Սեղմել Esc փակելու համար:
ԵՏՄ-ԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՏՄ-ԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԱՀ-Ի ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

23 հունիսի 2020 թվականի N 9

 

ԵՏՄ-ԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԱՀ-Ի ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ՌԴ-ից ներմուծվել է 2.257.500 ռուբլի արժողությամբ հիմնական միջոց: Համաձայն երկկողմանի կնքված ներկայացուցչական պայմանագրի հայաստանյան կազմակերպությունը հանդիսանում է որպես բեռը ստացող, իսկ մեկ այլ շվեյցարական կազմակերպություն գնորդ-վճարող, որին իր բոլոր ծառայությունների համար վճարվել է 22.925 ԱՄՆ դոլար: Արդյունքում ամբողջ գործարքի արժեքը կազմել է 56.800 ԱՄՆ դոլար, որը փոխանցվել է շվեյցարական կազմակերպությանը: Ներմուծման հարկային հայտարարագրում ԱԱՀ-ի հարկման բազան ընդունվել է ամբողջ արժեքը /հիմնական միջոց + ծառայության արժեք/: Տվյալ դեպքում ԱԱՀ-ի հարկման բազան պետք է ընդունել ամբողջ արժեքը, թե՞ միայն հիմնական միջոցի ձեռքբերման արժեքը:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 61-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից

i

Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծման դեպքում, եթե օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքը, իսկ օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում` ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքի և օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի հանրագումարը:

i

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի անբաժանելի մաս համարվող` «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման և դրանց վճարման նկատմամբ վերահսկողության կարգի մասին» N 18 հավելվածով սահմանված արձանագրության 14-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ի վճարման նպատակով հարկման բազան որոշվում է ներմուծված ապրանքները հարկ վճարողի մոտ հաշվառման վերցնելու ամսաթվով (սակայն ոչ ուշ, քան այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետը, որի տարածք ներմուծվում են ապրանքները)` հիմք ընդունելով ձեռք բերված ապրանքների (այդ թվում` դրանց պատրաստման մասին պայմանագրով կատարված աշխատանքների արդյունք հանդիսացող ապրանքների) արժեքը: Ձեռք բերված ապրանքների (այդ թվում` դրանց պատրաստման մասին պայմանագրով աշխատանքների կատարման արդյունք հանդիսացող ապրանքների) արժեք է գործարքի այն գինը, որը ենթակա է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համար մատակարարին վճարմանը` պայմանագրի պայմանների համաձայն:

Հաշվի առնելով վերոգրյալը նկարագրված դեպքում, եթե`

1) ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման մասով վաճառողի և գնորդի միջև կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան ձեռքբերված ապրանքի արժեքը ներառում է ապրանքի և վաճառողի կողմից մատուցված ծառայությունների արժեքը (գործարքի այն գինը, որը ենթակա է ապրանքների համար մատակարարին վճարման), ապա ԱԱՀ-ով հարկման բազա` ապրանքի ձեռքբերման արժեք է համարվում ապրանքի և ծառայությունների արժեքի հանրագումարը,

2) ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման մասով վաճառողի և գնորդի միջև կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան ապրանքի ձեռքբերման արժեքը ներառում է միայն ապրանքի արժեքը և, միաժամանակ, վաճառողի կողմից մատուցվում են առանձին ծառայություններ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում միայն ապրանքի ձեռքբերման արժեքը: Ընդ որում, այդ դեպքում մատակարարի կողմից մատուցված ծառայությունների մասով ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման առումով անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ հարկային օրենսգրքի 39-րդ հոդվածով սահմանված ծառայությունների մատուցման վայրի որոշման կանոնները, ինչպես նաև այդ ծառայությունների մասով ծառայությունների մատուցման վայր ՀՀ տարածք համարվելու դեպքում նաև ՀՀ հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումները:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
23.06.2020
N 9
Իրազեկման թերթիկ