Սեղմել Esc փակելու համար:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՍՏԱՑՄԱՆ ՀԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

12 հուլիսի 2020 թվականի N 34

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ՇԱՀԱԲԱԺԻՆ ՎՃԱՐՈՂ ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏ ՆՈՒՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՄ ԲԱԺՆԵՀԱՎԱՔ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միակ բաժնետերը ցանկանում է ներդրում կատարել կազմակերպության կանոնադրական կապիտալում: 2020թ.-ին բաժնետերը ստացել է 46.000.000 դրամի չափով շահաբաժին և փոխանցել պետական բյուջե 2.300.000 դրամի չափով եկամտային հարկ: Հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով բաժնետերը ցանկանում է ներդրում կատարել կանոնադրական կապիտալում 2.300.000 դրամի չափով: Տվյալ դեպքում ՀՀ կառավարության 2017թ.-ի սեպտեմբերի 28-ի N 1371-Ն որոշման համաձայն ի՞նչ գումարի չափով փոխհատուցում կստացվի բյուջեից:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի` 159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող` ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում ներդրված գումարը` ներդրման չափով, բայց ոչ ավելի, քան շահաբաժիններից պետական բյուջե վճարված հարկի գումարները, պետական բյուջեից փոխհատուցվում է կառավարության սահմանած կարգով:

ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1371-Ն որոշմամբ սահմանված է շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող` ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու կարգը, որով հաստատված հավելվածի 2-րդ կետի համաձայն` նույն կարգի իմաստով շահաբաժին ստացած անձանց փոխհատուցվում են ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն այդ անձանց կողմից ՀՀ ռեզիդենտ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդրված ամբողջ գումարը, բայց ոչ ավելի, քան տվյալ անձի կողմից շահաբաժնի տեսքով ստացվող եկամուտներից շահաբաժին վճարելու հարկային տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կողմից վճարված եկամտային հարկի գումարները:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ֆիզիկական անձի կողմից շահաբաժինների տեսքով ստացված եկամուտները, դրանց ստացման հարկային տարվա ընթացքում, շահաբաժին վճարող ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում` ամբողջությամբ կամ մասնակի ներդնելու դեպքում, ներդրված գումարը` ներդրման չափով, բայց ոչ ավելի, քան շահաբաժիններից պետական բյուջե վճարված հարկի գումարները, ենթակա է պետական բյուջեից փոխհատուցման:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
12.07.2020
N 34
Իրազեկման թերթիկ