041.0473.180700
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 հուլիսի 2000 թվականի N 473
Կ. ԳԱԼՈՒՍՏՅԱՆԻ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանի` Վրաստանի «Սակէներգո» պետական կոնցեռնի ղեկավարության հետ տնտեսական հարցերի քննարկման և կարգավորման նպատակով 2000 թվականի հուլիսի 10-11-ը Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: