ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
11 սեպտեմբերի 2020 թվականի N 552-Ա
 
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ 2020-2040 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով`
1. Ստեղծել Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Տրանսպորտի և առևտրի 2020-2040 թվականների ռազմավարության» մշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
 
Հայաստանի Հանրապետության
     փոխվարչապետ                  Տ. Ավինյան
 
2020 թ. սեպտեմբերի
Երևան
 
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
2020 թ. սեպտեմբերի 11
N 552-Ա որոշման
 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ 2020-2040 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
 
Բագրատ Բադալյան  - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական
(աշխատանքային խմբի ղեկավար)
 
     Արմեն Սիմոնյան    - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների 
                         նախարարի տեղակալ
 
Քրիստինե Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
 
     Ավագ Ավանեսյան    - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
 
Եգոր Կարապետյան  - ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն»
ծառայության պետ, ոստիկանության գնդապետ
 
     Անետա Բաբայան     - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական
 
Գալուստ Պողոսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի
նախագահի տեղակալ