Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 954-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2020 թվականի N 1520-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 954-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը հաստատելու մասին» N 954-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) հավելվածի 6-րդ, 14-րդ, 25-րդ կետերում և 54-րդ կետի 4-րդ ենթակետում «հակաանասնահամաճարակային» բառը փոխարինել «անասնահամաճարակային» բառով.

2) հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«16. Բացի դրանից, համապետական պարտադիր սպանդանոցային մորթի անցման պարագայում այն կծառայի որպես հսկողական գործիք, որի միջոցով հնարավոր կլինի հանրապետությունում կազմակերպել արդյունավետ պայքար ինչպես կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ (բրուցելոզ, սիբիրախտ, դաբաղ և այլն), այնպես էլ կենդանիների ոչ վարակիչ հիվանդությունների դեմ:».

3) հավելվածի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«33. ԽԵԿ-ի ականջապիտակը կպարունակի տեղեկատվություն կենդանու անհատական համարի վերաբերյալ, մինչդեռ կենդանու մասին ամբողջական տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ ականջապիտակների վրա նշված արագ արձագանքման կոդի (այսուհետ` QR կոդ) և (կամ) դրանցից առնվազն մեկի վրա առկա ռադիոհաճախային պիտակի (ռադիոհաճախականության նույնականացման համակարգ (այսուհետ` RFID) միջոցով:».

i

4) հավելվածի 36-րդ կետում «և RFID-ով» բառերը փոխարինել «, իսկ առկայության դեպքում RFID-ով» բառերով, իսկ «Ընդ որում, համարակալված և հաշվառված ԽԵԿ-ի մշտադիտարկման աշխատանքները ժամանակագրական տեսանկյունից առավել արդյունավետ իրականացնելու նպատակով, ռադիոհաճախային պիտակ պարունակող ականջապիտակը կամրացվի կենդանու աջ ականջին:» նախադասությունը հանել:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. սեպտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.09.2020
N 1520-Լ
Որոշում