Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 14Ա ԹԱՂԱՄԱՍՈՒՄ «ՀԻՆ ԵՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 14Ա ԹԱՂԱՄԱՍՈՒՄ «ՀԻՆ ԵՐԵՎԱՆ» ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՇԽԱՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 սեպտեմբերի 2020 թվականի N 547-Ա

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 14Ա ԹԱՂԱՄԱՍՈՒՄ «ՀԻՆ ԵՐԵՎԱՆ» ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով`

1. Երևան քաղաքի 14ա թաղամասում «Հին Երևան» կառուցապատման ծրագրի նախագծային և շինարարական աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2020 թ. սեպտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

2020 թ. սեպտեմբերի 9-ի

N 547-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 14Ա ԹԱՂԱՄԱՍՈՒՄ «ՀԻՆ ԵՐԵՎԱՆ» ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար)

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

 

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական

 

Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ

 

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

 

«ԼՎՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն, «Հին Երևան» նախագծի հեղինակ (համաձայնությամբ)

 

 

pin
Փոխվարչապետ
09.09.2020
N 547-Ա
Որոշում