Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 2020 թվականի N 267-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ (ՓՈՂՈՑՆԵՐ, ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ, ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՏԱՐԱԾՔՆԵՐ) ՇՐՋԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՇՐՋԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՇՐՋԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 25.3-րդ կետով և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 5.4-րդ հոդվածի 2-րդ մասով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլ տարածքներ) շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները և շրջածախ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ

    ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                         Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2020 թվականի սեպտեմբերի 8-ի

N 267-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ (ՓՈՂՈՑՆԵՐ, ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ, ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՏԱՐԱԾՔՆԵՐ) ՇՐՋԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՇՐՋԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՇՐՋԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլ ընդհանուր օգտագործման տարածքներ) շրջածախ առևտուր իրականացնելու թույլտվությունը տրամադրում է Երևանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ վարչական շրջանի ղեկավարը:

2. Շրջածախ առևտրի իրականացման հայտը ներկայացվում է էլեկտրոնային կամ թղթային տարբերակով, որտեղ նշվում է վաճառքի համար նախատեսված ապրանքի տեսակը միաժամանակ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) տեղական տուրքի վճարման անդորրագիր,

2) իրավաբանական անձանց պետական ռեգիստրի քաղվածք,

3) դիմումատու իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ դիմումատու անհատ ձեռնարկատիրոջ անձնագրի պատճեն,

4) շրջածախ առևտուր իրականացնող աշխատողի աշխատանքային պայմանագրի և անձնագրի պատճենները:

3. Թույլտվություն ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են և մատնացույց անելուց հետո դրանք դիմողի կողմից չեն շտկվել կամ նախատեսված ապրանքի շրջածախ վաճառքը սույն որոշմամբ թույլատրված չէ:

4. Շրջածախ առևտրի թույլտվությունը չի կարող հայտատուի կողմից փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից:

5. Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջածախ առևտրի իրականացումն առաջացնում է վարչական պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

 

II. ՇՐՋԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից վաճառվող ապրանքները չդնելով գետնին, վաճառքի կամ ցուցադրության համար չեն կարող օգտագործվել գետնին դրվող տակդիրներ, այլ իրեր ու առարկաներ, ինչպես նաև արգելվում է օգտագործել սայլակներ կամ շարժական այլ միջոցներ:

7. Շրջածախ առևտուր իրականացնող աշխատողը պետք է կրի օրենքով սահմանված անվանաքարտ:

8. Շրջածախ առևտուր իրականացնող աշխատողը պետք է ապահովված լինի ապրանքը գնորդին վաճառելու փաստը հավաստող օրենքով սահմանված փաստաթղթեր (ՀԴՄ կտրոն, հաշիվ և այլն) տրամադրելու հնարավորությամբ:

 

III. ՇՐՋԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ՇՐՋԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

9. Շրջածախ առևտուր թույլատրվում է իրականացնել հետևյալ վայրերում:

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Վարչական   |Փողոցի կամ տարածքի անվանումը|Վաճառվող ապրանքների     |

|   |շրջանը     |                            |թույլատրելի             |

|   |           |                            |տեսակները               |

|___|___________|____________________________|________________________|

|1  |Աջափնյակ   |Հալաբյան-Մարգարյան փողոցների|գրքեր, մանկական         |

|   |           |խաչմերուկին հարող տարածք    |խաղալիքներ, փուչիկներ,  |

|   |           |                            |հուշանվերներ, նկարներ,  |

|   |           |                            |գրենական պիտույքներ,    |

|   |           |                            |անձեռոցիկներ, շահումով  |

|   |           |                            |խաղերի և  վիճակախաղերի  |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

|___|___________|____________________________|________________________|

|2  |Ավան       |Ավան-Առինջ թաղամաս, Ընտանիքի|գրքեր, մանկական         |

|   |           |այգի                        |խաղալիքներ, փուչիկներ,  |

|   |           |                            |հուշանվերներ, նկարներ,  |

|   |           |                            |գրենական պիտույքներ,    |

|   |           |                            |անձեռոցիկներ, շահումով  |

|   |           |                            |խաղերի և  վիճակախաղերի  |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

|___|___________|____________________________|________________________|

|3  |Արաբկիր    |Վահագն Դավթյանի անվան այգի  |գրքեր, մանկական         |

|   |           |                            |խաղալիքներ, փուչիկներ,  |

|   |           |                            |հուշանվերներ, նկարներ,  |

|   |           |                            |գրենական պիտույքներ,    |

|   |           |                            |անձեռոցիկներ, շահումով  |

|   |           |                            |խաղերի և  վիճակախաղերի  |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

|___|___________|____________________________|________________________|

|4  |Արաբկիր    |Նոր Արաբկիր զբոսայգի        |գրքեր, մանկական         |

|   |           |                            |խաղալիքներ, փուչիկներ,  |

|   |           |                            |հուշանվերներ, նկարներ,  |

|   |           |                            |գրենական պիտույքներ,    |

|   |           |                            |անձեռոցիկներ, շահումով  |

|   |           |                            |խաղերի և  վիճակախաղերի  |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

|___|___________|____________________________|________________________|

|5  |Արաբկիր    |Թբիլիսյան խճուղի 1/8, Երազ  |գրքեր, մանկական         |

|   |           |այգի                        |խաղալիքներ, փուչիկներ,  |

|   |           |                            |հուշանվերներ, նկարներ,  |

|   |           |                            |գրենական պիտույքներ,    |

|   |           |                            |անձեռոցիկներ, շահումով  |

|   |           |                            |խաղերի և  վիճակախաղերի  |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

|___|___________|____________________________|________________________|

|6  |Դավթաշեն   |Դավթաշեն զբոսայգի           |գրքեր, մանկական         |

|   |           |                            |խաղալիքներ, փուչիկներ,  |

|   |           |                            |հուշանվերներ, նկարներ,  |

|   |           |                            |գրենական պիտույքներ,    |

|   |           |                            |անձեռոցիկներ, շահումով  |

|   |           |                            |խաղերի և  վիճակախաղերի  |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

|___|___________|____________________________|________________________|

|7  |Դավթաշեն   |Աշտարակի խճուղի, «Հույսի    |գրքեր, փուչիկներ,       |

|   |           |Ավան» թաղամասից մինչև       |հուշանվերներ, նկարներ,  |

|   |           |Աշտարակի խճուղի 50/12       |գրենական պիտույքներ,    |

|   |           |շենք ընկած հատված           |անձեռոցիկներ, շահումով  |

|   |           |                            |խաղերի և  վիճակախաղերի  |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր,  |

|   |           |                            |մանկական խաղալիքներ     |

|___|___________|____________________________|________________________|

|8  |Դավթաշեն   |Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ |գրքեր, փուչիկներ,       |

|   |           |20 շենքից մինչև  44/1 շենք  |հուշանվերներ, նկարներ,  |

|   |           |ընկած հատված                |գրենական պիտույքներ,    |

|   |           |                            |անձեռոցիկներ, շահումով  |

|   |           |                            |խաղերի և  վիճակախաղերի  |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր,  |

|   |           |                            |մանկական խաղալիքներ     |

|___|___________|____________________________|________________________|

|9  |Դավթաշեն   |Միկոյան փողոցի թիվ 25/5     |գրքեր, փուչիկներ,       |

|   |           |շենքից մինչև  26 շենք ընկած |հուշանվերներ, նկարներ,  |

|   |           |հատված                      |գրենական պիտույքներ,    |

|   |           |                            |անձեռոցիկներ, շահումով  |

|   |           |                            |խաղերի և  վիճակախաղերի  |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր,  |

|   |           |                            |մանկական խաղալիքներ     |

|___|___________|____________________________|________________________|

|10 |Էրեբունի   |Ազատամարտիկների փողոց, այգու|գրքեր, մանկական         |

|   |           |տարածք                      |խաղալիքներ, փուչիկներ,  |

|   |           |                            |հուշանվերներ, նկարներ,  |

|   |           |                            |գրենական պիտույքներ,    |

|   |           |                            |անձեռոցիկներ, շահումով  |

|   |           |                            |խաղերի և  վիճակախաղերի  |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

|___|___________|____________________________|________________________|

|11 |Էրեբունի   |Սասունցի Դավթի կայարանամերձ |գրքեր, մանկական         |

|   |           |հրապարակ                    |խաղալիքներ, փուչիկներ,  |

|   |           |                            |հուշանվերներ, նկարներ,  |

|   |           |                            |գրենական պիտույքներ,    |

|   |           |                            |անձեռոցիկներ, շահումով  |

|   |           |                            |խաղերի և  վիճակախաղերի  |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

|___|___________|____________________________|________________________|

|12 |Էրեբունի   |Վարդավառի այգի              |գրքեր, մանկական         |

|   |           |                            |խաղալիքներ, փուչիկներ,  |

|   |           |                            |հուշանվերներ, նկարներ,  |

|   |           |                            |գրենական պիտույքներ,    |

|   |           |                            |անձեռոցիկներ, շահումով  |

|   |           |                            |խաղերի և  վիճակախաղերի  |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

|___|___________|____________________________|________________________|

|13 |Կենտրոն    |Ազատության հրապարակ         |գրքեր, հուշանվերներ,    |

|   |           |                            |նկարներ, մշակութային    |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

|___|___________|____________________________|________________________|

|14 |Կենտրոն    |Դիանա Աբգարի անվան զբոսայգի |գրքեր, մանկական         |

|   |           |                            |խաղալիքներ, փուչիկներ,  |

|   |           |                            |հուշանվերներ, նկարներ,  |

|   |           |                            |շահումով խաղերի և       |

|   |           |                            |վիճակախաղերի կտրոններ,  |

|   |           |                            |մշակութային             |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

|___|___________|____________________________|________________________|

|15 |Կենտրոն    |Նալբանդյան-Հանրապետության-  |գրքեր, հուշանվերներ,    |

|   |           |Բուզանդի փողոցների          |նկարներ, գրենական       |

|   |           |խաչմերուկների հարող այգի    |պիտույքներ,             |

|   |           |                            |անձեռոցիկներ, շահումով  |

|   |           |                            |խաղերի և  վիճակախաղերի  |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

|___|___________|____________________________|________________________|

|16 |Կենտրոն    |Կարապի լճին հարող տարածք    |գրքեր, հուշանվերներ,    |

|   |           |                            |նկարներ, մշակութային    |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

|___|___________|____________________________|________________________|

|17 |Կենտրոն    |Հանրապետության հրապարակ     |գրքեր, հուշանվերներ,    |

|   |           |                            |նկարներ, մշակութային    |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

|___|___________|____________________________|________________________|

|18 |Կենտրոն    |Հյուսիսային պողոտա          |գրքեր, հուշանվերներ,    |

|   |           |                            |նկարներ, մշակութային    |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

|___|___________|____________________________|________________________|

|19 |Կենտրոն    |Մանկական զբոսայգի           |գրքեր, մանկական         |

|   |           |                            |խաղալիքներ, փուչիկներ,  |

|   |           |                            |հուշանվերներ, նկարներ,  |

|   |           |                            |գրենական պիտույքներ,    |

|   |           |                            |անձեռոցիկներ, շահումով  |

|   |           |                            |խաղերի և  վիճակախաղերի  |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

|___|___________|____________________________|________________________|

|20 |Կենտրոն    |Տիգրան Մեծի պողոտա,         |գրքեր, հուշանվերներ,    |

|   |           |«Այրարատ» կինոթատրոնի դիմացի|նկարներ, շահումով խաղերի|

|   |           |մայթ                        |և  վիճակախաղերի         |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր,  |

|   |           |                            |մանկական խաղալիքներ     |

|___|___________|____________________________|________________________|

|21 |Մալաթիա-   |Վահան Զատիկյանի անվան այգի  |գրքեր, մանկական         |

|   |Սեբաստիա   |                            |խաղալիքներ, փուչիկներ,  |

|   |           |                            |հուշանվերներ, նկարներ,  |

|   |           |                            |գրենական պիտույքներ,    |

|   |           |                            |անձեռոցիկներ, շահումով  |

|   |           |                            |խաղերի և  վիճակախաղերի  |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

|___|___________|____________________________|________________________|

|22 |Մալաթիա-   |Սուրբ Երրորդություն         |գրքեր, փուչիկներ,       |

|   |Սեբաստիա   |եկեղեցուն հարող այգի        |հուշանվերներ, նկարներ,  |

|   |           |                            |գրենական պիտույքներ,    |

|   |           |                            |անձեռոցիկներ, շահումով  |

|   |           |                            |խաղերի և  վիճակախաղերի  |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

|___|___________|____________________________|________________________|

|23 |Նոր Նորք   |Գայի արձանին հարակից այգի   |գրքեր, մանկական         |

|   |           |                            |խաղալիքներ, փուչիկներ,  |

|   |           |                            |հուշանվերներ, նկարներ,  |

|   |           |                            |գրենական պիտույքներ,    |

|   |           |                            |անձեռոցիկներ, շահումով  |

|   |           |                            |խաղերի և  վիճակախաղերի  |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

|___|___________|____________________________|________________________|

|24 |Նոր Նորք   |Հ. Դանիելյանի անվան արվեստի |գրքեր, փուչիկներ,       |

|   |           |դպրոցի հարակից շատրվանների  |հուշանվերներ, նկարներ,  |

|   |           |պուրակ                      |գրենական պիտույքներ,    |

|   |           |                            |անձեռոցիկներ, շահումով  |

|   |           |                            |խաղերի և  վիճակախաղերի  |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր,  |

|   |           |                            |մանկական խաղալիքներ     |

|___|___________|____________________________|________________________|

|25 |Նոր Նորք   |Տիգրան Մեծի անվան այգի      |գրքեր, մանկական         |

|   |           |                            |խաղալիքներ, փուչիկներ,  |

|   |           |                            |հուշանվերներ, նկարներ,  |

|   |           |                            |գրենական պիտույքներ,    |

|   |           |                            |անձեռոցիկներ, շահումով  |

|   |           |                            |խաղերի և  վիճակախաղերի  |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

|___|___________|____________________________|________________________|

|26 |Նոր Նորք   |Ֆ. Նանսենի անվան այգի       |գրքեր, մանկական         |

|   |           |                            |խաղալիքներ, փուչիկներ,  |

|   |           |                            |հուշանվերներ, նկարներ,  |

|   |           |                            |գրենական պիտույքներ,    |

|   |           |                            |անձեռոցիկներ, շահումով  |

|   |           |                            |խաղերի և  վիճակախաղերի  |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

|___|___________|____________________________|________________________|

|27 |Նուբարաշեն |Նուբարաշեն 9-րդ փողոցին     |գրքեր, հուշանվերներ,    |

|   |           |հարող կենտրոնական այգի      |նկարներ, մշակութային    |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր,  |

|   |           |                            |մանկական խաղալիքներ     |

|___|___________|____________________________|________________________|

|28 |Շենգավիթ   |Ա. Կարապետյանի անվան պուրակ |գրքեր, մանկական         |

|   |           |                            |խաղալիքներ, փուչիկներ,  |

|   |           |                            |հուշանվերներ, նկարներ,  |

|   |           |                            |գրենական պիտույքներ,    |

|   |           |                            |անձեռոցիկներ, շահումով  |

|   |           |                            |խաղերի և  վիճակախաղերի  |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

|___|___________|____________________________|________________________|

|29 |Շենգավիթ   |Կարմիր բլուր հնավայրին      |գրքեր, մանկական         |

|   |           |հարակից այգի                |խաղալիքներ, փուչիկներ,  |

|   |           |                            |հուշանվերներ, նկարներ,  |

|   |           |                            |գրենական պիտույքներ,    |

|   |           |                            |անձեռոցիկներ, շահումով  |

|   |           |                            |խաղերի և  վիճակախաղերի  |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

|___|___________|____________________________|________________________|

|30 |Շենգավիթ   |Կոմիտասի անվան զբոսայգի     |գրքեր, մանկական         |

|   |           |                            |խաղալիքներ, փուչիկներ,  |

|   |           |                            |հուշանվերներ, նկարներ,  |

|   |           |                            |գրենական պիտույքներ,    |

|   |           |                            |անձեռոցիկներ, շահումով  |

|   |           |                            |խաղերի և  վիճակախաղերի  |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

|___|___________|____________________________|________________________|

|31 |Շենգավիթ   |Մովսես Գորգիսյանի անվան     |գրքեր, մանկական         |

|   |           |զբոսայգի                    |խաղալիքներ, փուչիկներ,  |

|   |           |                            |հուշանվերներ, նկարներ,  |

|   |           |                            |գրենական պիտույքներ,    |

|   |           |                            |անձեռոցիկներ, շահումով  |

|   |           |                            |խաղերի և  վիճակախաղերի  |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

|___|___________|____________________________|________________________|

|32 |Շենգավիթ   |Շողակաթի այգի               |գրքեր, մանկական         |

|   |           |                            |խաղալիքներ, փուչիկներ,  |

|   |           |                            |հուշանվերներ, նկարներ,  |

|   |           |                            |գրենական պիտույքներ,    |

|   |           |                            |անձեռոցիկներ, շահումով  |

|   |           |                            |խաղերի և  վիճակախաղերի  |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

|___|___________|____________________________|________________________|

|33 |Քանաքեռ-   |Հաղթանակ զբոսայգի           |գրքեր, մանկական         |

|   |Զեյթուն    |                            |խաղալիքներ, փուչիկներ,  |

|   |           |                            |հուշանվերներ, նկարներ,  |

|   |           |                            |գրենական պիտույքներ,    |

|   |           |                            |անձեռոցիկներ, շահումով  |

|   |           |                            |խաղերի և  վիճակախաղերի  |

|   |           |                            |կտրոններ, մշակութային   |

|   |           |                            |միջոցառումների տոմսեր   |

._____________________________________________________________________.

 

(9-րդ կետը փոփ. 26.10.2021 թիվ 472-Ն որոշում)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 սեպտեմբերի 2020 թվական:

 

ձեռո

 

 

pin
Երևանի ավագանի
08.09.2020
N 267-Ն
Որոշում