Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ-ՈՒՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

23 հունիսի 2020 թվականի N 7

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ԱՊՐԱՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ԳԾՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը գովազդային ծառայությունների համար հաշիվ է ստանում ոչ ռեզիդենտ կազմակերպությունից, արդյո՞ք վերոնշյալ ծառայության համար ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը կարող է մատակարարի անունից դուրս գրել էլեկտրոնային հարկային հաշիվ և ունենալ իրավունք հաշվանցել (պակասեցնել) այդ հաշվում առկա ԱԱՀ-ի գումարը:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 39-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն` աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե` կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը, ընդունում է հետևյալ աշխատանքները կամ ստանում է հետևյալ ծառայությունները` խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում` տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ, ինչպես նաև նույն ենթակետում նշված ծառայություններին համանման այլ ծառայություններ,

i

- 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, եթե` կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը, ընդունում կամ ստանում է նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված աշխատանքները կամ ծառայությունները,

i

- 56-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքի գծով ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը, օրենսգրքի 4-րդ բաժնի համաձայն, կրում է գործարքի կողմ համարվող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը, ապա այդ գործարքի մասով հարկային հաշիվը, դուրս է գրվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության կողմից,

i

- 70-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացված` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման` ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների գծով օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը այդ ոչ ռեզիդենտ կազմակերպության փոխարեն` որպես հարկային գործակալ, կրում են պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող ՄԱՀ վճարողները, բացառությամբ նույն մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքերի: Նույն մասի երկրորդ պարբերության 5-րդ կետի համաձայն` օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, եթե պայմանագրային հարաբերությունների կողմը համարվում է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող կամ արտոնագրային հարկ վճարող` արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով,

i

- 71-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում` Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով օրենսգրքի 56-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով ԱԱՀ վճարողների կողմից դուրս գրվող հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Նույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են`

ա. ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե համապատասխան գործարքին վերաբերող հարկային հաշիվը դուրս է գրվել մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ,

բ. համապատասխան գործարքին վերաբերող հարկային հաշվի դուրսգրման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե հարկային հաշիվը դուրս է գրվել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետից հետո,

i

- 72-րդ հոդվածով սահմանված են ԱԱՀ-ի գումարների հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները, իսկ 73-րդ հոդվածով` պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը:

Հաշվի առնելով վերոգրյալ կարգավորումները նկարագրված դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից մատուցվող գովազդային ծառայությունների մատուցման վայրը օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն` համարվում է Հայաստանի Հանրապետությունը, հետևաբար նշված գործարքը համարվում է ԱԱՀ-ով հարկման օբյեկտ և ենթակա է ԱԱՀ-ով հարկման: Գովազդային ծառայություն ստացող ԱԱՀ վճարող համարվող ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ոչ ռեզիդենտ կազմակերպության փոխարեն` որպես հարկային գործակալ կրում է ԱԱՀ հաշվարկելու և վճարելու պարտավորություն: Վերջինս օրենսգրքի 56-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն նշված գործարքի մասով դուրս է գրում հարկային հաշիվ և այդ հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը ենթակա է հաշվանցման (պակասեցման)` հաշվի առնելով օրենսգրքի 72-րդ և 73-րդ հոդվածներով սահմանված առանձնահատկությունները:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
23.06.2020
N 7
Իրազեկման թերթիկ