Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-56-Ո-125

2020թ.

 

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 95-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Բարձրագույն դատական խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում առաջին ատյանի դատարանում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը և դրա հիման վրա որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին, եթե դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժնում չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը չորսով, իսկ վարչական մասնագիտացման բաժնում` երկուսով»:

i

Օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բարձրագույն դատական խորհուրդն Արդարադատության ակադեմիայում ուսուցումն ավարտած դատավորների թեկնածուների հավակնորդներին ներառում է դատավորների թեկնածուների ցուցակներում` ըստ համապատասխան մասնագիտացումների»:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԲԴԽ-86-Ո-213 որոշմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված քաղաքացիական մասնագիտացման թեկնածուներից 7-ը, վարչական մասնագիտացման թեկնածուներից 2-ն Արդարադատության ակադեմիայում ուսուցումն ավարտելու են սույն թվականի հոկտեմբեր ամսին` ուստի նրանք, որպես դատավորի թեկնածուներ, չեն կարող ընդգրկվել մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը Օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով կատարվելիք հաշվարկում:

Ներկայումս գործող դատավորների թեկնածուների ցուցակում, ըստ համապատասխան մասնագիտացման բաժինների, առկա են` քաղաքացիական մասնագիտացման բաժնում` 7 թեկնածու, քրեական մասնագիտացման բաժնում` 0 թեկնածու, վարչական մասնագիտացման բաժնում` 4 թեկնածու:

Հարկ է նշել, որ առաջին ատյանի դատարաններում առաջիկա երկու տարում թոշակի է անցնելու քաղաքացիական գործեր քննող 5, քրեական գործեր քննող 3 և վարչական գործեր քննող 0 դատավոր: Բացի այդ, ներկա պահին առաջին ատյանի դատարաններում առկա են դատավորի 2 թափուր հաստիք` 1 քաղաքացիական, 1 քրեական մասնագիտացման:

Ամփոփելով վերոգրյալը` կարելի է արձանագրել, որ 01.01.2021-31.12.2022թթ. առաջին ատյանի դատարաններում կանխատեսվում է դատավորի 8 թափուր հաստիքի առաջացում:

Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում առկա են 7, քրեական մասնագիտացման բաժնում թեկնածուներ առկա չեն, իսկ վարչական մասնագիտացման բաժնում առկա թեկնածուների քանակը գերազանցում է հաջորդ երկու տարում կանխատեսվող թափուր հաստիքների քանակը երկուսով, ուստի անհրաժեշտ է համալրել դատավորների թեկնածուների ցուցակի միայն քաղաքացիական և քրեական մասնագիտացման բաժինները:

Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների քանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը յոթական թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացման բաժնում` երկու թեկնածուով գերազանցող քանակի հաշվարկով»:

Վերոգրյալի արդյունքում անհրաժեշտ է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը համալրել 6, քրեական մասնագիտացման բաժինը համալրել 11 թեկնածուով` հիմքում դնելով հետևյալ հաշվարկը.

1) քաղաքացիական մասնագիտացում - 6 (1 /ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակ / + 2 /2021թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակ/ + 3 /2022թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակ/ + 7 /Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջ/ - 7 /ներկա պահին դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակ/),

2) քրեական մասնագիտացում - 11 (1 /ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակ/ + 2 /2021թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակ/ + 1 /2022թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակ/ + 7 /Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջ/ - 0 /ներկա պահին դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակ/):

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը և 95-րդ հոդվածի 2-րդ մասը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հաստատել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտ թվաքանակը, համապատասխանաբար`

- քաղաքացիական մասնագիտացման բաժին` վեց թեկնածու.

- քրեական մասնագիտացման բաժին` տասնմեկ թեկնածու:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

2020թ. օգոստոսի 24

ք. Երևան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
24.08.2020
N ԲԴԽ-56-Ո-125
Որոշում