Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 771-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 սեպտեմբերի 2020 թվականի N 1513-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 771-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագիրը հաստատելու մասին» N 771-Լ որոշման հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել ներդրումային պայմանագիր Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և ֆոնդի կառավարչի միջև, որում կնախատեսվեն առնվազն հետևյալ պայմանները`

1) ֆոնդում պետության մասնակցության առավելագույն ժամանակահատված է հանդիսանում ֆոնդի փայերի առաջին տեղաբաշխման պահից հաշված 10 տարին: Ընդ որում, առաջին 5 տարին հանդիսանում է ֆոնդի ակտիվ ներդրումային ժամանակահատված, իսկ դրան հաջորդող 5 տարին` ֆոնդի ակտիվների իրացման (լիկվիդացիա) և պետության փայերի մարման ժամանակահատված.

2) ֆոնդի սպասվող եկամտաբերությունը (Internal Rate of Return) կազմում է առնվազն 8 տոկոս.

3) մեկ առևտրային կազմակերպությունում, ինչպես նաև փոխկապակցված ընկերություններում ֆոնդի մասնակցության հանրագումարը պետք է կազմի առնվազն 0.5 մլն ԱՄՆ-ի դոլարին և առավելագույնը 4 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

4) կազմակերպությունում սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված սահմանաչափերի պահպանմամբ ներդրումները ֆոնդի կողմից կարող են իրականացվել տրանշերով, որոնցից յուրաքանչյուրի նվազագույն չափը պետք է կազմի 100 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, սակայն ոչ պակաս, քան ընկերությունում ֆոնդի հանձնառված ընդհանուր մասնակցության 20 տոկոսը.

5) ֆոնդի կողմից ներդրումներ կարող են իրականացվել այն առևտրային կազմակերպություններում, որոնք`

ա. ֆոնդի կողմից ներդրման իրականացման դեպքում միաժամանակ կստանան առնվազն նույն չափով ներդրում մասնավոր ներդրողից: Ընդ որում, նոր մեկնարկող ծրագրերի դեպքում մասնավոր ներդրումը պետք է իրականացվի դրամական միջոցներով: Ֆոնդի և մասնավոր ներդրողի ներդրումների արդյունքում կազմակերպության սեփական կապիտալը պետք է ավելանա այդ ներդրումների հանրագումարի չափով: Այն դեպքում, երբ ֆոնդի կողմից ներդրումն իրականացվում է արդեն մեկնարկած ներդրումային ծրագրում, սույն պարբերությամբ նախատեսված պայմանը համարվում է բավարարված, եթե ֆոնդի կողմից ներդրման իրականացման պահին կազմակերպության զուտ ակտիվների արժեքը գերազանցում է ֆոնդի ներդրման ընդհանուր արժեքը, և առնվազն ֆոնդի մասնակցության արժեքին համարժեք ակտիվները երրորդ անձանց պահանջներով ծանրաբեռնված չեն,

բ. ֆոնդի և մասնավոր ներդրողի կողմից ներդրման իրականացման դեպքում կազմակերպությունը միևնույն ժամանակ կստանա առնվազն այդ ներդրումների հանրագումարի չափով վարկային միջոցներ.

6) պետության մասնակցության դիմաց ֆոնդի կառավարչի պարգևավճարը պետք է կազմի պետությանը պատկանող փայերի մարման արժեքի և դրանց ձեռքբերման արժեքի դրական տարբերության` սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված տարեկան սպասվող նվազագույն եկամտաբերությունը (Internal Rate of Return) գերազանցող մասի 10 տոկոսը և վճարվի փայերի մարման ժամանակահատվածում.

7) ֆոնդում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռք բերված փայերի դիմաց ստացված միջոցները և դրանց չտեղաբաշխված մասի` որպես ավանդ ներդնելու արդյունքում ստացվելիք տոկոսային եկամուտները պետք է օգտագործվեն ներդրումների իրականացման նպատակով' բացառությամբ ֆոնդի կանոններով նախատեսված ընթացիկ ծախսերի, որոնց տարեկան ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի ֆոնդի' սույն կետի 5-րդ ենթակետով նախատեսված չափանիշներին համապատասխանող ընկերություններում փաստացի մասնակցության մեկ տոկոսը կազմող գումարի չափը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. սեպտեմբերի 11

Երևան

 

Հրապարակման օրը` 11 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.09.2020
N 1513-Լ
Որոշում