (հեռակա) 2020/2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համապատասխան, ըստ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով 2020/2021 ուսումնական տարվա համար հաստատված բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության տեղերի:

3. Հեռակա ուսուցում իրականացնող բուհը, համաձայն սույն կարգի, տալիս է ընդունելության վերաբերյալ հայտարարություն` նշելով փաստաթղթերի ընդունելության ժամկետները և պահանջվող փաստաթղթերի ցանկը:

4. Հայաստանի Հանրապետության պետական բուհեր հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել առնվազն միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք` առանց տարիքի սահմանափակման:

 

II. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

5. Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում է մասնագիտությունները' ըստ ուսուցման վճարովի համակարգի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե ընտրած բոլոր մասնագիտությունների համար պահանջվում է ընդունելության մրցութային միևնույն առարկայի քննությունը:

6. 2020/2021 ուսումնական տարվա առկա ուսուցման միասնական և ներբուհական ընդունելության քննությունները դրական միավորով հանձնած և պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացու կողմից տրված լիազորագրում նշված անձը բուհի ընդունող հանձնաժողովին ներկայացնում է բուհի ընդունելության մրցույթին մասնակցության զորակոչված քաղաքացու դիմում-հայտը:

7. Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով քննության համար դիմորդը բուհի համապատասխան հաշվեհամարին վճարում է 1500 դրամ: Ընդունելության քննությունների վճարից ազատվում են սույն կանոնների 28-30-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից' քննության համար վճարված գումարը չի վերադարձվում:

8. Կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 826-Ն որոշմամբ հաստատված կարգով ու ժամկետներում դիմում-հայտ ներկայացրած, սակայն նոր տիպի կորոնավիրուսի (COVID-2019) վարակակիր կամ կոնտակտավոր լինելու պատճառով (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով տրամադրված փաստաթղթով հաստատված) միասնական քննությանը չներկայացած դիմորդը, այդ թվում 2020 թվականի ամառային զորակոչին պարտադիր զինվորական ծառայության զորակոչված (զորակոչված քաղաքացու դիմում-հայտը բուհի ընդունող հանձնաժողովին կարող է ներկայացնել զորակոչված քաղաքացու կողմից տրված լիազորագրում նշված անձը), իր ընտրությամբ կարող է.

1) հայտագրել և մասնակցել տվյալ բուհի հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին` հանձնելով հայտագրած մասնագիտության համար բուհի կողմից սահմանված քննությունը, կամ

2) հայտագրել և հանձնել համապատասխան առարկայի միասնական քննությունը` 2020-2021 ուստարվա համար տվյալ առարկայի միասնական քննությանը ներկայացվող պահանջներին համապատասխան, ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 826-Ն որոշմամբ հաստատված կարգով ու ժամկետներում ներկայացված դիմում-հայտում (առանց հայտի փոփոխության) առաջինը նշված բուհում' հեռակա ուսուցման քննատախտակով նախատեսված օրը, բացառությամբ այն մասնագիտությունների, որոնց համար նախատեսված չէ հեռակա ուսուցման կրթության ձև, երբ տվյալ առարկայի միասնական քննությունը կազմակերպվում է այլ բուհում հեռակա ուսուցման համապատասխան մասնագիտության համար նախատեսված տվյալ առարկայի քննությունը հանձնող դիմորդների հետ:

9. Դիմորդների դիմում հայտը և փաստաթղթերը բուհում կամ առցանց եղանակով ընդունվում են տվյալ տարվա սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 18:00-ն: Քննություններն անց են կացվում հոկտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 15-ը: Ընդունվածների ցուցակները հաստատվում են մինչև հոկտեմբերի 22-ը:

10. Դիմորդը բուհին ներկայացնում է`

1) միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին ավարտական փաստաթուղթը` համապատասխան ներդիրով,

2) 1 լուսանկար (3 x 4 սմ չափսի),

3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),

4) զինվորական գրքույկ (առկայության դեպքում) կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,

5) սույն կարգի 28-30-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ),

6) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները,

7) տեղեկանք տվյալ տարվա ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ,

8) «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր,

9) առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը,

10) ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում):

11) Դիմում-հայտն առցանց լրացնելու դեպքում դիմորդը ներկայացնում է սույն կետով սահմանված փաստաթղթերի կրկնօրինակները' էլեկտրոնային եղանակով, իսկ բնօրինակները' բուհ ընդունվելուց հետո:

11. Հեռակա ուսուցմամբ ընդունելություն իրականացնող բուհում'

1) մինչև սեպտեմբերի 9-ը ստեղծվում է դիմորդների գործերն ընդունող հանձնաժողով և նշանակվում է պատասխանատու քարտուղար` համաձայնեցված նախարարության հետ.

2) նախապատրաստվում են փաստաթղթերի ընդունման համար նախատեսված սենյակներ, որտեղ դիմորդների համար տեսանելի վայրում փակցվում են հեռակա ընդունելության կանոնները, մասնագիտությունների ցանկը' համապատասխան քննություններով և տեղերի քանակով, ինչպես նաև դրանք հրապարակվում են բուհի պաշտոնական կայքէջում:

3) սահմանվում է հերթապահություն ընդունելության քննությունների անցկացման ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում անհրաժեշտ կարգ ու կանոն ապահովելու համար, ստեղծվում է բժշկական սպասարկման կետ` պահպանելու ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները:

12. Բուհի ընդունող հանձնաժողովի նախագահը հաստատում է քննատախտակը: Դիմորդներին տրամադրվում են քննաթերթիկներ, որտեղ նշվում է քննության օրը և ժամը:

13. Քննատախտակով նախատեսված օրը քննության չներկայացած դիմորդը զրկվում է մրցույթին մասնակցելու հնարավորությունից:

 

III. ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

 

14. Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները (այսուհետ` քննություններ) կազմակերպում է բուհը` ռեկտորի հրամանով ստեղծելով առարկայական /մասնագիտական/ հանձնաժողովներ, կամ համապատասխան պայմանագրի առկայության դեպքում` «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

15. Հանրակրթական առարկաներից քննությունները համապատասխան բուհերում անցկացնում են առկա ուսուցման առարկայական ծրագրերով և գիտելիքների գնահատման չափանիշներով: Ներբուհական քննություններն անց են կացվում տվյալ բուհի մշակած և Նախարարի հաստատած մասնագիտական ծրագրերով: Գնահատման չափանիշ են ընդունվում «Գիտելիքների գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տվյալ տարվա բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման քննությունների համար սահմանված չափանիշները:

16. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում ութ և բարձր միավորները: Մինչև ութ միավորի դեպքում' միայն 7.50 և 7.75 միավորները ամբողջացվում (կլորացվում) և հավասարեցվում են 8.0 միավորի, հօգուտ դիմորդի` ապահովելով դրական միավորի վաստակումը: ՈՒթից բարձր միավորները գնահատվում են հարյուրերորդական մասի պահպանումով` տվյալ առարկայի գնահատման չափանիշներով սահմանված քայլերին համապատասխան: Մրցույթին մասնակցում են այն դիմորդները, ովքեր տվյալ մասնագիտության համար նախատեսված քննությունից ստացել են դրական միավոր:

17. Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա միասնական և ներբուհական հանձնած քննությունների դրական գնահատականները` իրենց ցանկությամբ: Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանելով նաև միասնական և ներբուհական կարգով հանձնած քննական առարկայի գնահատականը, տվյալ առարկայից հանձնել քննություն: Այն դեպքում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի է առնվում հանձնած քննության արդյունքը: Միասնական և ներբուհական քննություններ չհանձնած դիմորդները քննություն են հանձնում բուհում' համապատասխան առարկաների միասնական քննություններին ներկայացվող պահանջներին համապատասխան:

18. Քննության վերահանձնում չի թույլատրվում:

19. Ընդունելության մրցույթը կատարում է յուրաքանչյուր բուհ` ըստ մասնագիտությունների, հատկացված տեղերի և միավորների: Մասնագիտությունների մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության գերակայությամբ:

20. Առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, դիմորդի միավորներով, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր:

21. Ընդունելության մրցութային առարկայի քննությունից հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`

1) մեդալակիր դիմորդներին.

2) ներբուհական քննություն հանձնած արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին` ընդունելության դիմում-հայտում համապատասխան մասնագիտություն հայտագրելու դեպքում.

3) հանրակրթական ուսումնական հաստատություններում 10-12 դասարաններում սովորելու ընթացքում դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին.

4) ցանկում տվյալ մասնագիտության տողում առկա աստղանիշով (*) մեկ առարկայի դեպքում ավարտական փաստաթղթում առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին, իսկ աստղանիշով (*) մեկից ավելի առարկաների դեպքում` այդ առարկաների գնահատականների միջին թվաբանական առավել բարձր միավոր ունեցող դիմորդներին.

5) պետական ավարտական քննություններից միջին թվաբանական առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին.

6) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

22. Ավարտական ամփոփիչ տարեկան գնահատականները 20 միավորանոց համակարգին հավասարեցվում են հետևյալ կերպ`

1) 10 միավորային համակարգով տարեկան գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին`

ա. «4»-ը համարժեք է 9 միավորին,

բ. «5»-ը համարժեք է 11 միավորին,

գ. «6»-ը համարժեք է 13 միավորին,

դ. «7»-ը համարժեք է 15 միավորին,

ե. «8»-ը համարժեք է 17 միավորին,

զ. «9»-ը համարժեք է 19 միավորին,

է. «10»-ը համարժեք է 20 միավորին.

2) միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի 5 միավորային համակարգով գնահատված տարեկան, քննական գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին`

ա. «3»-ը համարժեք է 13 միավորին,

բ. «4»-ը համարժեք է 17 միավորին,

գ. «5»-ը համարժեք է 20 միավորին:

23. Մրցույթի արդյունքները հաստատում է Նախարարը: Մրցույթով անցած դիմորդների հաստատված ցուցակները հանձնվում են բուհերին հրամանագրման համար:

24. Ռուսերեն ուսուցմամբ հանրակրթական ուսումնական հաստատության շրջանավարտները քննությունները կարող են հանձնել ռուսաց լեզվով (բացառությամբ հայերեն և այլ օտար լեզուների քննությունների):

25. Բանավոր քննության միավորը դիմորդն իրավունք ունի բողոքարկելու առարկայական քննական հանձնաժողովի նախագահին առանց քննասենյակից դուրս գալու, իսկ գրավոր քննության միավորը` այն հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:

26. Գրավոր քննության միավորները բուհերը հայտնում են հաջորդ օրը, ոչ ուշ, քան մինչև ժամը 1600 և հրապարակում բուհի պաշտոնական կայքէջում:

27. Քննությունների ընթացքում ծագած վեճերը լուծում է բուհի ընդունող հանձնաժողովը:

 

IV. ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

28. Սույն կետում նշված կարգավիճակ ունեցող դիմորդները բուհ ընդունվելու դեպքում օգտվում են օրենքներով սահմանված ուսման վարձի լրիվ փոխհատուցման իրավունքից.

1) 1-ին ու 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,

2) առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները:

29. Ընդունելության քննությունը դրական միավորով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողների, ամուսնու (կնոջ), մինչև 27 տարեկան զավակները:

30. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերջին 3 տարում զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում բուհ են ընդունվում մրցույթից դուրս, ըստ մասնագիտությունների նախարարության հաստատված տեղերի:

31. Դիմորդի կողմից նախընտրած բուհի նախապատրաստական դասընթացներն ավարտած դիմորդները, բուհ են ընդունվում մրցույթից դուրս, ավարտական քննությունների գնահատականներով, ըստ մասնագիտությունների նախարարության կողմից հաստատված տեղերի մինչև 20% չափով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
03.09.2020
N 26-Ն
Հրաման