ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
31 օգոստոսի 2020 թվականի N 25-Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(4-րդ մաս)
Հավելված 2
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2020 թվականի օգոստոսի 31-ի
N 25-Ն հրամանի
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
1. Հանրակրթական հիմնական ընդհանուր մասնագիտացված ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` Մասնագիտացված դպրոց) 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները (այսուհետ` ՈՒսումնական պլան) սահմանում են ընդհանուր և մասնագիտացված հանրակրթական ծրագրերի բովանդակության կառուցվածքը, ուսումնական առարկաներին (դասընթացներին) հատկացվող շաբաթական ժամաքանակները` ըստ բաղադրիչների և սովորողների շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն չափը` ըստ կրթական աստիճանների:
2. Մասնագիտացված դպրոցի ՈՒսումնական պլանն ունի երկու` պետական և դպրոցական (մասնագիտական) բաղադրիչ: Պետական և դպրոցական (մասնագիտական) բաղադրիչները պարտադիր են և պետական ուսումնական հաստատություններում ֆինանսավորվում են պետական բյուջեից: Մասնագիտացված դպրոցը, Ուսումնական պլանի հիման վրա դպրոցական (մասնագիտական) բաղադրիչով սահմանված ժամաքանակի տնօրինմամբ հաստատում է տվյալ ուսումնական տարվա իր ուսումնական պլանը (ները):
3. Մասնագիտացված դպրոցի Ուսումնական պլանը կազմված է նրա կողմից իրականացվող մասնագիտացված ծրագրերի (ռազմագիտության, սպորտի, արվեստների, արհեստների, գիտության որևէ բնագավառի) հիման վրա:
4. Ուսումնական պարապմունքները Հաստատությունում սկսվում են 2020թ. սեպտեմբերի 14-ին, ավարտվում 2021թ. հունիսի 4-ին` 1-ին և 12-րդ դասարանների համար, հունիսի 11-ին` 2-րդ դասարանների համար և հունիսի 18-ին` 3-11-րդ դասարանների համար 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2021թ. հունիսի 5-ին` 1-ին և 12-րդ դասարանների համար, հունիսի 12-ին` 2-րդ դասարանների համար և հունիսի 19-ին` 3-11-րդ դասարանների համար 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ 1-ին, 32` 2-րդ և 34` 3-11-րդ դասարանների համար: Պետական ուսումնական հաստատություններում շաբաթվա 5-օրյա կամ 6-օրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում` հիմնադիրը:
(4-րդ կետը փոփ. 29.10.2020 թիվ 42-Ն, 30.12.2020 թիվ 49-Ն հրամաններ)
5. Ուսումնական պլանի պետական պարտադիր և դպրոցական (մասնագիտական) բաղադրիչներն ուղղված են հանրակրթության պետական չափորոշչով, առարկայական չափորոշիչներով և ծրագրերով, ինչպես նաև մասնագիտական առարկաների (դասընթացների) ծրագրերով ամրագրված գիտելիքների, կարողությունների ու հմտությունների յուրացման ապահովմանը:
6. Մասնագիտացված դպրոցում հանրակրթական ընդհանուր ծրագրերով ուսումնական գործընթացն իրականացվում է խմբային եղանակով, իսկ մասնագիտացված ծրագրերի դեպքում` խմբային և անհատական եղանակներով:
7. Մասնագիտացված դպրոցում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է:
8. Մասնագիտացված դպրոցում հանրակրթական ընդհանուր ծրագրերով ուսումնական գործընթացը կազմակերպվում է սույն հրամանով հաստատված Հավելված 1-ի «Հաստատության ուսումնական պլանների ընդհանրական պարզաբանումների» պահանջներին համաձայն:
9. Մասնագիտացված դպրոցում հանրակրթական ընդհանուր և մասնագիտացված ծրագրերի համար գործում է գնահատման 10 միավորային սանդղակ: Ընթացիկ գնահատման ժամանակ կարող է կիրառվել նաև գնահատման այլ սանդղակ, որը բերվում է 10 միավորային գրանցման: Պետական ավարտական քննությունների ժամանակ կիրառվող գնահատման այլ սանդղակները բերվում են 10 կամ 20 միավորային գրանցման:
10. Առաջին դասարանում սովորողներին ընթացիկ և ամփոփիչ գնահատականներ չեն նշանակվում. ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով կազմվում է յուրաքանչյուր սովորողի կրթական զարգացման բնութագիրը` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի` 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 846-Ն հրամանով հաստատված կարգի:
11. Ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների: Հանրակրթական մասնագիտացված ծրագրի առարկաներից Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա ձևավորվում են կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների միջինացմամբ տարեկան գնահատականները: 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից տարեկան գնահատականները նշանակվում են առաջին կիսամյակի վերջում, բացառությամբ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի և սովորողի ընտրությամբ 2-րդ կիսամյակում ուսումնասիրվող /կրկնվող/ առարկաների:
12. Տարրական դպրոցում յուրաքանչյուր դասաժամի միջնամասում որոշակի ժամանակ հատկացվում է լիցքաթափող և վերականգնող վարժություններին ու խաղերին` Նախարարության մեթոդական ցուցումների համաձայն:
13. Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-11-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային` 2020թ. հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 12-ը ներառյալ, ձմեռային` 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում:
(13-րդ կետը փոփ. 14.10.2020 թիվ 41-Ն, 29.10.2020 թիվ 42-Ն հրամաններ)
13.1 Ուսումնական պարապմունքների ընթացքում 12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային` 2020թ. հոկտեմբերի 15-ից հոկտեմբերի 28-ը ներառյալ, ձմեռային` 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում:
(13.1-ին կետը լրաց. 29.10.2020 թիվ 42-Ն հրաման)
14. Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2020թ. հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 12-ը ներառյալ, ձմեռայինը` 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանայինը` 2021թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ:
(14-րդ կետը փոփ. 14.10.2020 թիվ 41-Ն, 29.10.2020 թիվ 42-Ն, 30.12.2020 թիվ 49-Ն հրամաններ)
15. Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2020թ. հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 12-ը ներառյալ, ձմեռայինը` 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ և գարնանայինը` 2021թ. մարտի 22-ից 28-ը ներառյալ:
(15-րդ կետը փոփ. 14.10.2020 թիվ 41-Ն, 29.10.2020 թիվ 42-Ն, 30.12.2020 թիվ 49-Ն հրամաններ)
16. Նախարարությունը անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետներ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ` բաց թողնված ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու և ըստ Հաստատության ենթակայության` Լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում Հաստատության դիմումի հիման վրա Լիազոր մարմինը (մարզպետը, Երևանի քաղաքապետը) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով Նախարարությանը:
17. Նախարարության ենթակայության հաստատություններում սույն հավելվածի 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված արձակուրդների ժամկետների փոփոխությունները, ինչպես նաև Հաստատության կողմից լրացուցիչ արձակուրդի նախատեսումը կատարվում է Հաստատության նախաձեռնությամբ, Նախարարության համաձայնությամբ:
18. Մասնագիտացված կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում դասարանները ձևավորվում են Հաստատության կանոնադրությանը համապատասխան:
19. Դպրոցական (մասնագիտական) բաղադրիչի տնօրինման կարգ.
1) Դպրոցական (մասնագիտական) բաղադրիչում ընդգրկված ռազմագիտության, սպորտի որևէ բնագավառի, արհեստների և արվեստների որևէ ճյուղի, գիտության որևէ բնագավառի մասնագիտացված ծրագրերը (ենթածրագրերը) ներկայացվում են մի քանի առարկաների (դասընթացների) միջոցով:
2) Դպրոցական (մասնագիտական) բաղադրիչի ժամաքանակը Մասնագիտացված դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ հատկացվում է`
ա. Նախարարության կողմից երաշխավորված լրացուցիչ առարկայացանկում ընդգրկված առարկաներին (համաձայն սույն հրամանով հաստատված Հավելված 1-ի 20-րդ կետի 2-րդ ենթակետի),
բ. Մասնագիտացված դպրոցի կողմից ներկայացված և Նախարարության կողմից երաշխավորված առարկաներին (դասընթացներին)` սույն հրամանով հաստատված Հավելված 1-ի 19-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջներին համապատասխան:
3) Դպրոցական (մասնագիտական) բաղադրիչով սահմանված ժամաքանակի շրջանակում դասավանդվող առարկայացանկն ամրագրվում է Մասնագիտացված դպրոցի ուսումնական պլանում և դասացուցակում:
4) Դպրոցական (մասնագիտական) բաղադրիչի ժամաքանակը ՈՒսումնական պլանի հանրակրթական ընդհանուր ծրագրի առարկաներին տրամադրվելու դեպքում դասարանը (խումբը) կիսելու հարցը կարգավորվում է սույն հրամանով հաստատված Հավելված 1-ի 20-րդ կետի համաձայն:
5) Հանրակրթական ընդհանուր ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպումը 12-րդ դասարանում իրականացվում է սույն հրամանով հաստատված Հավելված 1-ի 20-րդ կետի պահանջներին համապատասխան:
6) Հանրակրթական մասնագիտացված ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպումը 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում կարող է իրականացվել` համաձայն տվյալ առարկայի (դասընթացի) ծրագրի:
20. Օտար լեզվի ընտրության կարգ.
1) Մասնագիտացված դպրոցում դասավանդվում է առնվազն երկու օտար լեզու, որոնցից մեկը ռուսերենն է, մյուսը` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ որևէ այլ լեզու:
2) Երրորդ (հիմնական և մյուս օտար լեզվից բացի) օտար լեզու կարելի է դասավանդել սույն հրամանով հաստատված Հավելված 1-ի 21-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներին համապատասխան:
3) Մասնագիտացված դպրոցի մանկավարժական խորհրդի և ըստ Մասնագիտացված դպրոցի ենթակայության` լիազոր մարմնի առաջարկությունների հիման վրա, հաստատությունում դասավանդվող երկրորդ օտար լեզուն Նախարարության կողմից կարող է փոխարինվել այլ օտար լեզվով, ինչպես նաև որոշվել նոր հիմնադրված Մասնագիտացված դպրոցում դասավանդվող երկրորդ օտար լեզուն:
21. Սույն հավելվածի աղյուսակների պարզաբանումներ.
1) Սույն հավելվածի Աղյուսակ 1-ում և Աղյուսակ 2-ում`
ա. Հանրակրթական հիմնական պետական ծրագրեր իրականացնող առաջին աստիճանի մասնագիտացված ուսումնական հաստատության դասացուցակում 5-րդ, իսկ երկրորդ և երրորդ աստիճանի մասնագիտացված ուսումնական հաստատության դասացուցակում` 6-րդ դասաժամից հետո նախատեսվում է առնվազն մեկ ժամ տևողությամբ ընդմիջում:
բ. Կրթական առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի մասնագիտական բաղադրիչը մասնագիտացված ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ բաշխվում է ըստ դասարանների:
գ. Բնագիտական առարկաներ են համարվում ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը և աշխարհագրությունը:
դ. Օտար լեզուներ են համարվում ռուսերենը, անգլերենը, գերմաներենը, ֆրանսերենը և այլն:
Աղյուսակ 1
Առաջին և երկրորդ աստիճանի հանրակրթական հիմնական պետական ծրագրեր
իրականացնող մասնագիտացված ուսումնական հաստատության ուսումնական պլան
._____________________________________________________________________.
|Ուսումնական | Շաբաթական ժամերի քանակը |
|առարկաներ | |
| |________________________________________________|
| |I |II |III |IV |V |VI |VII |VIII|IX |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Մայրենի |7 |8 |8 |8 |7 |6 |- |- |- |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Հայոց լեզու |- |- |- |- |- |- |3 |2 |2 |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Գրականություն |- |- |- |- |- |- |2 |3 |3 |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Ռուսաց լեզու |- |2 |2 |3 |3 |3 |3 |3 |3 |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Օտար լեզու |- |- |2 |2 |2 |2 |2 |2 |2 |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Մաթեմատիկա |4 |4 |4 |4 |5 |5 |- |- |- |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Երաժշտություն |2 |1 |1 |1 |1 |0.5 |0.5 |- |- |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Կերպարվեստ |2 |1 |1 |1 |1 |0.5 |0.5 |- |- |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Ես և շրջակա աշխարհը|- |1 |1 |2 |- |- |- |- |- |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Հայրենագիտություն |- |- |- |- |1 |- |- |- |- |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Բնագիտություն |- |- |- |- |2 |2 |- |- |- |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Աշխարհագրություն |- |- |- |- |- |1 |1 |2 |- |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Հայաստանի |- |- |- |- |- |- |- |- |2 |
|աշխարհագրություն | | | | | | | | | |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Հայոց պատմություն |- |- |- |- |- |1.5 |1.5 |1.5 |1.5 |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Համաշխարհային |- |- |- |- |- |1 |1 |1 |1 |
|պատմություն | | | | | | | | | |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Հայոց եկեղեցու |- |- |- |- |1 |1 |1 |1 |1 |
|պատմություն | | | | | | | | | |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Հասարակագիտություն |- |- |- |- |- |- |- |1 |1 |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Հանրահաշիվ |- |- |- |- |- |- |3 |3 |3 |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Երկրաչափություն |- |- |- |- |- |- |2 |2 |2 |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Ինֆորմատիկա |- |- |- |- |- |1 |1 |1 |1 |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Ֆիզիկա |- |- |- |- |- |- |2 |2 |2 |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Քիմիա |- |- |- |- |- |- |1 |2 |2 |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Կենսաբանություն |- |- |- |- |- |- |2 |2 |2 |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Տեխնոլոգիա |2 |2 |1 |1 |1 |1 |2 |- |- |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|ՆԶՊ |- |- |- |- |- |- |- |1 |1 |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Ֆիզկուլտուրա |3 |2 |2 |2 |3 |3 |3 |3 |3 |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Շախմատ |- |2 |2 |2 |- |- |- |- |- |
|____________________|____|_____|_____|____|____|_____|_____|____|____|
|Ընդամենը (պետական |20 |23 |24 |26 |27 |28.5 |31.5 |32.5|32.5|
|բաղադրիչ) | | | | | | | | | |
|____________________|_____________________|__________________________|
|Դպրոցական |17 |23 |
|(մասնագիտական) | | |
|բաղադրիչ (ըստ | | |
|կրթական աստիճանների)| | |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 2
Երրորդ աստիճանի հանրակրթական հիմնական պետական ծրագրեր իրականացնող
մասնագիտացված ուսումնական հաստատության ուսումնական պլան
._____________________________________________________________________.
|Ուսումնական | Շաբաթական ժամերի քանակը |
|առարկաներ | |
| |________________________________________________|
| |X |XI |XII |
|____________________|_______________|________________|_______________|
|Հայոց լեզու |2 |2 |2 |
|____________________|_______________|________________|_______________|
|Հայ գրականություն |2 |2 |2 |
|____________________|_______________|________________|_______________|
|Հայոց պատմություն |2 |2 |2 |
|____________________|_______________|________________|_______________|
|Օտար լեզու-1 |2 |2 |2 |
|(ռուսերեն, անգլերեն,| | | |
|ֆրանսերեն, | | | |
|գերմաներեն և այլն) | | | |
|____________________|_______________|________________|_______________|
|Օտար լեզու-2 |2 |2 |2 |
|(ռուսերեն, անգլերեն,| | | |
|ֆրանսերեն, | | | |
|գերմաներեն և այլն) | | | |
|____________________|_______________|________________|_______________|
|Հասարակագիտություն |2 |1 |1 |
|____________________|_______________|________________|_______________|
|Մաթեմատիկա |3 |3 |3 |
|(Հանրահաշիվ և մաթ. | | | |
|անալիզի տարրեր, | | | |
|Երկրաչափություն) | | | |
|____________________|_______________|________________|_______________|
|Բնագիտական առարկա |2 |1 |1 |
|____________________|_______________|________________|_______________|
|Բնագիտական առարկա |1 |1 |- |
|____________________|_______________|________________|_______________|
|Բնագիտական առարկա |1 |- |- |
|____________________|_______________|________________|_______________|
|Բնագիտական առարկա |1 |- |- |
|____________________|_______________|________________|_______________|
|Ինֆորմատիկա |1 |1 |1 |
|____________________|_______________|________________|_______________|
|Ֆիզկուլտուրա |3 |3 |1.5 |
|____________________|_______________|________________|_______________|
|ՆԶՊ |1 |1 |- |
|____________________|_______________|________________|_______________|
|Ընդամենը (պետական |25 |21 |17.5 |
|բաղադրիչ) | | | |
|____________________|________________________________________________|
|Դպրոցական |50.5 |
|(մասնագիտական) | |
|բաղադրիչ (ըստ | |
|կրթական աստիճանների)| |
._____________________________________________________________________.
-----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում