Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 սեպտեմբերի 2020 թվականի N 1480-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին» N 355-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը'

i

1) 4-րդ կետը «վարկերի» բառից հետո լրացնել «(սարքերի և սարքավորումների գնման դեպքում նաև լիզինգի)» բառերով.

2) 7-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ'

i

«7. ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

13. Այն տնտեսավարողները, որոնք իրենց կանոնադրական կապիտալում 2020 թվականի ընթացքում կիրականացնեն 25 մլն դրամ և ավել գումարի չափով ներդրում, կարող են օգտվել սույն գլխում նկարագրված վարկավորման արտոնյալ գործիքակազմից ողջ ծավալով` անկախ նախկինում սույն որոշմամբ հաստատված միջոցառումից օգտվելու հանգամանքից և վարկավորման ծավալից ու պայմաններից:

14. Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 25 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2020 թվականի ընթացքում, օգտվում է հետևյալ հավելյալ բոլոր արտոնություններից`

1) սույն հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սուբսիդավորումն իրականացվում է վարկի մինչև 30 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում` 9-ամսյա ժամանակահատվածի համար.

2) սույն հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է 300 մլն դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում` 150 մլն դրամին համարժեք.

3) սույն հավելվածի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված սուբսիդավորման չափերն ավելանում են 0,25 %-ի չափով (բացառությամբ ամբողջությամբ սուբսիդավորման դեպքերի):

15. Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 50 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2020 թվականի ընթացքում, օգտվում է հետևյալ հավելյալ բոլոր արտոնություններից`

1) սույն հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սուբսիդավորումն իրականացվում է վարկի մինչև 36 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում` 12-ամսյա ժամանակահատվածի համար.

2) սույն հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է 400 մլն դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում` 200 մլն դրամին համարժեք.

3) սույն հավելվածի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված սուբսիդավորման չափերն ավելանում են 0,5 %-ի չափով (բացառությամբ ամբողջությամբ սուբսիդավորման դեպքերի):»:

16. Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 100 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2020 թվականի ընթացքում, օգտվում է հետևյալ հավելյալ բոլոր արտոնություններից`

1) սույն հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սուբսիդավորումն իրականացվում է վարկի մինչև 48 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում` 24-ամսյա ժամանակահատվածի համար.

2) սույն հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է 500 մլն դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում` 250 մլն դրամին համարժեք.

3) սույն հավելվածի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված սուբսիդավորման չափերն ավելանում են 1 %-ի չափով (բացառությամբ ամբողջությամբ սուբսիդավորման դեպքերի):

17. Սույն հավելվածի 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերում նշված կանոնադրական կապիտալի ավելացումները պետք է իրականացված լինեն դրամական միջոցների տեսքով ներդրումների հաշվին: Ընդ որում, սուբսիդավորման ողջ ժամանակահատվածում կանոնադրական կապիտալի նվազեցում չի թույլատրվում:

18. Սույն հավելվածի 17-րդ կետում նշված պայմանի խախտման դեպքում տվյալ տնտեսավարողին տրամադրված վարկը ենթակա է մարման բացահայտումից հետո անհապաղ, իսկ պետության կողմից վճարված սուբսիդավորման գումարները բանկի միջոցով ենթակա են վերադարձման սուբսիդավորված գումարի կրկնակի չափով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. սեպտեմբերի 10

Երևան

 

Հրապարակման օրը` 11 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.09.2020
N 1480-Լ
Որոշում