Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

31 օգոստոսի 2020 թվականի N 25-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

24. Տարրական դպրոցում «Ռուսաց լեզու» և «Օտար լեզու», միջին դպրոցում և ավագ դասարաններում «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա» (համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների պարապմունքներին համապատասխան մասնագետների, տարածքի և ֆինանսական հավելյալ միջոցների առկայության դեպքում դասարանը կարող է բաժանվել երկու խմբի, եթե սովորողների թիվը 20 և ավելի է:

25. Դասարանը նույն կարգով կարող է կիսվել երկու խմբի նաև Նախարարության երաշխավորած «Գրաբար» (7-րդ կամ 8-րդ, 11-րդ դասարաններ) առարկայի պարապմունքների ժամանակ` դպրոցական բաղադրիչի ժամաքանակը այդ առարկային տրամադրելու դեպքում:

26. «Տեխնոլոգիա» առարկայի (5-7-րդ դասարաններ) պարապմունքներին դասարանը կիսվում է երկու խմբի` տղաների և աղջիկների` անկախ սովորողների թվից (ուսուցումը կազմակերպվում է յուրաքանչյուր խմբի համար հաստատված համապատասխան առարկայական ծրագրով):

27. Անհրաժեշտության դեպքում Հաստատությունն իրավասու է վերաբաշխելու առարկայի ուսուցմանը ՈՒսումնական պլանով հատկացված ժամերը` պահպանելով տվյալ առարկայի տարեկան ընդհանուր ժամաքանակը:

28. 8-11-րդ դասարաններում Նախարարության կողմից երաշխավորված ծրագրի և ուսումնական նյութերի հիման վրա դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» դասընթացը, որին յուրաքանչյուր դասարանում տարեկան տրամադրվում է 14 դասաժամ:

1) «Առողջ ապրելակերպ» դասընթացին տրամադրված ժամաքանակը ձևավորվում է «Ֆիզկուլտուրա» առարկայի տարեկան ժամաքանակից առանձնացված 14 դասաժամի հաշվին:

2) «Ֆիզկուլտուրա» առարկայի ծրագրով նախատեսված ուսումնական նյութերը ենթարկվում են թեմատիկ վերաբաշխման` պահպանելով տվյալ դասարանի համար Նախարարության հաստատած ծրագրային ամբողջ ծավալը:

3) «Առողջ ապրելակերպ» դասընթացը դասավանդվում է ուսումնական պարապմունքների ընթացքում:

4) «Առողջ ապրելակերպ» դասընթացի ընթացիկ գնահատում չի կատարվում: Դասամատյանում դասընթացի գրանցումները կատարվում են առանձին էջում:

29. 6-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Հայոց պատմություն» և այլ առարկաների ծրագրերով ամսական առնվազն 1 (մեկ) ժամ ուսուցումը կազմակերպվում է համակարգչային կաբինետում կամ դասասենյակում (համապատասխան տեխնիկայի և դասասենյակի առկայության դեպքում)` ելնելով յուրաքանչյուր առարկայից մատուցվող ուսումնական նյութի բովանդակային և դասավանդման մեթոդական պահանջներից: Այն առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է օգտագործել «Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում» (http://lib. armedu. am) տեղադրված էլեկտրոնային ուսումնական նյութերը:

30. 6-7-րդ դասարաններում «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաներից մեկը Հաստատության ընտրությամբ դասավանդվում է առաջին, մյուսը` երկրորդ կիսամյակում` ապահովելով սույն հավելվածով սահմանված` տվյալ առարկայի տարեկան ընդհանուր ժամաքանակի պահպանման պահանջը:

31. «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների համաժամանակյա թեմաների ուսուցումն ապահովելու նպատակով ուսուցիչներին իրավունք է տրվում մասնակի փոփոխություններ կատարելու նշված առարկաների դասացանկում` պահպանելով յուրաքանչյուր առարկային հատկացված տարեկան ընդհանուր ժամաքանակը:

32. Հաստատությունում, ըստ կրթական ծրագրերի աստիճանների, տարրական, միջին և ավագ դպրոցներում հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների համար «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսուցումը կարող է իրականացվել «Հանրակրթական դպրոցի հատուկ բժշկական խմբերի «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի 1-12-րդ դասարանների ծրագրով», Հաստատության խմբակների համար նախատեսված ժամաքանակի շրջանակում կամ տվյալ դասարանի «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասաժամերին` անհատական ծրագրով: Հաստատությունում հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների գնահատում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայից չի կատարվում:

 

II. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾՈՂ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ

 

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

33. Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող առանձին գործող ավագ դպրոցի (այսուհետ` Ավագ դպրոց) օրինակելի ուսումնական պլանները սահմանում են հոսքային ուսուցման ծրագրեր իրականացնող Ավագ դպրոցում միջնակարգ կրթության բովանդակության կառուցվածքը` ըստ տարբերակված հոսքերի, հանրակրթական ուսումնական առարկաներին հատկացվող շաբաթական ժամաքանակները` ըստ բաղադրիչների և սովորողների շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն չափը` ըստ դասարանների:

34. Ավագ դպրոցում երաշխավորվում են հոսքերի հետևյալ խմբերը`

1) հիմնական - հումանիտար, բնագիտամաթեմատիկական, արհեստագործական,

2) ընդհանուր:

35. Ավագ դպրոցի X-XII դասարանների ուսպլանները ըստ հոսքերի տրված են.

1) ընդհանուր հոսքը` «Հաստատության ուսումնական պլան»-ում (համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 1-ի),

2) հումանիտար հոսքը` «Հանրակրթական ավագ դպրոցի հումանիտար հոսքի X-XII դասարանների ուսումնական պլան»-ում (համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 2-ի),

3) բնագիտամաթեմատիկական հոսքը` «Հանրակրթական ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի X-XII դասարանների ուսումնական պլան»-ում (համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 3-ի),

4) արհեստագործական հոսքը` «Հանրակրթական ավագ դպրոցի արհեստագործական հոսքի X-XII դասարանների ուսումնական պլան»-ում (համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 4-ի):

36. Ուսումնական պարապմունքները Ավագ դպրոցում սկսվում են 2020թ. սեպտեմբերի 14-ին և ավարտվում 2021թ. հունիսի 4-ին` ապահովելով ոչ պակաս, քան 34 ուսումնական շաբաթ Ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանի համար: Բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ:

37. Ուսումնական պլանի ընդհանուր հանրակրթական, հոսքային, դպրոցական բաղադրիչներն ուղղված են հանրակրթության պետական չափորոշչով, առարկայական չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ապահովմանը:

38. Ավագ դպրոցում գործում է գնահատման 10 միավորային սանդղակ: Ընթացիկ գնահատման ժամանակ կարող է կիրառվել նաև գնահատման այլ սանդղակ, որը բերվում է 10 միավորային գրանցման: Պետական ավարտական քննությունների ժամանակ կիրառվող գնահատման սանդղակները բերվում են 10 կամ 20 միավորային գրանցման:

39. Ավագ դպրոցում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է:

40. Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա ձևավորվում են կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների միջինացմամբ տարեկան գնահատականները: 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից տարեկան գնահատականները նշանակվում են առաջին կիսամյակի վերջում, բացառությամբ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի և սովորողի ընտրությամբ 2-րդ կիսամյակում ուսումնասիրվող կամ կրկնության համար ընտրված առարկաների:

41. Ուսումնական պարապմունքների ընթացքում 10-11-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` 2020թ. հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 12-ը, ձմեռային` 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում:

(41-րդ կետը փոփ. 29.10.2020 թիվ 42-Ն հրաման)

41.1 Ուսումնական պարապմունքների ընթացքում 12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային` 2020թ. հոկտեմբերի 15-ից հոկտեմբերի 28-ը ներառյալ, ձմեռային` 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում:

(41.1-ին կետը լրաց. 29.10.2020 թիվ 42-Ն հրաման)

42. Հոսքային ուսուցման առարկաների դասերին ֆինանսական միջոցների առկայության դեպքում դասարանի խտությունը կարող է սահմանվել 12-14 սովորող` ոլորտը կարգավորող նորմերի պահպանմամբ:

43. Ավագ դպրոցում «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» առարկաների պարապմունքներին համապատասխան մասնագետների, տարածքի և ֆինանսական հավելյալ միջոցների առկայության դեպքում դասարանը կարող է բաժանվել երկու խմբի, եթե սովորողների թիվը 20 և ավելի է:

44. Ավագ դպրոցի միևնույն դասարանի (ների) սովորողները ընդհանուր հանրակրթական բաղադրիչի շրջանակում ուսումնասիրվող երկրորդ օտար լեզվի (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ որևէ այլ լեզու) դասաժամին խմբավորվում են ըստ իրենց կողմից հիմնական դպրոցում ուսումնասիրված օտար լեզվի` անկախ սովորողների թվից, բայց ոչ ավելի, քան երեք օտար լեզվի (բացի ռուսերենից) համար:

45. 12-րդ դասարանում ուսումնական գործընթացը իրականացվում է սույն հավելվածի 20-րդ կետի պահանջներին համապատասխան:

46. Օրինակելի ուսումնական պլանների կառուցվածքը.

Հոսքային (խորացված) ուսուցման ՈՒսումնական պլանները կազմված են ընդհանուր հանրակրթական, հոսքային (արհեստագործական հոսքում` մասնագիտական) և դպրոցական բաղադրիչներից:

1) Ընդհանուր հանրակրթական բաղադրիչը ներառում է հանրակրթական ուսումնական առարկան (երը) և յուրաքանչյուր առարկայի համար նախատեսված շաբաթական ժամաքանակները` ըստ դասարանների: Ընդհանուր հանրակրթական առարկաները պարտադիր են տվյալ հոսքի (ենթահոսքի) համար:

2) Հոսքային բաղադրիչով սահմանված ժամաքանակը տրամադրվում է խորացված ուսուցմամբ առարկաների դասավանդմանը, իսկ արհեստագործական հոսքում` մասնագիտական դասընթացներին: Հոսքային բաղադրիչում ընդգրկված առարկաները (դասընթացները) ուղղված են սովորողի հետագա մասնագիտական կրթության հիմքերի ստեղծմանը և հանրակրթությունից մասնագիտական կրթության անցման շարունակականության ապահովմանը, իսկ արհեստագործական հոսքի պարագայում` նախնական մասնագիտական կրթության որոշակի որակավորումների շրջանակում համապատասխան հմտությունների ձեռքբերմանը:

3) Նախարարությունը, հաշվի առնելով տվյալ Ավագ դպրոցի առանձնահատկությունները, խորացված ուսուցմամբ առարկաների ցանկում կատարում է փոփոխություններ` տվյալ հոսքի խորացված ուսուցման առարկաներին ավելացնելով նոր առարկա (ներ)` Ավագ դպրոցի առաջարկության և սահմանված կարգով հաստատված առարկայական ծրագրի (երի) առկայության դեպքում:

4) Դպրոցական բաղադրիչն ընդգրկում է հոսքային ուսուցման բովանդակությունը լրացնող ընտրովի (լրացուցիչ) առարկաները, դասընթացները և դրանց ուսուցման համար ըստ դասարանների նախատեսված ժամաքանակները: Այս բաղադրիչը տնօրինում է դպրոցը` ղեկավարվելով Նախարարության կողմից հաստատված լրացուցիչ առարկայացանկով:

5) Ավագ դպրոցը ՈՒսումնական պլանների հիման վրա ընդհանուր հանրակրթական, հոսքային և դպրոցական բաղադրիչների տնօրինմամբ մշակում է յուրաքանչյուր հոսքի` տվյալ ուստարվա ենթահոսքերի իր ուսումնական պլանները: Ենթահոսքերի ուսումնական պլանները կազմելիս դպրոցն ընդհանուր հանրակրթական և հոսքային բաղադրիչներով նախատեսված ժամաքանակի բաշխումից հետո մնացած ժամաքանակը հատկացնում է դպրոցական բաղադրիչին:

6) Ընդհանուր հանրակրթական, հոսքային և դպրոցական բաղադրիչները ֆինանսավորվում են պետական բյուջեից:

7) 10-11-րդ դասարաններում և 12-րդ դասարանի առաջին կիսամյակում շաբաթական ուսումնական պարտադիր բեռնվածությունը բոլոր հոսքերում սահմանվում է 34 դասաժամ:

47. Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգը հոսքային ուսուցմամբ դասարաններում

1) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը տրամադրվում է Նախարարության կողմից հաստատված լրացուցիչ առարկայացանկի, ինչպես նաև տվյալ հոսքային ուսուցմամբ դասարանի ընդհանուր հանրակրթական և հոսքային ուսուցման բաղադրիչների առարկաներին:

2) Ավագ դպրոցի խորացված ուսուցմամբ հոսքերի համար կարող են երաշխավորվել լրացուցիչ հետևյալ` «Գրաբար» (11-րդ դասարան), «Արտասահմանյան գրականություն» (11-րդ դասարան), «Բանահյուսություն» (հին և միջնադարյան շրջան, 11-րդ դասարան), «Ճարտասանություն» (11-րդ դասարան), «Արևմտահայերեն» (10-րդ կամ 11-րդ դասարան), «Պետության և իրավունքի հիմունքներ» (11-րդ դասարան), «Հայկական հարցի պատմություն» (11-րդ դասարան), «Հնագիտություն» (10-րդ դասարան), «Ազգագրություն» (10-րդ դասարան), «Հայաստանի հարակից երկրների պատմություն» (11-րդ դասարան), «Կրոնի պատմություն» (11-րդ դասարան), «Արվեստի պատմություն» (10-11-րդ դասարաններ), «Հայոց եկեղեցու պատմություն» (բնագիտամաթեմատիկական հոսք, 10-11-րդ դասարաններ), «Քրիստոնեական բարոյագիտություն» (12-րդ դասարան),»Բարոյագիտություն» (10-րդ դասարան), «Տրամաբանություն (11-րդ դասարան), «Թվային համակարգեր» (10-րդ դասարան), «Երկրաչափության հիմունքներ» (12-րդ դասարան), «Դիսկրետ մաթեմատիկայի տարրեր» (11-րդ դասարան), «Աստղագիտություն» (10-11-րդ դասարաններ), «Ռադիոէլեկտրոնիկա» (11-րդ դասարան), «Բնօգտագործման և բնապահպանության հիմունքներ» (10-11-րդ դասարաններ), «Էկոլոգիայի և կայուն զարգացման հիմունքներ» (10-11-րդ դասարաններ), «Կիրառական քիմիա» (11-րդ դասարան), «Գիտական ճանաչողության հիմունքներ» (11--րդ դասարան), «Բնական գիտությունները և մաթեմատիկան» (10-րդ դասարան), «Բնագիտական մտքի պատմություն» (11-րդ դասարան), «Երկրագիտություն» (ուսումնասիրվող օտար լեզվով), «Քերականություն և բառագիտություն» (ուսումնասիրվող օտար լեզվով), «Գրականություն» (ուսումնասիրվող օտար լեզվով), «Մասնագիտական կողմնորոշում» (10-րդ կամ 11-րդ դասարան), «Տնտեսագիտության» (10-11-րդ դասարաններ), «Ձեռնարկատիրական կրթություն» (10-11-րդ դասարաններ) առարկաների ուսուցումը` դրանց առարկայական ծրագրերը Նախարարության կողմից հաստատվելուց հետո:

3) Հաստատությունը կարող է ներդնել նաև նոր առարկաներ (դասընթացներ)` դրանց ծրագրերը սահմանված կարգով Նախարարության կողմից հաստատվելուց հետո:

48. 10-11-րդ դասարաններում Նախարարության կողմից երաշխավորված ծրագրի և ուսումնական նյութերի հիման վրա դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» դասընթացը, որին յուրաքանչյուր դասարանում տարեկան տրամադրվում է 14 դասաժամ:

1) «Առողջ ապրելակերպ» դասընթացին տրամադրված ժամաքանակը ձևավորվում է «Ֆիզկուլտուրա» առարկայի տարեկան ժամաքանակից առանձնացված 14 դասաժամի հաշվին:

2) «Ֆիզկուլտուրա» առարկայի ծրագրով նախատեսված ուսումնական նյութերը ենթարկվում են թեմատիկ վերաբաշխման` պահպանելով տվյալ դասարանի համար Նախարարության հաստատած ծրագրային ամբողջ ծավալը:

3) «Առողջ ապրելակերպ» դասընթացը դասավանդվում է ուսումնական պարապմունքների ընթացքում:

4) «Առողջ ապրելակերպ» դասընթացի ընթացիկ գնահատում չի կատարվում: Դասամատյանում դասընթացի գրանցումները կատարվում են առանձին էջում:

49. Օտար լեզվի ընտրության կարգ.

1) Ավագ դպրոցում դասավանդվում է առնվազն երկու օտար լեզու, որոնցից մեկը ռուսերենն է, մյուսը` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ որևէ այլ լեզու:

2) Հաստատության ընտրությամբ երրորդ օտար լեզու կարելի է դասավանդել Նախարարության կողմից հաստատված համապատասխան առարկայական չափորոշիչներով և ծրագրերով (շաբաթական 2 ժամ), ուսումնական գրականության և ուսուցման համար անհրաժեշտ այլ պայմանների առկայության դեպքում:

3) Ավագ դպրոցը դասավանդվող օտար լեզուն կարող է փոխարինել այլ օտար լեզվով` Նախարարության որոշմամբ: Նախարարությունը քննարկում է Ավագ դպրոցի մանկավարժական խորհրդի առաջարկությունը օտար լեզվի փոխարինման վերաբերյալ և կայացնում համապատասխան որոշում:

4) Նոր հիմնադրված Ավագ դպրոցում դասավանդվող երկրորդ օտար լեզուն հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ որոշում է Նախարարությունը:

50. Սույն հավելվածի աղյուսակների պարզաբանումներ.

1) Սույն հավելվածի Աղյուսակ 2-ում`

ա. «1» նշագրումը նշանակում է, որ որպես խորացված ուսուցման առարկաներ` սովորողն ընտրում է բերված ցանկից մինչև չորս առարկա:

բ. «2» նշագրումը նշանակում է, որ բնագիտական առարկաներ են համարվում «Ֆիզիկան», «Քիմիան», «Կենսաբանությունը» և «Աշխարհագրությունը»:

գ. «Օտար լեզու-1» և «Ռուսաց լեզու-1» առարկաներն ընտրելու դեպքում սովորողը չի ուսումնասիրում «Օտար լեզու-2» և «Ռուսաց լեզու-2» առարկաները:

2) Սովորողը խորացված ուսուցմամբ առարկայացանկից (հոսքային բաղադրիչ) ընտրում է որոշակի թվով առարկաներ` համաձայն ուսումնական պլանի սույն կետի 1-ին ենթակետի ա. պարբերության պարզաբանման: Այդ դեպքում սովորողը չի ուսումնասիրում ՈՒսումնական պլանի ընդհանուր հանրակրթական բաղադրիչում ընդգրկված միևնույն առարկաները:

3) Հումանիտար հոսքի որևէ ենթահոսքի առարկաների` հոսքային և ընդհանուր հանրակրթական բաղադրիչներով սահմանված ժամաքանակի բաշխումից հետո մնացած ժամաքանակը տրվում է ՈՒսումնական պլանի դպրոցական բաղադրիչին: Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը բաշխվում է սույն հավելվածի մաս II-ի «Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգի» համաձայն` պահպանելով տվյալ դասարանի համար Ուսումնական պլանով սահմանված շաբաթական ժամաքանակը: ՈՒսուցումը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից հաստատված հոսքային և/կամ ընդհանուր հանրակրթական առարկաների ծրագրերով` ուսուցչի ընտրությամբ:

4) Ավագ դպրոցի հումանիտար հոսքի ՈՒսումնական պլանով (համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 2-ի)` 11-րդ դասարանում դպրոցական բաղադրիչում ձևավորված ժամաքանակից 0.5 ժամ կարող է հատկացվել «Հասարակագիտություն» առարկային` հանրակրթական դպրոցի ընդհանուր հոսքի համար նախատեսված ծրագրով ուսուցում կազմակերպելու նպատակով (համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 1-ի):

5) Ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի ՈՒսումնական պլանով (համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 3-ի)`

ա. «1» նշագրումը նշանակում է, որ որպես խորացված ուսուցման առարկաներ` սովորողն ընտրում է բերված ցանկից մինչև երեք առարկա:

բ. «2» նշագրումը նշանակում է, որ բնագիտական առարկաներ են համարվում «Ֆիզիկան», «Քիմիան», «Կենսաբանությունը» և «Աշխարհագրությունը»:

գ. «Օտար լեզու-1» առարկան ընտրելու դեպքում սովորողը չի ուսումնասիրում «Օտար լեզու-2» առարկան:

6) Սույն հավելվածի Աղյուսակ 3-ում`

ա. Սովորողը խորացված ուսուցմամբ առարկայացանկից (հոսքային բաղադրիչ) առարկա (ներ) ընտրելու դեպքում չի ուսումնասիրում ՈՒսումնական պլանի Ընդհանուր հանրակրթական բաղադրիչում ընդգրկված միևնույն առարկան (երը):

բ. Բնագիտամաթեմատիկական հոսքի որևէ ենթահոսքի առարկաների` հոսքային և ընդհանուր հանրակրթական բաղադրիչներով սահմանված ժամաքանակի բաշխումից հետո մնացած ժամաքանակը տրվում է ՈՒսումնական պլանի դպրոցական բաղադրիչին:

գ. Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը բաշխվում է սույն հավելվածի մաս II-ի «Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգի» համաձայն` պահպանելով տվյալ դասարանի համար ՈՒսումնական պլանով սահմանված շաբաթական ժամաքանակը: ՈՒսուցումը կազմակերպվում է հոսքային և ընդհանուր հանրակրթական առարկաների` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից հաստատված առարկայական ծրագրերով` ուսուցչի ընտրությամբ:

դ. 11-12-րդ դասարաններում «Հասարակագիտություն «առարկան ուսումնասիրվում է հանրակրթական դպրոցի հումանիտար և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված ծրագրով:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
31.08.2020
N 25-Ն
Հրաման