Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2020 թվականի N 1499-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը' Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության և նախկին խորհրդային միության հավաքական թիմերի կազմերում' օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ամսական պատվովճարի չափը և վճարման կարգը հաստատելու մասին» N 925-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները'

i

1) որոշման վերնագրից և ամբողջ տեքստից հանել», Հայաստանի Հանրապետությունում բնակվող» բառերը.

2) որոշման վերնագրում և տեքստում «շախմատի և սամբոյի» բառերը փոխարինել «շախմատի (նաև թիմային) և սամբոյի» բառերով.

3) որոշման N 3 հավելվածի`

i

ա. 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող`» բառերը,

բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Պատվովճար ստացող թեկնածուներին հաշվառում, փաստաթղթերի հավաքում և պատվովճար ստանալու համար թեկնածուների հետագա առաջադրումն իրականացնում է նախարարությունը' համապատասխան մարզաձևերի հանրապետական ֆեդերացիաների կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա (տեղեկանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին և անհրաժեշտ մարզական արդյունքները հաստատող փաստաթուղթ): Պատվովճար ստանալու համար թեկնածուները 5-րդ կետի համաձայն պատվովճար ստացող մարզիկների անվանացանկի հաստատումից առաջ, առնվազն մեկ տարվա ընթացքում, ներկայանում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարություն ստորագրելու համար:»,

i

գ. 6-րդ կետի 5-րդ ենթակետում «շախմատի, սամբոյի» բառերը փոխարինել «շախմատի (նաև թիմային) և սամբոյի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

-----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն որոշումն ընդունվել է 2020 թվականի սեպտեմբերի 10-ին և

հրապարակվել է 2020 թվականի սեպտեմբերի 11-ին:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն

ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են

մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:

Այս դեպքում սույն որոշումը չէր կարող ուժի մեջ մտնել մինչև

դրա ընդունումը: Սույն որոշումը կարող է ուժի մեջ մտնել

միայն հրապարակվելուց հետո` 2020 թվականի սեպտեմբերի 12-ից, որ

ժամկետն էլ նշել է ԻՐՏԵԿ-ը:

-----------------------------------------------------------------

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. սեպտեմբերի 11

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.09.2020
N 1499-Ն
Որոշում