Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐԶԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՉԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՐԶԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՉԱՐԳԵԼՎԱԾ ԱՅԼ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2020 թվականի N 1496-Ն

 

ՄԱՐԶԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՉԱՐԳԵԼՎԱԾ ԱՅԼ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ (ԲԱՑԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՑ) ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՑԱՆԿԱԼԻ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԴՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ` ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ` ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ (ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԻ) ՆԱԽԸՆՏՐԱԾ ՎԱՅՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանության մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մարզական, մշակութային և օրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ (բացի բարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից) պայմանագրային հիմունքներով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող, ինչպես նաև ցանկալի համարանիշների տրամադրման, արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցի` հատուկ տարածքում պահպանման, տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար գանձվող վճարների չափերը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված ծառայությունները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին չեն մատուցվում (տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող, ինչպես նաև ցանկալի համարանիշներ չեն տրամադրվում), իսկ սույն որոշման հավելվածով սահմանված մյուս ծառայությունները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին մատուցվում են անվճար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. սեպտեմբերի 11

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի սեպտեմբերի 10-ի

N 1496-Ն որոշման

 

ՄԱՐԶԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՉԱՐԳԵԼՎԱԾ ԱՅԼ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ (ԲԱՑԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՑ) ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՑԱՆԿԱԼԻ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԴՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ` ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ` ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ (ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԻ) ՆԱԽԸՆՏՐԱԾ ՎԱՅՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Ծառայության տեսակը                               |Վճարի չափը     |

|ը/կ|                                                 |               |

|___|_________________________________________________|_______________|

|1. |Մարզական, մշակութային և  օրենքով չարգելված       |մեկ կարգախմբի  |

|   |այլ զանգվածային միջոցառումների անցկացման         |մեկ ժամը (այդ  |

|   |ժամանակ (բացի բարեգործական և  պետական մարմինների |թվում` ոչ      |

|   |կողմից իրականացվող միջոցառումներից) պայմանագրային|լրիվ)` 5.000   |

|   |հիմունքներով ճանապարհային երթևեկության           |դրամ           |

|   |                                                 |               |

|   |                                                 |ուղեկցման      |

|   |                                                 |դեպքում` մեկ   |

|   |                                                 |կարգախմբի      |

|   |                                                 |1 կմ-ը` 500    |

|   |                                                 |դրամ լրացուցիչ |

|___|_________________________________________________|_______________|

|2. |Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ  |60.000 դրամ    |

|   |ունեցող համարանիշների տրամադրման համար           |100.000 դրամ   |

|   |                                                 |150.000 դրամ   |

|   |                                                 |250.000 դրամ   |

|   |                                                 |400.000 դրամ   |

|   |                                                 |500.000 դրամ   |

|   |                                                 |600.000 դրամ   |

|   |                                                 |1.000.000 դրամ |

|   |                                                 |1.500.000 դրամ |

|   |                                                 |2.000.000 դրամ |

|   |                                                 |3.000.000 դրամ |

|   |                                                 |5.000.000 դրամ |

|   |                                                 |8.000.000 դրամ |

|___|_________________________________________________|_______________|

|3. |Տրանսպորտային միջոցների ցանկալի համարանիշների    |36.000 դրամ    |

|   |տրամադրման համար                                 |               |

|___|_________________________________________________|_______________|

|4. |Արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցի` հատուկ |յուրաքանչյուր  |

|   |տարածքում պահպանման համար                        |լրիվ օրվա      |

|   |                                                 |համար` օրենքով |

|   |                                                 |սահմանված      |

|   |                                                 |նվազագույն     |

|   |                                                 |աշխատավարձի 50 |

|   |                                                 |տոկոսի չափով   |

|   |                                                 |(500 դրամ)     |

|___|_________________________________________________|_______________|

|5. |Տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս`     |100.000 դրամ   |

|   |սեփականատիրոջ (լիզորված անձի) նախընտրած վայրում  |               |

|   |տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար|               |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.09.2020
N 1496-Ն
Որոշում