Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

12 հուլիսի 2020 թվականի N 33

 

ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ֆիզիկական անձը 2019թ.-ի նոյեմբերին վաճառել է սեփականության իրավունքով իրեն պատկանող տունը, այնուհետև 2020թ.ի փետրվարի 28-ին ձեռք է բերել նոր բնակարան, որը ևս ցանկանում է վաճառել: Այս դեպքում որևէ հարկային պարտավորություն առաջանում է, թե՞ ոչ:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: Նույն կետի կիրառության իմաստով` նույն կետի «բ» ենթակետի համաձայն` նվազեցվող եկամուտներ չեն համարվում օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` կառուցապատող համարվող ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող եկամուտները,

- 150-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` գույքի օտարումից հարկային գործակալներից ստացվող ամբողջ եկամուտների մասով (բացառությամբ նույն հոդվածի 11-րդ մասով սահմանված դեպքերի) եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ ֆիզիկական անձի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի օտարվելու դեպքում եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում, իսկ հարկային գործակալի օտարվելու դեպքում առաջանում է եկամտային հարկի պարտավորություն` 10% դրույքաչափով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
12.07.2020
N 33
Իրազեկման թերթիկ