Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

31 օգոստոսի 2020 թվականի N 25-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

Հավելված 3

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2020 թվականի

օգոստոսի 31-ի N 25-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Հանրակրթական հիմնական հատուկ պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` Հաստատություն) 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները (այսուհետ` ՈՒսումնական պլան) մշակված են հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների հիման վրա` հաշվի առնելով հանրակրթական հատուկ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների առանձին տիպերի առանձնահատկությունները: Ստորև տրված ՈՒսումնական պլանները ներառում են հանրակրթական հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների բոլոր տիպերը:

2. ՈՒսումնական պլանները (բացառությամբ սույն հավելվածի Աղյուսակներ` 3, 4, 5, 6, 7-ի) ունեն երեք` պետական, դպրոցական և զարգացնող, հատուկ մանկավարժական բաղադրիչներ: Պետական, դպրոցական և զարգացնող, հատուկ մանկավարժական բաղադրիչները պարտադիր են և պետական ուսումնական հատուկ հաստատություններում ֆինանսավորվում են պետական բյուջեից:

3. Հակասոցիալական վարք դրսևորած երեխաների Հաստատությունում անձի ձևավորման, նրա սոցիալ-հոգեբանական հմտությունների և նախասիրությունների զարգացման նպատակով կազմակերպված խմբակների գործունեությունը իրականացվում է` համաձայն սույն հավելվածի 41-րդ կետի 5-րդ ենթակետի:

4. Յուրաքանչյուր Հաստատություն ուսումնական պլանի հիման վրա դպրոցական բաղադրիչով սահմանված ժամաքանակի տնօրինմամբ մշակում է տվյալ ուսումնական տարվա իր ուսումնական պլանը (ները):

5. Հաստատության ավագ դպրոցում (դասարանում) ուսուցումը կազմակերպվում է «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» (սույն հրամանով հաստատված Հավելված 1-ի) հիման վրա:

6. Պետական բաղադրիչով սահմանված ժամաքանակում փոփոխություն կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն) համաձայնությամբ`

1) բազմահամակազմ կամ թերբեռնված դասարանների առկայության դեպքում,

2) Նախարարության կողմից երաշխավորված այլընտրանքային ծրագրերով ու մեթոդներով ուսուցում իրականացնելու դեպքում:

7. ՈՒսումնական պլանի`

1) դպրոցական բաղադրիչի ժամաքանակի տնօրինման կարգը սահմանված է հանրակրթական հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսումնական պլանների (սույն հավելվածի 27-րդ կետում,

2) օտար լեզվի ընտրությունը` հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության ուսումնական պլանի Հաստատության ուսումնական պլանների ընդհանրական պարզաբանումների «Օտար լեզվի ընտրության կարգ»-ում (սույն հրամանով հաստատված Հավելված 1, կետ 22):

8. Անհրաժեշտության դեպքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների` բացառությամբ չափավոր և ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաների, ուսուցումը կազմակերպվում է տնային պայմաններում` համաձայն սույն հրամանով հաստատված Հավելված 1-ի Աղյուսակ 9-ի և Հավելված 1-ի 50-րդ կետի 11-րդ ենթակետի պահանջների):

9. Տնային և հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժվող չափավոր և ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաների անհատական ուսուցումը իրականացվում է համաձայն սույն հավելվածի-ի Աղյուսակ 7-ի:

10. Ուսումնական պարապմունքները Հաստատությունում սկսվում են 2020թ. սեպտեմբերի 14-ին, ավարտվում 2021թ. հունիսի 4-ին` 1-ին և 12-րդ դասարանների համար, հունիսի 11-ին` 2-րդ դասարանների համար և հունիսի 18-ին` 3-11-րդ դասարանների համար 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2021թ. հունիսի 5-ին` 1-ին և 12-րդ դասարանների համար, հունիսի 12-ին` 2-րդ դասարանների համար և հունիսի 19-ին` 3-11-րդ դասարանների համար 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ 1-ին, 32` 2-րդ և 34` 3-11-րդ դասարանների համար: Պետական ուսումնական հաստատություններում շաբաթվա 5-օրյա կամ 6-օրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում` հիմնադիրը:

(10-րդ կետը փոփ. 30.12.2020 թիվ 49-Ն հրաման)

11. ՈՒսումնական պլանի պետական և դպրոցական բաղադրիչներն ուղղված են հանրակրթության պետական չափորոշչով, առարկայական չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված գիտելիքների, կարողությունների, հմտությունների յուրացման ապահովմանը:

12. Մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական պլանի պետական և դպրոցական բաղադրիչներն ապահովում են թեթև, չափավոր և ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաների առարկայական ծրագրերով ամրագրված գիտելիքների, կարողությունների և հմտությունների յուրացումը:

13. Հաստատությունում (2-12-րդ դասարաններ) գործում է սովորողների գնահատման 10-միավորային սանդղակ:

14. Գիտելիքների ստուգումների, հիմնական և միջնակարգ կրթության ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակ կիրառվող գնահատման այլ սանդղակները բերվում են 10 կամ 20-միավորային գրանցման:

15. Մտավոր հետամնացություն ունեցող սովորողների գիտելիքների ստուգումը կատարվում է` համաձայն անհատական ուսուցման պլանի (ԱՈՒՊ):

16. Այն սովորողների համար, ովքեր կրթական կարիքի գնահատման արդյունքում չեն կարող յուրացնել ուսումնական որևէ առարկայի հատուկ ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույն ծավալը, ՈՒսումնական պլանով այդ առարկաներին հատկացված ժամերը տրամադրվում են սովորողի ընդունակություններին և հնարավորություններին համապատասխան` ԱՈՒՊ-ով սահմանված առարկայական ծրագրից ընտրված և տվյալ սովորողին հարմարեցված բովանդակային բաղադրիչների ուսումնասիրմանը:

17. ՈՒսումնական տարին բաժանվում է կիսամյակների: Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա ձևավորվում է կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների միջինացմամբ` տարեկան գնահատականները, բացառությամբ սույն հավելվածի 18-րդ կետով նախատեսված դեպքի:

18. Առաջին դասարանում սովորողներին ընթացիկ և ամփոփիչ գնահատականներ չեն նշանակվում. ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով կազմվում է յուրաքանչյուր սովորողի կրթական զարգացման բնութագիրը` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 4-ի 846-Ն հրամանով հաստատված կարգի:

19. Հաստատությունում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը 45 րոպե է:

20. Տարրական դպրոցում յուրաքանչյուր դասաժամի միջնամասում որոշակի ժամանակ հատկացվում է լիցքաթափող և վերականգնող վարժություններին ու խաղերին` Նախարարության մեթոդական ցուցումների համաձայն:

21. ՈՒսումնական պարապմունքների ընթացքում 3-11-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային` 2020թ. հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 12-ը ներառյալ, ձմեռային` 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում:

(21-րդ կետը փոփ. 14.10.2020 թիվ 41-Ն, 29.10.2020 թիվ 42-Ն հրամաններ)

21.1 Ուսումնական պարապմունքների ընթացքում 12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային` 2020թ. հոկտեմբերի 15-ից հոկտեմբերի 28-ը ներառյալ, ձմեռային` 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում:

(21.1-ին կետը լրաց. 29.10.2020 թիվ 42-Ն հրաման)

22. Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2020թ. հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 12-ը ներառյալ, ձմեռայինը` 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանայինը` 2021թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ:

(22-րդ կետը փոփ. 14.10.2020 թիվ 41-Ն, 29.10.2020 թիվ 42-Ն, 30.12.2020 թիվ 49-Ն հրամաններ)

23. Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2020թ. հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 12-ը ներառյալ, ձմեռայինը` 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ և գարնանայինը` 2021թ. մարտի 22-ից 28-ը ներառյալ:

(23-րդ կետը փոփ. 14.10.2020 թիվ 41-Ն, 29.10.2020 թիվ 42-Ն, 30.12.2020 թիվ 49-Ն հրամաններ)

24. Նախարարության, տարածքային կառավարման լիազորված մարմնի (Երևանի քաղաքապետարանի) (այսուհետ` Լիազոր մարմին) ենթակայության հաստատությունների համար սույն հավելվածի 21-րդ, 22-րդ և 23-րդ կետերով սահմանված արձակուրդների ժամկետներում Հաստատության առաջարկությամբ Լիազոր մարմնի կողմից կարող են կատարվել փոփոխություններ: Լիազոր մարմինը (մարզպետը, Երևանի քաղաքապետը) փոփոխությունները առնվազն 5 աշխատանքային օր առաջ համաձայնեցնում է Նախարարության հետ:

25. Նախարարությունը անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ` բաց թողնված ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու և ըստ Հաստատության ենթակայության` Լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում Հաստատության դիմումի հիման վրա Լիազոր մարմինը (մարզպետը, Երևանի քաղաքապետը) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով Նախարարությանը:

26. Նախարարության ենթակայության հաստատություններում սույն հավելվածի 21-րդ, 22-րդ և 23-րդ կետերով սահմանված արձակուրդների ժամկետների փոփոխությունները, ինչպես նաև Հաստատության կողմից լրացուցիչ արձակուրդի նախատեսումը կատարվում է Հաստատության նախաձեռնությամբ, Նախարարության համաձայնությամբ:

27. Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգ.

1) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ՈՒսումնական պլանի պետական բաղադրիչով տվյալ դասարանի պետական պարտադիր առարկայացանկում նախատեսված կամ Նախարարության կողմից երաշխավորված լրացուցիչ առարկայացանկում ընդգրկված առարկաներին, հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրերի իրականացմանը կամ սովորողների նախասիրություններին, Հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով:

2) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը պետական պարտադիր առարկաներին բաշխելու դեպքում ուսուցումն իրականացվում է սույն ՈՒսումնական պլանի միջնակարգ դպրոցի, ինչպես նաև ավագ դպրոցի հոսքերի ուսումնական պլանների ընդհանուր հանրակրթական առարկաների համար նախատեսված կամ Հաստատության կողմից առաջարկված և Նախարարության կողմից սահմանված կարգով երաշխավորված ծրագրերով:

3) Նախարարության կողմից հաստատված ծրագրերով երաշխավորվում է «Կիրառական տնտեսագիտություն» (9-րդ դասարան), «Կյանքի հմտություններ» (2-8-րդ դասարաններ), «Բնապահպանություն» (7-8-րդ կամ 8-9-րդ դասարաններ), «Էկոլոգիա» (8-9-րդ դասարաններ), «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» (7-րդ կամ 8-րդ դասարան), «Ֆերմերային գործ»(11-12-րդ դասարաններ), «Տրամաբանություն» (11-րդ դասարան), «Հայոց եկեղեցու պատմություն» (2-4-րդ դասարաններ), «Հոգեբանություն»(7-8-րդ դասարաններ), «Մշակույթի պատմություն» (7-9-րդ դասարաններ) առարկաների ուսուցումը: Նշված առարկաների ուսուցումը այլ դասարաններում հաստատության կողմից կարող է իրականացվել դրանց առարակայական ծրագրերը սահմանված կարգով Նախարարության կողմից հաստատվելուց հետո:

4) Հաստատությունը կարող է ներդնել նաև նոր առարկաներ (դասընթացներ)` դրանց ծրագրերը Նախարարության կողմից հաստատվելուց հետո:

5) Հաստատության ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը կատարվում է մանկավարժական խորհրդի որոշմամբ` ելնելով Հաստատության, դասարանի պատրաստվածությունից, մանկավարժներով, ծրագրերով, դասագրքերով և երաշխավորված լրացուցիչ առարկայացանկի որևէ առարկայի լիարժեք ուսուցման կազմակերպման նպատակով Նախարարության կողմից հանրակրթական ուսումնական հաստատությունների համար երաշխավորված այլ ուսումնական գրականությամբ ապահովվածությունից և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ այլ պայմաններից, ինչպես նաև Նախարարության հանձնարարականներից:

6) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը պարտադիր է:

7) Դպրոցական բաղադրիչով սահմանված ժամաքանակի շրջանակում դասավանդվող առարկայացանկը ամրագրվում է Հաստատության ուսումնական պլանում և դասացուցակում:

8) ՈՒսումնական պլանի պետական բաղադրիչում ընդգրկված առարկաների դասաժամերին դասարանը կիսելու հարցը կարգավորվում է` սույն հավելվածի 31-35-րդ կետերի պահանջների համաձայն:

28. Զարգացնող, հատուկ մանկավարժական ժամաքանակի տնօրինման կարգ.

1) Զարգացնող, հատուկ մանկավարժական պարապմունքներն անցկացվում են խմբային կամ անհատական պարապմունքների ձևով` ելնելով սովորողների կարիքներից: Պարապմունքներն ամրագրվում են դասացուցակում կամ առանձին կարգացուցակում: Անհատական պարապմունքների դեպքում զարգացնող, հատուկ մանկավարժական պարապմունքներին հատկացվող ժամաքանակը բաշխվում է շաբաթվա օրերի միջև` ամրագրվելով դասացուցակին կից կարգացուցակում:

2) Զարգացնող, հատուկ մանկավարժական խմբային պարապմունքի միջնամասում որոշակի ժամանակ հատկացվում է լիցքաթափող և վերականգնող վարժություններին ու խաղերին` ելնելով սովորողների կարիքներից:

29. Հաստատության դասարանի (խմբի) միջին խտությունը սանիտարական նորմերի պահպանմամբ սահմանվում է.

1) Հաստատության դասարանները կազմավորվում են «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 30.08.2018թ. N 954-Ն որոշման համաձայն:

2) Հիմնադրի կողմից սահմանված խտությունից ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել Հաստատության ֆինանսական միջոցների հաշվին` Հաստատության խորհրդի որոշմամբ:

30. Լսողության, տեսողության խանգարում, մտավոր հետամնացություն ունեցող երեխաների Հաստատության տարրական դպրոցում (1-4-րդ դասարաններ) «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» առարկաների դասաժամերին դասարանը բաժանվում է երկու խմբի, եթե դասարանում սովորողների թիվը 12 և ավելի է:

31. Լսողության, տեսողության խանգարումներ, մտավոր հետամնացություն ունեցող երեխաների Հաստատության միջին դպրոցում «Հայոց լեզու» (7-9-րդ դասարաններ), «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» (5-9-րդ դասարաններ), «Ինֆորմատիկա» (6-9-րդ դասարաններ` համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների պարապմունքներին դասարանը բաժանվում է երկու խմբի, եթե դասարանում սովորողների թիվը 15 և ավելի է:

32. Հակասոցիալական վարք ունեցող երեխաների Հաստատության «Հայոց լեզու» (7-9-րդ դասարաններ), «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» (5-9-րդ դասարաններ), «Ինֆորմատիկա» (6-9-րդ դասարաններ` համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների պարապմունքներին դասարանը բաժանվում է երկու խմբի, եթե դասարանում սովորողների թիվը 21 և ավելի է:

33. Միջին դպրոցում «Տեխնոլոգիա» առարկայի պարապմունքներին դասարանը կիսվում է երկու խմբի` տղաների և աղջիկների` անկախ սովորողների թվից (ուսուցումը կազմակերպվում է յուրաքանչյուր խմբի համար հաստատված համապատասխան առարկայական ծրագրով):

34. Տեսողության, լսողության խանգարումներ, մտավոր հետամնացություն ունեցող սովորողների հանրակրթական հատուկ հաստատություններում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան փոխարինվում է «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով:

35. Անհրաժեշտության դեպքում Հաստատությունն իրավասու է վերաբաշխելու առարկայի ուսուցմանը ՈՒսումնական պլանով հատկացված ժամերը` պահպանելով տվյալ առարկայի տարեկան ընդհանուր ժամաքանակը:

36. 8-11-րդ դասարաններում Նախարարության կողմից երաշխավորված ծրագրի և ուսումնական նյութի հիման վրա դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» դասընթացը, որին յուրաքանչյուր դասարանում տարեկան տրամադրվում է 14 դասաժամ:

1) «Առողջ ապրելակերպ» դասընթացին տրամադրված ժամաքանակը ձևավորվում է «Ֆիզկուլտուրա» առարկայի ժամաքանակից առանձնացված 14 դասաժամի հաշվին:

2) «Ֆիզկուլտուրա» առարկայի ծրագրով նախատեսված ուսումնական նյութերը ենթարկվում են թեմատիկ վերաբաշխման` պահպանելով տվյալ դասարանի համար Նախարարության հաստատած ծրագրային ամբողջ ծավալը:

3) «Առողջ ապրելակերպ» դասընթացը դասավանդվում է ուսումնական պարապմունքների ընթացքում:

4) «Առողջ ապրելակերպ» դասընթացի ընթացիկ գնահատում չի կատարվում: Դասամատյանում գրանցումները կատարվում են առանձին էջում:

37. 6-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Հայոց պատմություն» և այլ առարկաների ծրագրերով ամսական առնվազն 1 (մեկ) ժամ ուսուցումը կազմակերպվում է համակարգչային կաբինետում կամ դասասենյակում (համապատասխան տեխնիկայի և դասասենյակի առկայության դեպքում)` ելնելով յուրաքանչյուր առարկայից մատուցվող ուսումնական նյութի բովանդակային և դասավանդման մեթոդական պահանջներից: Այն առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է օգտագործել «Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում» (http://lib. armedu. am) տեղադրված էլեկտրոնային ուսումնական նյութերը:

38. 6-7-րդ դասարաններում «Կերպարվեստ», «Երաժշտություն» առարկաներից մեկը Հաստատության ընտրությամբ դասավանդվում է առաջին, մյուսը` երկրորդ կիսամյակում` ապահովելով սույն հավելվածով սահմանված` տվյալ առարկայի տարեկան ընդհանուր ժամաքանակի պահպանման պահանջը:

39. «Հայոց պատմության» և «Համաշխարհային պատմության» համաժամանակյա թեմաների ուսուցումն ապահովելու նպատակով ուսուցիչներին իրավունք է տրվում մասնակի փոփոխություններ կատարել նշված առարկաների դասացանկում` պահպանելով յուրաքանչյուր առարկային հատկացված տարեկան ընդհանուր ժամաքանակը:

40. Հաստատությունում ըստ կրթական ծրագրերի աստիճանների` տարրական, միջին և ավագ դպրոցներում հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների համար «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսուցումը կարող է իրականացվել «Հանրակրթական դպրոցի հատուկ բժշկական խմբեր «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի 1-12-րդ դասարանների ծրագրով», Հաստատության խմբակների համար նախատեսված ժամաքանակի շրջանակում կամ տվյալ դասարանի «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասաժամերին` անհատական ծրագրով: Հաստատությունում հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների գնահատում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայից չի կատարվում:

41. Սույն հավելվածի աղյուսակների պարզաբանումներ.

1) Սույն հավելվածի Աղյուսակ 1-ում Զարգացնող, հատուկ մանկավարժական պարապմունքների ժամերը տրամադրվում են`

ա. բրայլյան համակարգի ուսուցմանը, մնացորդային տեսողական ընկալման զարգացմանը (պարապմունքներն անցկացվում են անհատական ուսուցման ձևով)` չտեսնող երեխաների համար,

բ. «Կողմնորոշում շրջապատում» խմբային և անհատական պարապմունքներին` չտեսնող երեխաների համար,

գ. «Արև» համակարգի համակարգչային ծրագրով սովորողների ուսումնառության (անհատական և խմբային) կազմակերպմանը` չտեսնող երեխաների համար,

դ. «Ռիթմիկա» առարկային,

ե. «Կերպարվեստ» առարկայի ժամերը կարելի է տրամադրել ռելիեֆային արվեստի ուսումնասիրությանը,

զ. լոգոպեդական անհատական և խմբային աշխատանքներին (թույլ տեսնող երեխաներ):

է. «Արև» համակարգի համակարգչային ծրագրով սովորողների ուսումնառությունը 9-րդ, 11-12-րդ դասարաններում իրականացվում է դպրոցական բաղադրիչի ժամաքանակի շրջանակում:

2) Սույն հավելվածի Աղյուսակ 2-ում և Աղյուսակ 2.1-ում Զարգացնող, հատուկ մանկավարժական պարապմունքների ժամերը տրամադրվում են լսողական ընկալման և արտաբերման զարգացման անհատական աշխատանքներին և բաշխվում հետևյալ կերպ`

ա. 1-5-րդ դասարանների յուրաքանչյուր սովորողի համար` շաբաթական 60 րոպե,

բ. 6-9-րդ դասարանների յուրաքանչյուր սովորողի համար` շաբաթական 40 րոպե:

գ. Հիմնական դպրոցի «Մայրենի» և «Հայոց լեզու» առարկաների դասաժամերից յուրաքանչյուր դասարանում շաբաթական 2-ական ժամ հատկացվում է «Խոսքի զարգացում» դասընթացին:

դ. Անգլերեն լեզվի ուսուցումը կարող է իրականացվել Հաստատության խմբակներին հատկացված ժամաքանակի շրջանակում:

3) Սույն հավելվածի Աղյուսակ 3-ում`

ա. Յուրաքանչյուր 4 դասարանի համար նախատեսվում է մեկ հատուկ մանկավարժ` երեխայի զարգացման առանձնահատկությանը բնորոշ կարիքներին նպատակաուղղված հատուկ մանկավարժական խմբային և անհատական գործընթացի իրականացման, ԱՈՒՊ-ներով նախատեսված աշխատանքների ապահովման, ինչպես նաև սովորողների սոցիալական հմտությունների զարգացման նպատակով:

բ. 1-9-րդ դասարաններում ուսուցումն իրականացվում է թեթև մտավոր հետամնացություն ունեցող երեխաների առարկայական հատուկ ծրագրերին համապատասխան, իսկ միջին և ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաների համար` համապատասխան ծրագրերով:

գ. Թեթև մտավոր հետամնացություն ունեցող երեխաներով համալրված դասարանում կարող են ընդգրկվել նաև միջին և ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաների ուսումնական ծրագրեր ուսումնասիրող մինչև 4 սովորող ներառյալ:

դ. 1-9-րդ դասարաններում սովորողը, որպես կանոն, փոխադրվում է հաջորդ դասարան` անհատական ուսուցման պլանով սահմանված գիտելիքների, հմտությունների և կարողությունների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով: Առանձին դեպքերում սովորողը կարող է մնալ նույն դասարանում` դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ և ծնողի (օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ:

4) Սույն հավելվածի Աղյուսակ 4-ում`

ա. Յուրաքանչյուր 4 դասարանի համար նախատեսվում է մեկ հատուկ մանկավարժ` երեխայի զարգացման առանձնահատկությանը բնորոշ կարիքներին նպատակաուղղված հատուկ մանկավարժական խմբային և անհատական գործընթացի իրականացման, ԱՈՒՊ-ներով նախատեսված աշխատանքների ապահովման, ինչպես նաև սովորողների սոցիալական հմտությունների զարգացման նպատակով:

բ. «Հայրենագիտություն» առարկան դիտարկվում է` որպես հայրենի երկրի պատմության և աշխարհագրության ինտեգրված դասընթաց:

գ. «Ես և շրջակա աշխարհը» առարկայի դասաժամերը հատկացվում են չափավոր և ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաների «Ես և շրջակա աշխարհը» առարկայական չափորոշչով և ծրագրով նախատեսված ենթաբաժիններին (Սոցիալ-կենցաղային կողմնորոշում: Ճանապարհային երթևեկություն: Բնություն: Վերարտադրողական առողջություն: Ժամ, ժամանակ: Ազատ ժամանց):

դ. «Տեխնոլոգիա» առարկայի դասաժամերը բոլոր դասարաններում դասացուցակով պետք է լինեն նույն ժամին` երեխաների ընդգրկումն ըստ նախասիրությունների ապահովելու համար:

ե. «Երաժշտություն» առարկայի դասաժամերի շրջանակում իրականացվում է դերախաղի, պարի ուսուցում:

զ. Մտավոր հետամնացություն ունեցող սովորողների ուսումնառության արդյունքների (գիտելիքներ) ստուգումը իրականացվում է` համաձայն անհատական ուսուցման պլանի (ԱՈՒՊ-ի):

է. Միջին և ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաներով համալրված դասարանում թեթև մտավոր հետամնացություն ունեցող սովորողների ընդգրկումը չի երաշխավորվում:

5) Սույն հավելվածի Աղյուսակ 5-ում`

ա. Հակասոցիալական վարք դրսևորած երեխաների հատուկ հանրակրթական հաստատություններն աշխատում են շուրջտարյա ռեժիմով:

բ. Անձի ձևավորման, նրա սոցիալ-հոգեբանական հմտությունների և նախասիրությունների զարգացման նպատակով յուրաքանչյուր դասարանի համար կազմակերպվում է 1 (մեկ) խմբակ: Խմբակները կոմպլեկտավորվում են` ըստ երեխաների նախասիրությունների:

6) Սույն հավելվածի Աղյուսակ 6-ում`

ա. Յուրաքանչյուր 4 դասարանի համար նախատեսվում է մեկ հատուկ մանկավարժ` երեխայի զարգացման առանձնահատկությանը բնորոշ կարիքներին նպատակաուղղված հատուկ մանկավարժական խմբային և անհատական գործընթացի իրականացման, ԱՈՒՊ-ով նախատեսված աշխատանքների ապահովման, ինչպես նաև սովորողների սոցիալական հմտությունների զարգացման նպատակով:

բ. Մտավոր հետամնացություն ունեցող երեխաների արհեստագործական հատուկ խմբերի ուսուցումը իրականացվում է մտավոր հետամնացություն ունեցող երեխաների համար Նախարարության կողմից հաստատված առարկայական ծրագրերով:

 

Աղյուսակ 1

 

Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հանրակրթական հատուկ

ուսումնական հաստատության ուսումնական պլան

 

._____________________________________________________________________.

|Ուսումնական         |            Շաբաթական ժամերի քանակը             |

|առարկաներ           |                                                |

|                    |________________________________________________|

|                    |Նախ. |I  |II  |III |IV  |V  |VI  |VII |VIII|IX  |

|                    |խումբ|   |    |    |    |   |    |    |    |    |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Մայրենի             |4    |7  |8   |8   |8   |7  |6   |-   |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Հայոց լեզու         |-    |-  |-   |-   |-   |-  |-   |3   |2   |2   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Գրականություն       |-    |-  |-   |-   |-   |-  |-   |2   |3   |3   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Ռուսաց լեզու        |-    |-  |2   |2   |3   |3  |3   |3   |3   |3   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Օտար լեզու          |-    |-  |-   |2   |2   |2  |2   |2   |2   |2   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Մաթեմատիկա          |3    |4  |4   |4   |4   |5  |5   |-   |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Երաժշտություն       |4    |2  |1   |1   |1   |1  |0.5 |0.5 |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Կերպարվեստ          |2    |2  |1   |1   |1   |1  |0.5 |0.5 |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Ես և  շրջակա աշխարհը|-    |-  |1   |1   |2   |-  |-   |-   |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Հայրենագիտություն   |-    |-  |-   |-   |-   |1  |-   |-   |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Բնագիտություն       |-    |-  |-   |-   |-   |2  |2   |-   |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Աշխարհագրություն    |-    |-  |-   |-   |    |-  | 1  |1   |2   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Հայաստանի աշխարհ.   |-    |-  |-   |-   |-   |-  |-   |-   |-   |2   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Համաշխարհային պատմ. |-    |-  |-   |-   |-   |-  |1   |1   |1   |1   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Հայոց պատմություն   |-    |-  |-   |-   |-   |-  |1.5 |1.5 |1.5 |1.5 |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Հայոց եկեղեցու պատմ.|-    |-  |-   |-   |-   |1  |1   |1   |1   |1   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Հասարակագիտություն  |-    |-  |-   |-   |-   |-  |-   |-   |1   |1   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Հանրահաշիվ          |-    |-  |-   |-   |-   |-  |-   |3   |3   |3   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Երկրաչափություն     |-    |-  |-   |-   |-   |-  |-   |2   |2   |2   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Ինֆորմատիկա         |-    |-  |-   |-   |-   |-  |1   |1   |1   |1   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Ֆիզիկա              |-    |-  |-   |-   |-   |-  |-   |2   |2   |2   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Քիմիա               |-    |-  |-   |-   |-   |-  |-   |1   |2   |2   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Կենսաբանություն     |-    |-  |-   |-   |-   |-  |-   |2   |2   |2   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Տեխնոլոգիա          |2    |2  |2   |1   |1   |1  |1   |2   |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Անվտ.               |-    |-  |-   |-   |-   |-  |-   |-   |1   |1   |

|կենսագործունեութ.   |     |   |    |    |    |   |    |    |    |    |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Ֆիզկուլտուրա        |3    |3  |2   |2   |2   |3  |3   |3   |3   |3   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Շախմատ              |-    |-  |2   |2   |2   |-  |-   |-   |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Դպրոցական բաղադրիչ  |-    |-  |1   |2   |2   |2  |2.5 |2.5 |2.5 |2.5 |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Ընդամենը            |18   |20 |24  |26  |28  |29 |31  |34  |35  |35  |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Զարգացնող, հատուկ   |6    |6  |6   |6   |6   |4  |4   |4   |4   |4   |

|մանկավարժական       |     |   |    |    |    |   |    |    |    |    |

|պարապմունքներ       |     |   |    |    |    |   |    |    |    |    |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2

 

Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական

հաստատության ուսումնական պլան

(չլսող երեխաների դասարաններ)

 

._____________________________________________________________________.

|Ուսումնական         |            Շաբաթական ժամերի քանակը             |

|առարկաներ           |                                                |

|                    |________________________________________________|

|                    |Նախ. |I  |II  |III |IV  |V  |VI  |VII |VIII|IX  |

|                    |խումբ|   |    |    |    |   |    |    |    |    |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Մայրենի             |5    |7  |8   |9   |8   |8  |10  |-   |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Հայոց լեզու         |-    |-  |-   |-   |-   |-  |-   |5   |5   |5   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Գրականություն       |-    |-  |-   |-   |-   |-  |-   |4   |4   |4   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Առարկ. գործնական    |2    |2  |2   |2   |4   |-  |-   |-   |-   |-   |

|ուսուցում           |     |   |    |    |    |   |    |    |    |    |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Ռուսաց լեզու        |-    |-  |2   |2   |2   |2  |2   |2   |2   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Ժեստերի լեզու       |1    |1  |1   |1   |1   |1  |1   |1   |1   |1   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Մաթեմատիկա          |4    |4  |4   |4   |4   |5  |5   |-   |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Ռիթմիկա             |2    |1  |1   |1   |1   |1  |0.5 |0.5 |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Կերպարվեստ          |-    |-  |1   |1   |1   |1  |0,5 |0,5 |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Ես և  շրջակա աշխարհը|1    |1  |1   |1   |2   |-  |-   |-   |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Հայրենագիտություն   |-    |-  |-   |-   |-   |1  |-   |-   |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Բնագիտություն       |-    |-  |-   |-   |-   |2  |2   |-   |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Աշխարհագրություն    |-    |-  |-   |-   |-   |-  |1   |1   |2   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Հայաստանի աշխարհագր.|-    |-  |-   |-   |-   |-  |-   |-   |-   |2   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Համաշխարհային       |-    |-  |-   |-   |-   |-  |1   |1   |1   |1   |

|պատմություն         |     |   |    |    |    |   |    |    |    |    |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Հայոց պատմություն   |-    |-  |-   |-   |-   |-  |1.5 |1.5 |1.5 |1.5 |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Հայոց եկեղեցու      |-    |-  |-   |-   |-   |1  |1   |1   |1   |1   |

|պատմություն         |     |   |    |    |    |   |    |    |    |    |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Հասարակագիտություն  |-    |-  |-   |-   |-   |-  |-   |-   |1   |1   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Հանրահաշիվ          |-    |-  |-   |-   |-   |-  |-   |3   |3   |3   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Երկրաչափություն     |-    |-  |-   |-   |-   |-  |-   |2   |2   |2   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Ինֆորմատիկա         |-    |-  |-   |-   |-   |-  |1   |1   |1   |1   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Ֆիզիկա              |-    |-  |-   |-   |-   |-  |-   |2   |2   |2   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Քիմիա               |-    |-  |-   |-   |-   |-  |-   |1   |2   |2   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Կենսաբանություն     |-    |-  |-   |-   |-   |-  |-   |2   |2   |2   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Տեխնոլոգիա          |-    |-  |-   |-   |-   |1  |1   |2   |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Անվտանգ կենսագործ.  |-    |-  |-   |-   |-   |-  |-   |-   |1   |1   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Ֆիզկուլտուրա        |3    |3  |2   |2   |2   |3  |3   |3   |3   |3   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Շախմատ              |-    |-  |2   |2   |2   |-  |-   |-   |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Դպրոցական բաղադրիչ  |-    |1  |-   |1   |1   |3  |0.5 |0.5 |0.5 |2.5 |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Ընդամենը            |18   |20 |24  |26  |28  |29 |31  |34  |35  |35  |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Զարգացնող, հատուկ   |20   |18 |18  |18  |18  |18 |6   |6   |6   |4   |

|մանկավարժական       |     |   |    |    |    |   |    |    |    |    |

|պարապմունքներ       |     |   |    |    |    |   |    |    |    |    |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2.1

 

Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական

հաստատության ուսումնական պլան

(թույլ լսող երեխաների դասարաններ)

 

._____________________________________________________________________.

|Ուսումնական         |            Շաբաթական ժամերի քանակը             |

|առարկաներ           |                                                |

|                    |________________________________________________|

|                    |Նախ. |I  |II  |III |IV  |V  |VI  |VII |VIII|IX  |

|                    |խումբ|   |    |    |    |   |    |    |    |    |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Մայրենի             |5    |7  |8   |9   |8   |8  |8   |-   |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Հայոց լեզու         |-    |-  |-   |-   |-   |-  |-   |4   |3   |4   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Գրականություն       |-    |-  |-   |-   |-   |-  |-   |3   |3   |3   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Առարկայական գործ.   |2    |2  |2   |2   |2   |-  |-   |-   |-   |-   |

|ուսուց.             |     |   |    |    |    |   |    |    |    |    |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Ռուսաց լեզու        |-    |-  |2   |2   |2   |2  |2   |2   |2   |2   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Անգլերեն            |-    |-  |-   |2   |-   |-  |-   |-   |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Ժեստերի լեզու       |-    |-  |-   |-   |1   |1  |1   |1   |1   |1   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Մաթեմատիկա          |4    |4  |4   |4   |5   |5  |5   |-   |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Երաժշտություն       |2    |1  |1   |1   |1   |1  |0.5 |0.5 |-   |-   |

|(Ռիթմիկա)           |     |   |    |    |    |   |    |    |    |    |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Կերպարվեստ          |1    |2  |1   |1   |1   |1  |0.5 |0.5 |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Ես և  շրջակա աշխարհը|1    |1  |1   |1   |1   |-  |-   |-   |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Հայրենագիտություն   |-    |-  |-   |-   |-   |1  |-   |-   |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Բնագիտություն       |-    |-  |-   |-   |-   |2  |2   |-   |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Աշխարհագրություն    |-    |-  |-   |-   |-   |-  |1   |1   |2   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Հայաստանի աշխարհ.   |-    |-  |-   |-   |-   |-  |-   |-   |-   |2   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Համաշխարհային պատմ. |-    |-  |-   |-   |-   |-  |1   |1   |1   |1   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Հայոց պատմություն   |-    |-  |-   |-   |-   |-  |1.5 |1.5 |1.5 |1.5 |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Հայոց եկեղեցու պատմ.|-    |-  |-   |-   |-   |1  |1   |1   |1   |1   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Հասարակագիտություն  |-    |-  |-   |-   |-   |-  |-   |-   |1   |1   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Հանրահաշիվ          |-    |-  |-   |-   |-   |-  |-   |3   |3   |3   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Երկրաչափություն     |-    |-  |-   |-   |-   |-  |-   |2   |2   |2   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Ինֆորմատիկա         |-    |-  |-   |-   |-   |-  |1   |1   |1   |1   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Ֆիզիկա              |-    |-  |-   |-   |-   |-  |-   |2   |2   |2   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Քիմիա               |-    |-  |-   |-   |-   |-  |-   |1   |2   |2   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Կենսաբանություն     |-    |-  |-   |-   |-   |-  |-   |2   |2   |2   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Տեխնոլոգիա          |-    |-  |-   |-   |-   |1  |1   |2   |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Անվտանգ կենսագործ.  |-    |-  |-   |-   |-   |-  |-   |-   |1   |1   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Ֆիզկուլտուրա        |3    |3  |2   |2   |2   |3  |3   |3   |3   |3   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Շախմատ              |-    |-  |2   |2   |2   |-  |-   |-   |-   |-   |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Դպրոցական բաղադրիչ  |-    |-  |1   |-   |3   |3  |2.5 |2.5 |3.5 |2.5 |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Ընդամենը            |18   |20 |24  |26  |28  |29 |31  |34  |35  |35  |

|____________________|_____|___|____|____|____|___|____|____|____|____|

|Զարգացնող, հատուկ   |20   |18 |18  |18  |18  |18 |6   |6   |6   |4   |

|մանկ. պարապմունքներ |     |   |    |    |    |   |    |    |    |    |

._____________________________________________________________________.

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

թ0յ0ո

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
31.08.2020
N 25-Ն
Հրաման