Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՆՑ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀՀ-ՈՒՄ ԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԱՆՑ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

11 օգոստոսի 2020 թվականի N 40

 

ԱՌԱՆՑ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՍՏԱՑԱԾ ՌՈՅԱԼԹԻՆ ՀՀ-ՈՒՄ ՀԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

Արաբական Միացյալ էմիրություններում գրանցված կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում գրանցված ռեզիդենտ կազմակերպությանը որոշ ծրագրերի իրականացման համար տրամադրում է թույլատվության իրավունք: Արդյո՞ք ԱՄԷ-ում գրանցված կազմակերպությունը ստացված եկամուտներից առաջացող հարկը պետք է վճարի ՀՀ-ում որպես ոչ ռեզիդենտ, թե՞ կարող է օգտվել ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև 20.04.2002թ.-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ էմիրությունների կառավարության միջև եկամուտների և կապիտալի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի դրույթներից և հարկը վճարի ԱՄԷ-ում` իր գրանցման երկրից ռեզիդենտության վերաբերյալ փաստաթուղթ ՀՀ ներկայացնելու դեպքում:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետին համապատասխան` ռոյալթին հարկ վճարողի մտավոր սեփականության և այլ ոչ գույքային իրավունքների օգտագործումից ստացված կամ ստացման ենթակա եկամուտն է: Ռոյալթի է համարվում մասնավորապես գյուտերի, արտոնագրերի, հեղինակային իրավունքի` գրականության, գիտության կամ արվեստի, ներառյալ` հեռուստատեսության կամ ռադիոհաղորդակցության համար կինոֆիլմեր, աուդիո և տեսաձայնագրություններ, համակարգչային ծրագրերի, վկայագրի, ապրանքային նշանի, գծագրի կամ մոդելի, սխեմայի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական տեղեկատվության կամ փորձի օգտագործման համար եկամուտը,

- 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում` ՀՀ աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը,

- 105-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող և (կամ) առանց մշտական հաստատության ՀՀ աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար շահութահարկով հարկման բազա են համարվում` օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված համախառն եկամուտը,

- 107-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին համապատասխան` նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառության նպատակով` ռեզիդենտ կազմակերպությունից կամ մշտական հաստատությունից կամ ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձից (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջից, նոտարից) ստացվող ռոյալթիները համարվում են ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ,

- 125-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի պասիվ եկամուտների նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով, բացառությամբ նույն մասի 3.1-ին և 4-րդ կետերով սահմանված դեպքերի:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ էմիրությունների կառավարության միջև եկամուտների և կապիտալի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի 12-րդ հոդվածի`

- 1-ին կետի համաձայն` պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս պայմանավորվող պետությանը վճարվող ռոյալթին ենթակա է հարկման միմիայն այդ մյուս պայմանավորվող պետությունում,

- 2-րդ կետի համաձայն` սակայն, այդպիսի ռոյալթին կարող է հարկվել նաև այն պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում է` այդ պետության օրենքների համաձայն, բայց եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը մյուս պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի ռոյալթիի համախառն գումարի 5% (հինգ տոկոսը),

- 3-րդ կետի համաձայն` «ռոյալթի» տերմինը նույն հոդվածում օգտագործելիս նշանակում է փոխհատուցման ձևով ստացած ցանկացած տեսակի վճարում` գրական, արվեստաբանական կամ գիտական աշխատանքների, ներառյալ կինոնկարների և հեռուստատեսային և ռադիոյի հեռարձակման հետ կապված կինոնկարների, ձայներիզների և պատճենահանման այլ միջոցների, ցանկացած պատենտի, ապրանքային նշանի, նախագծի կամ մոդելի, գծագրի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի ցանկացած հեղինակային իրավունքի օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար, կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին վերաբերող տեղեկության (նոու-հաու) համար:

«Կարող են հարկվել» տերմինը համաձայնագրերում օգտագործվում է այն իմաստով, որ պայմանավորվող պետությունն (երկիրը) իր ներքին օրենսդրությամբ կարող է չունենալ տվյալ տեսակի եկամտի հարկում, ինչը ՀՀ-ի դեպքում առկա չէ (ոչ ռեզիդենտի կողմից ՀՀ աղբյուրներից ստացվող ռոյալթիները ՀՀ-ում ենթակա են շահութահարկով հարկման 10% դրույքաչափով): Այսինքն, «Կարող են հարկվել» տերմինը եկամտի աղբյուր երկրի (տվյալ դեպքում` ՀՀ-ի) համար ոչ թե հնարավորություն է, այլ պարտավորություն, քանի որ կրկնակի հարկման համաձայնագրերով հարկման առաջնահերթության իրավունքը պատկանում է եկամտի աղբյուր երկրին:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի ստացած ռոյալթին ՀՀ-ում ենթակա է հարկման ոչ ռեզիդենտի շահութահարկով` 10% դրույքաչափով: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ եթե Արաբական Միացյալ էմիրությունների ռեզիդենտը հանդիսանում է ռոյալթիի փաստացի սեփականատերը, ապա ռեզիդենտության տեղեկանքի առկայության դեպքում ստացված ռոյալթին հարկային գործակալի կողմից ենթակա է հարկման 5% դրույքաչափով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
11.08.2020
N 40
Իրազեկման թերթիկ