Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0478.210700

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2000 թվականի N 478

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. 2000 թվականի հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 5-ը Վաշինգտոնում Միջազգային հարկային ու ներդրումային կենտրոնի կողմից կազմակերպվող` Հայաստանի հարկային և մաքսային համակարգերի ու դրանց բարեփոխումների ուղղությունների ծրագրի քննարկումներին մասնակցելու և օգոստոսի 7-12-ը Վաշինգտոնում Միջազգային արժութային հիմնադրամի հետ Հայաստանի Հանրապետությունում հարկային և մաքսային բարեփոխումների ծրագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով 2000 թվականի հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 12-ը Վաշինգտոն գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`

 

    Գ. Արզումանյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ

                          (պատվիրակության ղեկավար)

    Գ. Մալխասյան        - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

                          (2000 թ. հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 5-ը)

    Ա. Ալավերդյան       - ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ

    Տ. Խաչատրյան        - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                          պետական եկամուտների քաղաքականության գլխավոր

                          վարչության պետ

 

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության 2000 թվականի հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 12-ը Վաշինգտոն գործուղման հետ կապված օրապահիկի և օգոստոսի 6-12-ը գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակության Ճանապարհածախսը և 2000 թվականի հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 6-ը հյուրանոցային ծախսերը հոգում է Միջազգային հարկային և ներդրումային կենտրոնը:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.07.2000
N 478
Որոշում