Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԳՈՐԾԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

25 օգոստոսի 2020 թվականի N 50

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱԱՀ-ՈՎ ԵՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

ՀՀ հարկային օրենսգրքի 25.06.2020թ.-ի ՀՕ-332-Ն փոփոխության 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է անշարժ գույքի վճարման սանդղակ 2021-2026 թթ.-ի համար, արդյո՞ք նշված սանդղակը տարածվում է ՀՕ 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հարկման բազայից հաշվարկվող շահութահարկի, ինչպես նաև ՀՕ 62-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով սահմանված հարկման բազայից հաշվարկվող ԱԱՀ-ի նկատմամբ:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 62-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է օրենսգրքի 61-րդ հոդվածով և նույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող` անշարժ գույքի հարկով հարկման բազայի չափով, բացառությամբ նույն մասով սահմանված դեպքի: Նույն հոդվածի 9-րդ մասին համապատասխան` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է օրենսգրքի 61-րդ հոդվածով և նույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող` անշարժ գույքի հարկով հարկման բազայի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման տվյալ օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող հարկման բազայի 2.5 տոկոսի չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով,

- 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի (այնուհետ նույն մասում` շենք) օտարումից եկամուտը հաշվարկվում է դրանց համար օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող` անշարժ գույքի հարկով հարկման բազայից (այնուհետ նույն մասում` կադաստրային արժեք) ոչ պակաս չափով:

Նույն մասի 2-րդ կետին համապատասխան` շենքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է դրանց կադաստրային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով:

ՀՀ հարկային օրենսգրքում 25.06.2020թ.-ի ՀՕ-332-Ն օրենքով կատարված փոփոխություններով և լրացումներով` ՀՀ հարկային օրենսգրքի (01.01.2021թ.-ին ուժի մեջ մտնող խմբագրությամբ)`

- 227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը` հողամասերը և (կամ) դրանց բարելավումները,

- 228-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով գնահատված` հողամասերի (բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի) և (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները,

- 233-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անշարժ գույքի հարկը հաշվարկվում է անշարժ գույքի` հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի (արժեքների) և օրենսգրքի 229-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափերով` հաշվի առնելով օրենսգրքի 230-րդ հոդվածով սահմանված արտոնությունները և օրենսգրքի 234-րդ հոդվածի դրույթները: Գյուղատնտեսական նշանակության հող հանդիսացող անշարժ գույքի համար անշարժ գույքի հարկը հաշվարկվում է դրա հաշվարկային զուտ եկամտի և օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափի արտադրյալի չափով` հաշվի առնելով օրենսգրքի 230-րդ հոդվածով սահմանված արտոնությունները և օրենսգրքի 234-րդ հոդվածի դրույթները:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` 2021 թվականի հաշվետու տարվա համար անշարժ գույքի հարկը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) հաշվարկվում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների և օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահմանված դրույքաչափերի արտադրյալի 25 տոկոսի չափով, 2022 թվականի հաշվետու տարվա համար` 30 տոկոսի չափով, 2023 թվականի հաշվետու տարվա համար` 35 տոկոսի չափով, 2024 թվականի հաշվետու տարվա համար` 50 տոկոսի չափով, 2025 թվականի հաշվետու տարվա համար` 75 տոկոսի չափով և 2026 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների համար` 100 տոկոսի չափով:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ անշարժ գույքի օտարման, վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման բազաների որոշման նպատակով` 2021թ.-ի հունվարի 1-ից հիմք կընդունվեն անշարժ գույքի` հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի` 01.01.2021թ.-ին ուժի մեջ մտնող 233-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դրույթները վերաբերում են անշարժ գույքի հարկի գումարի որոշմանը` 2021 թ.-ի համար անշարժ գույքի հարկը սահմանելով անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների և օրենսգրքով սահմանված համապատասխան դրույքաչափերի արտադրյալի 25% չափով, 2022թ.-ի համար` 30%, 2023թ.-ի համար` 35%, 2024թ.-ի համար` 50%, 2025թ. համար` 75%, 2026թ. և հետագա տարիների համար` 100% չափով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
25.08.2020
N 50
Իրազեկման թերթիկ